Քննարկվել են 2023-ի Համահայկական 8-րդ խաղերի մի քանի մարզաձևերն Արագածոտնի մարզում անցկացնելու հարցերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 05 2025
  • $
    384.92
  • RUBLE
    4.77
  • 432.84
WEATHER
+20.03 oC

Քննարկվել են 2023-ի Համահայկական 8-րդ խաղերի մի քանի մարզաձևերն Արագածոտնի մարզում անցկացնելու հարցերը

20:11 22.07.2022

 Արագածոտնի մարզպետարան են այցելել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը և խաղերի կազմակերպման պատասխանատուները։
Այցի նպատակը 2023թ․ օգոստոսին կայանալիք խաղերի կազմակերպմանը, մասնավորապես, Արագածոտնի մարզում մի քանի մարզաձևերի անցկացմանը վերաբերող հարցերի քննարկումն էր։
Ողջույնի խոսքում մարզպետը նշել է, որ ուրախ է հյուրընկալել Համահայկական խաղերի պատասխանատուներին և պատրաստակամ, մոբիլիզացնելով առկա ուժերը, հնարավորինս աջակցելու համահայկական մեծ իրադարձությունը պատշաճ կազմակերպելու գործընթացին։
Մարզպետը հավանություն է տվել խաղերը Շիրակում և Արագածոտնում անցկացնելու գաղափարին։
Իշխան Զաքարյանը նշել է՝ Համահայկական խաղերի բացումը կանցկացվի Գյումրիում, այն միաձայն ընտրվել է խաղերի բացման մայրաքաղաք, իսկ մյուս քաղաքներում կանցկացվեն 17 մարզաձևեր՝ ըստ բնակավայրերի հնարավորությունների։ Խաղերը մարզերում անցկացնելու գաղափարը միտված է ՀՀ բնակավայրերն աշխուժացնելուն ու զարգացնելուն։
Կոմիտեի նախագահի խոսքով՝ Համահայկական խաղերը Հայաստան-Սփյուռք կապը սերտացնելու, երիտասարդական ներուժը համախմբելու միջոց է:
Համայնքապետերը ներկայացրել են համապատասխան համայնքներում առկա ենթակառուցվածքներն ու դրանք մինչև հաջորդ տարի զարգացնելու հնարավորությունները։
Մարզպետն ու համայնքապետերը վստահեցրել են, որ կգույքագրեն ունեցած հնարավորություններն ու կանեն հնարավորը՝ Համահայկական խաղերին ընդառաջ մարզային ու քաղաքային կառույցները, ենթակառուցվածքները պատշաճ տեսքի բերելու ուղղությամբ։
Այսպիսով, խաղերի կազմակերպման գործընթացի մեկնարկը տրված է, առջևում կազմակերպիչների հետ Արագածոտնի մարզպետարանի և համայնքապետարանների ակտիվ աշխատանքներն են։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում

21:00 20.05.2025

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Աբովյան փ. 62, 66 շենքեր և որ բնակիչ-բաժանորդներ, Նալբանդյան փ. 108 հասցե և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Իսահակյան փ. 16, 16ա շենքեր, Կորյունի նրբ․ 10, 11 շենքեր և հարակից ոչ […] ...

ԵՄ ԱԳ նախարարները որոշել են չեղարկել Սիրիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները

20:48 20.05.2025

ԵՄ ԱԳ նախարարները որոշել են չեղարկել Սիրիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները

ԵՄ անդամ երկրները որոշել են չեղարկել Սիրիայի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները։ Այս մասին Բրյուսելում ԵՄ խորհրդի նիստի արդյունքներով հայտարարել է համայնքի դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը։ «Այսօր մենք որոշել ենք չեղարկել Սիրիայի նկատմամբ մեր տնտեսական պատժամիջոցները։ Մենք ցանկանում ենք օգնել սիրիացի ժողովրդին վերականգնել նոր, ներառական և խաղաղ Սիրիան»,-գրել է նա։ ...

Հավանաբար, Ձյուբայի նպատակը պոպ-MMA-ն է․ Սերգեյ Թորոսյան

20:38 20.05.2025

Հավանաբար, Ձյուբայի նպատակը պոպ-MMA-ն է․ Սերգեյ Թորոսյան

Արման Ծառուկյանի նախկին մարզիչ Սերգեյ Թորոսյանը կարծիք է հայտնել ֆուտբոլիստ Արտյոմ Ձյուբայի մասին, որը ցանկություն է հայտնել դառնալ MMA-ի մարտիկ, հաղորդում է mma.metaratings.ru-ն. «Կարծում եմ՝ Ձյուբան կարիերայի ավարտից հետո գումար վաստակելու միջոցներ է դիտարկում: Հավանաբար, նրա նպատակը պոպ-MMA-ն է, որտեղ մեծ փողեր են վճարում: Եթե ավելի հստակ պատասխան եք ուզում, ապա Ձյուբայի՝ MMA-ում նորամուտը կարող […] ...

Սուրեն Պապիկյանն առանձնազրույց է ունեցել ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Ազիզ Նասիրզադեի հետ

20:31 20.05.2025

Սուրեն Պապիկյանն առանձնազրույց է ունեցել ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Ազիզ Նասիրզադեի հետ

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն առանձնազրույց է ունեցել ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ «Առանձնազրույցին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը։ Նախարարները բարձր են գնահատել պաշտպանության բնագավառում երկու երկրների միջև համագործակցության մակարդակը։ Քննարկվել են Հայաստանի Հանրապետության ու Իրանի Իսլամական Հանրապետության միջև համագործակցության ընթացքին […] ...

ՃՏՊ Թալին-Մաստարա ավտոճանապարհին․ կան տուժածներ

20:30 20.05.2025

ՃՏՊ Թալին-Մաստարա ավտոճանապարհին․ կան տուժածներ

Մայիսի 20-ին, ժամը 18:15-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թալին-Մաստարա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Iveco» մակնիշի բեռնատարը և «Toyota» մակնիշի ավտոմեքենան։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Toyota» […] ...

Ռուբիո. ԱՄՆ դաշնակիցներից ոչ մեկը չի ցանկանում Patriot համակարգեր փոխանցել Ուկրաինային

20:25 20.05.2025

Ռուբիո. ԱՄՆ դաշնակիցներից ոչ մեկը չի ցանկանում Patriot համակարգեր փոխանցել Ուկրաինային

ԱՄՆ-ի ՆԱՏՕ-ի դաշնակիցներից ոչ մեկը չի ցանկանում իր Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը փոխանցել Ուկրաինային: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար, ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնականի ժամանակավոր պաշտոնակատար Մարկո Ռուբիոն։ «Ուկրաինացիները պահանջում են հակաօդային պաշտպանության Patriot համակարգեր, որոնք, անկեղծ ասած, մենք չունենք: Բայց մենք սերտորեն համագործակցում ենք ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ: ՆԱՏՕ-ի որոշ դաշնակիցներ ունեն Patriot […] ...

BACK_TO_TOP