14:37 26.07.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Հայկական գրադարանային ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը հայտարարում է «Լավագույն գրադարան» մրցույթը:
«Լավագույն գրադարան» մրցույթի նպատակն է գրադարանների հանրայնացումը, լավագույն աշխատանքների խրախուսումը, գրադարանի և գրադարանավարի դերի կարևորումը, գրադարանային ոլորտի զարգացման խթանումը, ծառայությունների որակի բարելավումը, ինչպես նաև ընթերցանության խթանմանը միտված նորարարական գաղափարների ներդրումը:
Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ-ում գործող բոլոր գրադարանները:
Մրցույթին ներկայացված հայտերը գնահատում է մասնագիտական հանձնաժողովը:
Մրցույթն անցկացվում է չորս` hայտերի ընդունում, hայտերի քննարկում և գնահատում, արդյունքների ամփոփում, մրցանակների հանձնում փուլերով:
Մրցույթն անցկացվում է հետևյալ անվանակարգերում.
1. «Լավագույն համայնքային գրադարան»
2. «Լավագույն մարզային գրադարան»
3. «Լավագույն նորարար գրադարան»
4. «Լավագույն գիտակրթական գրադարան»
5. «Լավագույն մասնագիտական գրադարան»
Մրցույթի մասնակցության հայտերը և պահանջվող փաստաթղթերն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին մինչև 2022 թ. սեպտեմբերի 5-ը ներառյալ:
Հաղթող գրադարանները կպարգևատրվեն հատուկ մրցանակներով: Պարգևատրման արարողությունը տեղի կունենա 2022 թվականի հոկտեմբերի 7-ին՝ Գրադարանավարի օրը:
Կից ներկայացվում են «Լավագույն գրադարան» մրցույթի մասնակցության հայտաձևը և կարգը։
16:27 11.07.2025
ՍԱՏՄ-ն զբաղվում է դեպի Ռուսաստան հայկական ծաղիկների արտահանման խնդիրներովՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն ակտիվորեն զբաղվում է դեպի Ռուսաստան հայկական ծաղիկների արտահանման խնդիրներով՝ ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության (Ռոսսելխոզնադզոր), հետ համատեղ: «Ծաղկի արտադրավայրերում՝ ջերմոցային տնտեսություններում, անցկացվել են համատեղ առցանց տեսահսկողական միջոցառումներ, որոնց արդյունքում որոշվում է կոնկրետ արտադրողի արտադրանքի Ռուսաստան արտահանելու հարցը: Այս պահին արդեն ունենք 7 կազմակերպություն, որոնց, համատեղ տեսչական վերահսկողությունից հետո, թույլատրվել […] ...
16:15 11.07.2025
Երկրորդ խաղին կմոտենանք շատ ավելի լավ․ Ռոբերտ Արզումանյան«Ուրարտուի» գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանը հետխաղային ասուլիսում մեկնաբանել է բելառուսական «Նեմանից» կրած 1:2 հաշվով պարտությունը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում։ «Մի քիչ լարվածություն կար սկզբից, այն ավելացավ երկրորդ խաղակեսում։ Ընդհանուր աշխատանքից գոհ եմ, բայց երկրորդ խաղակեսում 5 րոպեի ընթացքում ուշադիր չէինք և երկու գոլ բաց թողեցինք։ Երկրորդ խաղին կմոտենանք շատ ավելի լավ»,- ասել […] ...
16:02 11.07.2025
Մի շարք անձինք ապօրինի եղանակով վարորդական վկայականներ ձեռք բերելու համար կաշառքի միջնորդության պատրվակով քաղաքացիներից խաբեությամբ ստացել են տարբեր չափի գումարներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2024 թվականի սեպտեմբերի 2-ին՝ կաշառքի միջնորդության պատրվակով դրամական միջոց ստանալու դիտավորությամբ, Երևանի բնակիչն իր ծանոթին հայտնել է, որ կարող է ՀՀ ՆԳՆ Լոռու մարզի հաշվառման-քննական բաժնում աշխատող նախկին գործընկերների օգնությամբ կազմակերպել ապօրինի եղանակով մի շարք անձանց վարորդական իրավունքի վկայականներ տրամադրելու գործընթացը՝ յուրաքանչյուր վկայականի դիմաց […] ...
15:53 11.07.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 10-11-ըԲացահայտվել է 116 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 16 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 12 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 10 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 8-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, պետական սահմանն ապօրինի հատելու 7 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 6 դեպք՝ հոգեկան ներգործության, […] ...
15:41 11.07.2025
338 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է փոխանցվել Վերականգնված միջոցների միասնական հաշվին` որպես պետությանը պատճառված վնաս2025 թվականի առաջին կիսամյակում, Արմավիրի մարզի դատախազության հսկողության ներքո քննվող քրեական վարույթների շրջանակներում, ընդհանուր առմամբ վերականգնվել է հանցագործությամբ պետությանը (համայնքին) պատճառված շուրջ 338 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 130 միլիոն դրամի վնաս, որն ամբողջությամբ փոխանցվել է Վերականգնված միջոցների միասնական հաշվին: ...
15:30 11.07.2025
Սպերցյանը մերժել է իտալական ակումբի առաջարկըՀայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը մերժել է իտալական «Կոմոյի» առաջարկը։ Այս մասին հայտնում է Metaratings-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ 25-ամյա ֆուտբոլիստով լրջորեն հետաքրքրված է եղել թիմի գլխավոր մարզիչ Սեսկ Ֆաբրեգասը, որն անձամբ ցանկացել է տեսնել Սպերցյանին իր գլխավորած թիմի կազմում։ Սակայն հայ ֆուտբոլիստի գործակալները խորհուրդ են տվել նրան հրաժարվել այս տարբերակից՝ պայմանավորված Ֆաբրեգասի ապագայի […] ...