11:08 11.07.2025
«Պիցցա Տաշիր» ՍՊԸ տնօրեն Վաղինակ Ղազարյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում` առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու մեղադրանքով:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։
««Պիցցա Տաշիր» ՍՊԸ տնօրենի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը): Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը»,- նշեց Կիմա Ավդալյանը։
15:41 11.07.2025
338 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է փոխանցվել Վերականգնված միջոցների միասնական հաշվին` որպես պետությանը պատճառված վնաս2025 թվականի առաջին կիսամյակում, Արմավիրի մարզի դատախազության հսկողության ներքո քննվող քրեական վարույթների շրջանակներում, ընդհանուր առմամբ վերականգնվել է հանցագործությամբ պետությանը (համայնքին) պատճառված շուրջ 338 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 130 միլիոն դրամի վնաս, որն ամբողջությամբ փոխանցվել է Վերականգնված միջոցների միասնական հաշվին: ...
15:30 11.07.2025
Սպերցյանը մերժել է իտալական ակումբի առաջարկըՀայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը մերժել է իտալական «Կոմոյի» առաջարկը։ Այս մասին հայտնում է Metaratings-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ 25-ամյա ֆուտբոլիստով լրջորեն հետաքրքրված է եղել թիմի գլխավոր մարզիչ Սեսկ Ֆաբրեգասը, որն անձամբ ցանկացել է տեսնել Սպերցյանին իր գլխավորած թիմի կազմում։ Սակայն հայ ֆուտբոլիստի գործակալները խորհուրդ են տվել նրան հրաժարվել այս տարբերակից՝ պայմանավորված Ֆաբրեգասի ապագայի […] ...
15:19 11.07.2025
Հրդեհ Աշտարակ քաղաքում․ տուժածներ չկանՀուլիսի 11-ին, ժամը 07։20-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևանյան փողոցի տներից մեկում․ տուժածներ չկան։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […] ...
15:10 11.07.2025
Երբ կվերսկսվեն տեղումները․ եղանակը՝ առաջիկա օրերինԵրևանում հուլիսի 11-ի ցերեկը, 12-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամրին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Մարզերում հուլիսի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 15-16-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ արևմտյան ՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու […] ...
14:55 11.07.2025
Ուկրաինան չի կարող անդամակցել ԵՄ-ին․ ՕրբանԵվրամիությունը չպետք է Ուկրաինային ընդունի իր շարքերը ոչ միայն այն պատճառով, որ պատրաստ չէ դրան, այլև որովհետև դա նրա համար կնշանակեր պատերազմ Ռուսաստանի հետ: Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով «Կոշութ» ռադիոկայանի առավոտյան ծրագրում: «Պատկերացրեք, որ Ուկրաինան այսօր դառնա Եվրամիության անդամ։ Այդ դեպքում Եվրամիությունը նույն օրը կսկսի պատերազմ Ռուսաստանի հետ», – […] ...