Վրաստան է այցելել Կովկասի մահմեդականների վարչության նախագահը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+25.09 oC

Վրաստան է այցելել Կովկասի մահմեդականների վարչության նախագահը

19:40 22.07.2022

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ։ Aliq Media-ի փոխանցմամբ՝ տեղեկությունը տարածում է վարչապետի աշխատակազմը:

Նշվում է, որ Կովկասի մահմեդականների վարչության նախագահն Իրակլի Ղարիբաշվիլիին ջերմ ողջույն է փոխանցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևից։

Հանդիպմանը Վրաստանի կառավարության ղեկավարն ընդգծել է, որ Ադրբեջանը ոչ միայն Վրաստանի հարևանն է, այլ եղբայրական ժողովուրդ, բարեկամ պետություն է, և Վրաստանը գնահատում է երկու երկրների միջև գոյություն ունեցող եղբայրությունն ու բարեկամությունը։

«Ուզում եմ ևս մեկ անգամ հաստատել մեր մեծ հարգանքը Ձեր հանդեպ։ Ուրախ եմ Ձեզ տեսնել Վրաստանում։ Մեզ համար մեծ պատիվ է Ձեզ հյուրընկալել Վրաստանում։ Հիշում եմ՝ մենք հանդիպել ենք մի քանի տարի առաջ, շատ դրական զրույց ունեցանք, ուրախ եմ, որ այսօր կրկին այցելեցիք մեզ՝ Թբիլիսիում»,- նշել է Ղարիբաշվիլին:

Հանդիպմանը Ալլահշուքյուր Փաշազադեն ընդգծել է Վրաստանի վարչապետի ներդրումը երկու երկրների եղբայրական և բարեկամական հարաբերություններում։

«Շնորհակալություն Ձեր թանկարժեք ժամանակը մեզ տրամադրելու համար։ Մեր նախորդ հանդիպումը անցավ ջերմ ու ընկերական մթնոլորտում, և, իհարկե, ողջունում եմ Ձեզ։

Մինչ այցի մեկնարկը կապ հաստատեցի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ով խնդրեց Ձեզ փոխանցել իր ջերմ ողջույնները։

Ես քաղաքական գործիչ չեմ, բայց միանշանակ ուշագրավ է այն փաստը, որ Կովկասում այս երկու հարևան երկրների հարաբերությունները բարձր մակարդակի վրա են՝ քաղաքական, տնտեսական, մշակութային, կրոնական և այլ ուղղություններով»,- նշել է Փաշազադեն:

Հանդիպմանն ուշադրություն է դարձվել Վրաստանի կառավարության կողմից մահմեդական համայնքին աջակցելու ուղղությամբ իրականացվող տարբեր միջոցառումներին։

Նշվել է նաև, որ Վրաստանը մուսուլմանների օգտագործմանն է հանձնել 228 մզկիթ, ինչպես նաև 1300 քառ. մետր հողատարածք Թբիլիսիում՝ «Համայն Վրաստանի մահմեդական վարչության» կենտրոնական գրասենյակի կառուցման համար։ Այսօրվա դրությամբ Վրաստանում գործում է 300 մզկիթ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

11:55 07.07.2025

Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 8-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Կենտրոն վարչական շրջանի Ա. Մանուկյան, Կորյունի, Թումանյան, Արգիշտի, Ե. Քոչարի փողոցների, Արշակունյաց, Իսակովի և Տիգրան Մեծի պողոտաների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Կանեփի 403 բույս հայտնաբերվեց հայկավանցու հողամասում. Կումայրիի ոստիկանների բացահայտումը

11:45 07.07.2025

Կանեփի 403 բույս հայտնաբերվեց հայկավանցու հողամասում. Կումայրիի ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Հայկավան գյուղի մի բնակիչ հողամասում աճեցնում է կանեփ: Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, իսկ տեղեկությունն իրացվեց Ախուրյանի բաժնի ծառայողների հետ համատեղ: Հունիսի 30-ին հայկավանցի 62-ամյա տղամարդու հողատարածքի զննությամբ հայտնաբերվեց մշակված և անմշակ կանեփի ընդհանուր 403 բույս: Տանտերը հայտնեց, որ կանեփն ինքն է ցանել` դրանից […] ...

Երևանի քաղաքապետարանի և Շենգավիթ վարչական շրջանի պաշտոնյաների կողմից կաշառք ստանալու դեպքի առթիվ քննված քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է

11:39 07.07.2025

Երևանի քաղաքապետարանի և Շենգավիթ վարչական շրջանի պաշտոնյաների կողմից կաշառք ստանալու դեպքի առթիվ քննված քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով կատարված ապացուցողական և վարութային այլ գործողություններով  հիմնավորվել է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երկու պաշտոնատար անձինք նախնական համաձայնությամբ՝ խմբի կազմում, իրենց ծառայողական լիազորություններն օգտագործելով կաշառք տվողի օգտին հովանավորչության և ապօրինի անգործության դիմաց, այն է՝ առանց համապատասխան թույլտվության շինարարական աշխատանքներ իրականացնելու և ապօրինի կոյուղատար կառուցելու պայմաններում […] ...

Մեքսիկան նվաճել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի Ոսկե գավաթը

11:33 07.07.2025

Մեքսիկան նվաճել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի Ոսկե գավաթը

Մեքսիկայի ազգային հավաքականը պատմության մեջ 13-րդ անգամ նվաճել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի Ոսկե գավաթը։ Մրցաշարի եզրափակչում Մեքսիկայի հավաքականը 2-1 հաշվով կամային հաղթանակ է տարել ԱՄՆ-ի ընտրանու դեմ խաղում։ Մեքսիկան գավաթը նվաճում է երկրորդ անգամ անընդմեջ և ռեկորդակիր է նվաճած տիտղոսների քանակով։ Գավաթի հաջորդ խաղարկությունը կկայանա 2027 թվականին։   ...

Ավարտվել է Սյունիքում 2021 թվականի ապրիլի 21-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու փորձ կատարած անձանցից չորսի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը

11:18 07.07.2025

Ավարտվել է Սյունիքում 2021 թվականի ապրիլի 21-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու փորձ կատարած անձանցից չորսի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը

Սյունիքի մարզում գործող ընկերություններից մեկի անվտանգության դեպարտամենտի ղեկավարը նախապես տեղեկանալով 2021 թվականի ապրիլի 21-ին ՀՀ վարչապետի՝ Սյունիքի մարզ նախատեսված այցի մասին, ապրիլի 20-ին խոչընդոտներ ստեղծելու նպատակով օգտագործելով իր պաշտոնից բխող հեղինակությունն ու ազդեցությունը, ձայնային հաղորդագություն է ուղարկել ընկերության աշխատակցին և ընդգծել ՀՀ վարչապետի այցի կապակցությամբ իրենց կողմից պլանավորվող խուլիգանական գործողությունների նախապատրաստումը: 2021 թվականի ապրիլի 21-ին […] ...

Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսային հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի

11:07 07.07.2025

Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսային հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի

Երևանի հեռուստաաշտարակի գեղազարդ լուսավորման նոր համակարգի մոնտաժային աշխատանքներով պայմանավորված՝ 2025 թվականի հուլիսի 8-ին և 9-ին, առավոտյան ժամը 05:00-ից մինչև 10:00-ն, Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսային հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի: Այս մասին հայտնում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը։ ...

BACK_TO_TOP