18:08 25.07.2022
Օգոստոսի 1-ից գազաբալոնային համակարգերով շահագործվող բոլոր տեսակի տրանսպորտային միջոցները, առանց գազաբալոնների վկայագրման գազալցակայաններում լիցքավորելու թույլտվություն չեն ունենա։ Օրենքն ուժի մեջ է փետրվարից, բայց գազաբալոնների ստուգաչափման և վկայագրման, ինչպես նաև գազաբալոնային համակարգեր տեղադրող կազմակերպությունների լիցենզավորման համար տրվել էր վեց ամիս ժամկետ, նախատեսելով, որ մոտ 450 հազար ավտոմեքենաները կհասցնեն գործընթացն ավարտել, բայց Հայաստանում գործող լիցենզավորված 23 կազմակերպություններում դարձյալ հերթեր են:
Շիրակի մարզում լիցենզավորման 3 կազմակերպություն է գործում, ժամկետի ավարտին մեկ շաբաթ է մնացել, և Շիրակի մարզի ճնշափորձաքննող լաբորատորիաներ են հասնում անգամ հարևան մարզերից:
«16-ժամյա գրաֆիկի ենք անցել արդեն, ցանկանում ենք երկու հերթափոխով աշխատել։ Քանի որ սարքավորումները չէին համապատասխանում ամբողջական երկու հերթափոխով աշխատելու պահանջներին, հիմա այդ հարցը կարգավորել ենք, փորձում ենք որքան հնարավոր է սպասարկել վարորդներին, որ էս կուտակումները վերջանան»,- նշում է գազաբալոններ ճնշափորձարկող ընկերության բիզնեսի զարգացման պատասխանատու Արտակ Գևորգյանը։
Գազաբալոններ ճնշափորձարկող և վկայագրող ընկերությունները ստիպված անցել են հերթագրումների, օրենքի պարտադիր կիրառման ժամկետի մոտենալուն զուգահեռ՝ օրական մեքենաների թիվն է ավելանում, բայց շատ մեքենաների հերթը կհասնի օրենքի կիրառումից հետո միայն։
«Էս պահի դրությամբ, երևի օրական մի 100 հոգու գրանցում ենք կատարում։ Դժգոհություններ կան, որ մինչև օգոստոսի մեկը չեն կարողանում գրանցվել ու սպասարկվել, շատերի հերթը դրանից հետո է հասնելու»,- ասում է ճնշափորձարկող ընկերության աշխատակից Արփինե Մեսելյանը։
Մեկ ավտոմեքենայի գազաբալոնի ճնշափորձարկումը տևում է մոտ մեկ ժամ։ Փորձաքննությունների ընթացքում գազաբալոնները ստուգաչափվում են, լվացվում հատուկ սարքերի ու խցիկների միջոցով, ստուգվում են պատերի հաստությունն ու հնարավոր ճաքերի առկայությունը: Որոշ դեպքերում մասնագետները պարզում են, որ գազաբալոնների 10 տոկոսը շահագործման համար այլևս պիտանի չէ և ենթակա է կա՛մ փոխարինման, կա՛մ խոտանման:
Փորձաքննություն անցած բոլոր ավտոմեքենաների տվյալները մուտքագրվում են միասնական էլեկտրոնային շտեմարան, որի վերջնական տարբերակը դեռ մշակված չէր: Մասնագետները մինչև օգոստոսի մեկը պարտադիր էլեկտրոնային բազա են մուտքագրելու անցած վեց ամիսների ընթացքում փորձաքննություն անցած բոլոր տրանսպորտային միջոցների տվյալները:
Էլեկտրոնային շտեմարանի տվյալները հասանելի են համարվելու բոլոր գազալցակայաններում։ Լիցքավորելուց առաջ լցակայանի աշխատակիցը պարտավոր է համակարգում ստուգել ավտոմեքենայի տվյալները, դրանց բացակայության դեպքում լիցքավորումն արգելվում է, հակառակ դեպքում գազալցակայանները կտուգանվեն։ Գործընթացը պարզաբանում է տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության վարչության պատասխանատուն։
«Առանց էլեկտրոնային շտեմարանի տվյալների հետ նույնականացնելու, նույնականացումից հետո դրական եզրակացություն չստանալու դեպքում գազաբալոնների լիցքավորումն առաջացնում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկու հարյուրապատիկի չափով, մեկ տարվա ընթացքում կրկնվելու դեպքում տուգանքը կրկնապատկվում է։ Արդեն դիմել ենք տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, որ գազալցակայաններում էլեկտրոնային համակարգերում տեղադրվեն այնպիսի սարքեր, որ մենք էդ ամբողջ ձայնագրությունները կարողանանք վերահսկելի դարձնել»,- պարզաբանում է ՔՏՀԱ տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության վարչության պետ Հայկ Մարտիրոսյանը։
Գազալցակայանների վերահսկողական գործառույթը վերապահված է քաղաքաշինության և հրդեհային տեսչական մարմնի տեսուչներին: Տուգանք է նախատեսված նաև այն վկայագրող ընկերությունների նկատմամբ, որոնք առանց ճնշափորձարկման վկայագիր կտրամադրեն վարորդներին, կամ ոչ հավաստի ու սխալ տեղեկատվություն կմուտքագրեն էլեկտրոնային շտեմարան: Տեսչական մարմինը գործընթացը վերահսկելու է գազալցակայաններում տեղադրվող հատուկ սարքավորումներով:
Վերահսկող մարմնի պատասխանատուն հայտնում է նաև, որ օրենքի կիրառման երկարաձգում չի լինելու, օգոստոսի մեկից գազաբալոնային համակարգով շահագործվող բոլոր ավտոմեքենաները կլիցքավորվեն միայն համապատասխան փորձաքննություն անցած լինելու փաստաթուղթ ունենալու և շտեմարանում տվյալները նույնականացնելուց հետո: Եվ վարորդներին հետաքրքրող մեկ հարցի մասին ևս․ օգոստոսի մեկից փորձաքննություն չանցած տրանսպորտային միջոցների վարորդներին պարեկային ծառայությունը չի տուգանելու: Այս մասին հայտնում են Հայաստանի ոստիկանությունից։
12:08 02.08.2025
Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունըՄիջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ: Զորավարժության նպատակն […] ...
11:47 02.08.2025
Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքումԼոռու մարզի Ստեփանավան քաղաքում իրականացվել է կարևոր նախաձեռնություն՝ ուղղված երեխաների՝ անվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ «Լիարժեք կյանք» ներառական ամառային ճամբարի տարածքում ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են սեմինարներ՝ նվիրված հակահրդեհային կանոնների ուսուցմանը և տարհանման հմտությունների զարգացմանը։ Սեմինարների հիմնական նպատակն էր ճամբարականներին ծանոթացնել հրդեհների կանխարգելման կանոններին, տարհանման կարգին և քայլերին, ինչպես նաև նրանց հաղորդակից դարձնել արտակարգ իրավիճակներում ճիշտ, վստահ և կազմակերպված վարքագծի […] ...
11:30 02.08.2025
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարարՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...