15:30 26.02.2018
ՀՀ Վերաքննիչ դատարանում լսվում է ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի, Սանասար Գաբրիելյանի և Արմեն Պողոսյանի վերաքննիչ բողոքը: Դատարանը հնարավորություն տվեց ամբաստանյալներին վերջին խոսքն ասել:
Սամվել Բաբայանն ասաց, որ գործը շինծու է, դատարանում արդեն լսել են քրեական գործից անջատված մասով մեղադրյալ Ռոբերտ Աղվանյանին, որը հայտարարել է, որ զենքն իր տանն է եղել և հայտնաբերվել է 2010 թվականին:
«Քանի գործով չկան էս մարդիկ (Ռոբերտ Աղվանյանն ու Հրաչյա Մայիլյանը.-խմբ) ու պատասխանատվություն չեն կրում, սա գործ չէ: Սարքած գործ է, շինծու: Կոչ եմ անում ուշադիր լինել: էս ամբողջը իմ վրա չեմ վերցնի մինչև վերջ: Չեմ ցանկանա, որ իմ պետությունն անհարմար դրության մեջ հայտնվի: Մեկը չի եղել, որ իմ դեմ ցուցմունք տա: Ասածս այն է, որ խնդրում եմ արդար ուսումնասիրեք և վճիռ կայացրեք»,- ասաց Բաբայանը:
Հիշեցնենք՝ Սամվել Բաբայանը մեղադրվում է «Իգլա» զենիթահրթիռային համալիր ձեռք բերելու պահելու, փոխադրելու և ապօրինի գույքն օրինականացնելու մեջ: Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը մեղադրվում են միայն «Իգլայի դրվագով»:
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը Բաբայանին դատապարտել է 6 տարվա ազատազրկման, Սանասար Գաբրիելյանին՝ 3, իսկ Արմեն Պողոսյանին՝ 2 տարվա ազատազրկման:
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ:
17:54 16.06.2025
Համընդհանուր հայտարարագիր լրացրած 28 հազար 916 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 569 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետՀունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 28 հազար 916 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1551 քաղաքացի) ետ է ստացել 2 միլիարդ 569 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +132 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 89 հազար դրամ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ […] ...
17:48 16.06.2025
Վթար Արշակունյաց պողոտայում․ 58-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել էՀունիսի 13-ին՝ ժամը 19:00-ին, 58-ամյա Վյաչեսլավ Հ․-ն «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայում բախվել է «ԺոնգՏոնգ» ավտոբուսին, այնուհետև «սրտի կանգ» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց։ Ժամը 21:00-ին հիվանդանոցից հայտնել են, որ նա մահացել է։ Կատարվում է նախաքննություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով […] ...
17:43 16.06.2025
Դյոկերեշին ձեռք բերելու համար «Յուվենտուսը» պատրաստ է բաժանվել 8 խաղացողից«Յուվենտուսը» մտադիր է ձեռք բերել Լիսաբոնի «Սպորտինգի» հարձակվող Վիկտոր Դյոկերեշին։ Այս մասին գրում է Corriere dello Sport-ը։ Շվեդ ֆուտբոլիստի տրանսֆերն իրականացնելու համար թուրինյան ակումբը պատրաստ է բաժանվել միանգամից 8 ֆուտբոլիստից։ Թիմը ցանկանում է մոտ 60 միլիոն եվրո աշխատել ակումբի հարձակվող Դուշան Վլահովիչի ու կիսապաշտպան Դուգլաս Լուիսի տրանսֆերների վաճառքից։ «Յուվենտուսից» հավանական հեռացողների թվում են նաև Լոյդ […] ...
17:37 16.06.2025
Շոգի ազդեցությունը սրտանոթային համակարգի հիվանդությունների վրաԲարձր ջերմաստիճանը և օդի խոնավության մակարդակը կարող են ծանրացնել սրտանոթային համակարգի աշխատանքը և առաջացնել լուրջ բարդություններ: Այս սեզոնին կարող են ավելանալ ինչպես զարկերակային գերճնշում, այնպես էլ` սրտի իշեմիկ հիվանդություն ունեցող անձանց հոսպիտալացումները: Հիմնական վտանգները. 🔸 տեղի է ունենում ծայրամասային անոթների լայնացում, որը բերում է մաշկի և օրգանիզմի ամբողջ մակերեսային հատվածի արյունամատակարարման ավելացման, ինչը կարող է […] ...
17:30 16.06.2025
Որպես անհետ կորած որոնվող 13-ամյա պատանին հայտնաբերվել էՀունիսի 13-ին՝ ժամը 16:43-ին, ոստիկանություն զանգած կինը հայտնել էր, որ ժամը 14․00-ի սահմաններում 13-ամյա տղան դուրս է եկել Վանաձորի ավտոկայանից, և նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն չունի։ Տարոնի և Բազումի բաժինների համայնքային ոստիկանների, Լոռու մարզի գումարտակի պարեկների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում՝ ժամը 17:20-ին, Վանաձոր քաղաքի Համբարձումյան փողոցի վերջնամասում 13-ամյա պատանին հայտնաբերվել ու ներկայացվել է Տարոնի […] ...