«Փյունիկի» գլխավոր տնօրենը ներողություն է խնդրել «Դյուդելանժի» դեմ խաղից հետո տեղի ունեցած միջադեպի համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+22.09 oC

«Փյունիկի» գլխավոր տնօրենը ներողություն է խնդրել «Դյուդելանժի» դեմ խաղից հետո տեղի ունեցած միջադեպի համար

20:59 20.07.2022

Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի՝ «Փյունիկ»-«Դյուդելանժ» խաղից հետո, ինչպես հայտնի է, մեծ թվով պատանի երկրպագուներ ներխուժել են խաղադաշտ՝ խախտելով կարգն ու առաջացնելով քաոսային իրավիճակ դաշտում: Արդյունքում, «Փյունիկի» և անվտանգության աշխատակիցների նյարդերը տեղի են տվել և կրքերը լարվել են:

«Փյունիկի» գլխավոր տնօրեն Կիմ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ ներողություն խնդրելով երկրպագուներից մեկից, որին հարվածել էր, ինչպես նաև ակումբի հետ կապված բոլոր անձանցից ու փյունիկցիներից.

«Հարգելի երկրպագուներ,

Ցանկանում եմ հայցել իմ ներողամտությունը «Դյուդելանժի» հետ տնային խաղի ավարտից հետո տեղի ունեցած միջադեպի համար: Միջազգային հանդիպումներ կազմակերպող իմ գործընկերները շատ լավ կհասկանան, որ այս խաղերն իրենցից ենթադրում են մեծ պատասխանատվություն, և ցանկացած խախտում կարող է լուրջ հետևանքների հանգեցնել ակումբի համար, ընդհուպ մինչև՝ ամբողջ թիմի որակազրկում ու արգելք մասնակցելու եվրոպական մրցաշարերին:

Այնուամենայնիվ, քաջ գիտակցում եմ ու կրում եմ ամբողջ պատասխանատվությունը տեղի ունեցածի համար: Լինելով Փյունիկ ֆուտբոլային ակումբին ու մեր երկրին նվիրված մեկը՝ չկարողացա, ինչպես հարկն է, արձագանքել ու թույլ տվեցի զգացմունքներիս կառավարել ինձ: Ներողություն եմ խնդրում ակումբի հետ կապված բոլոր անձանցից ու փյունիկցիներից, քանի որ այս ակումբը միմիայն հաղթանակների, պատմության ու հարգանքի խորհրդանիշն է:

Եվ վերջում, խնդրում եմ տրամադրել երեխայի ծնողների կոնտակտները, որպեսզի կապ հաստատեմ նրանց հետ ու անձամբ ներողություն խնդրեմ ծնողներից և տղայից միջադեպի համար»,- գրել է Կիմ Առաքելյանը:

Հիշեցնենք՝ Կիմ Առաքելյանը նաև ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամ է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոն

23:00 06.07.2025

Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Իտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սարգիս Բեգոյանը (61 կգ) նվաճեց ոսկե մեդալ։ Եզրափակիչ գոտեմարտում Բեգոյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցչի՝ Ադլան Սայտիևի հետ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:   ...

Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում

22:40 06.07.2025

Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած աշխատանքային շաբաթը նախարարության ենթակա կառույցներում․ «Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունում Ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցել է Սյունիքի մարզային վարչության Կապանի տեղամասում տեսուչների երդմնակալության հանդիսավոր արարողությանը: Աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզպետարանում. կողմերը վերահաստատել են համագործակցության իրենց հանձնառությունը։ Կիրակոսյանը […] ...

Պուտին. Լիբերալ գլոբալիզացիան սպառել է իր օգտակարությունը, մինչդեռ BRICS-ը աճ է ցույց տալիս

22:20 06.07.2025

Պուտին. Լիբերալ գլոբալիզացիան սպառել է իր օգտակարությունը, մինչդեռ BRICS-ը աճ է ցույց տալիս

Արևմուտքի կողմից ձևավորված գլոբալիզացիայի լիբերալ մոդելը սպառել է իր օգտակարությունը, և գործարար գործունեության տեղափոխումը զարգացող երկրներ խթանում է հզոր տնտեսական աճ, այդ թվում՝ BRICS-ում: Սա նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ասոցիացիայի գագաթնաժողովում տեսակապի միջոցով ելույթ ունենալով: «Գլոբալ տնտեսական կարգի փոփոխությունը շարունակում է թափ հավաքել։ Ամեն ինչ ցույց է տալիս, որ լիբերալ գլոբալացման մոդելը հնանում […] ...

Ըմբշամարտիկ Ռազմիկ Եփրեմյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին և նվաճել բրոնզե մեդալ

22:03 06.07.2025

Ըմբշամարտիկ Ռազմիկ Եփրեմյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին և նվաճել բրոնզե մեդալ

Իտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ) 3:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և նվաճեց բրոնզե մեդալ: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: ...

ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերի փակման հանդիսավոր արարողությունը

22:00 06.07.2025

ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերի փակման հանդիսավոր արարողությունը

ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերի փակման հանդիսավոր արարողությունը։ Մանրամասները՝ ՀՀ ՊՆ-ի տեսանյութում։ ...

Արաղչին Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումները անվանել է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի կոպիտ խախտում

21:40 06.07.2025

Արաղչին Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումները անվանել է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի կոպիտ խախտում

ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումները Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի կոպիտ խախտում էին, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին BRICS գագաթնաժողովում։ Նախարարը նաև շնորհակալություն է հայտնել ասոցիացիայի անդամներին, ովքեր դատապարտեցին Միացյալ Նահանգների և Իսրայելի գործողությունները Իրանի դեմ։ Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ը և Իսրայելը պետք է պատասխանատվություն կրեն Իրանի վրա […] ...

BACK_TO_TOP