18:30 27.07.2022
Այսօր Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանն աշխատանքային այցով եղել է Շրջակա միջավայրի նախարարության «Զվարթնոց ավիաօդերևութաբանական կենտրոն» ՓԲԸ-ում։
Նախարարի տեղակալին այցի ընթացքում ուղեկցել է նախարարի օգնական Պարույր Սիմոնյանը։
Այցի նպատակն էր տեղում ծանոթանալ ընկերության աշխատանքների ընթացքին և ՓԲԸ-ում իրականացված բարեփոխումներին։
Նախարարի տեղակալի այցը մեկնարկել է շրջայցով օդերևութաբանական դիտարկումների հրապարակ և ավտոմատ օդերևութաբանական կայանների աշխատանքների ծանոթացմամբ:
Նախարարի տեղակալը ծանոթացել է ընկերության կողմից օդերևութաբանական տվյալների արձանագրման, տեղեկատվության հաղորդման գործընթացին, հետևել աշխատանքների ընթացքին, ապա ընկերության ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն անցկացրել, որի ընթացքում տնօրենի պաշտոնակատար Թաթուլ Հայրապետյանը զեկույցի տեսքով ներկայացրել է «Զվարթնոց ավիաօդերևութաբանական կենտրոն» ՓԲԸ-ում իրականացված աշխատանքները, քննարկվել են դրանք ավելի արդյունավետ իրականացնելու նպատակով նախատեսված ծրագրերն ու միջոցառումները։
Հաշվետու տարվա ընթացքում զգալի աշխատանքներ են տարվել քաղաքացիական ավիացիայի օդերևութաբանական սպասարկման որակի, աշխատանքային կարգապահության բարձրացման, դեբիտորական և կրեդիտորական պարտքերի նվազեցման, շահույթի ապահովման ուղղությամբ:
Թռիչքների անվտանգությունն ապահովել է միջազգային չափանիշներին համապատասխանող օդերևութաբանական տվյալների և կանխատեսումների տրամադրմամբ՝ շնորհիվ բարձր որակավորմամբ աշխատակիցների, շահագործվող ժամանակակից սարքավորումների, ավտոմատ համակարգերի և կատարելագործված համակարգչային ծրագրերի։
Զգալի աշխատանքներ են կատարվել ընկերության տեխնիկական վերազինման, միջազգային քաղաքացիական ավիացիայի օդերևութաբանական սպասարկման ապահովումը կանոնակարգող փաստաթղթերի մշակման ուղղություններով:
Ընկերությունում ներկայումս շահագործվում են ավիացիոն բնագավառի ժամանակակից սարքավորումներ և ավտոմատ համակարգեր, որոնց շահագործումը և տեխնիկական սպասարկումը կատարվում է գործող նորմատիվային փաստաթղթերի համաձայն:
Գյումրու «Շիրակ» և Կապանի «Սյունիք» օդանավակայաններում տեղադրվել է վերջին սերնդի օդերևութաբանական կայաններ, որոնց մեջ ներառված են գերժամանակակից ուլտրաձայնային տեխնոլոգիաներով աշխատող քամու արագության և ուղղության, ջերմաստիճանի և խոնավության, հեռավորության տեսանելիության, ճնշման և ընթացիկ եղանակի տվիչներ:
Գյումրու «Շիրակ» և Կապանի «Սյունիք» օդանավակայաններում տեղադրվել է վերջին սերնդի օդերևութաբանական կայաններ, որոնց մեջ ներառված են գերժամանակակից ուլտրաձայնային տեխնոլոգիաներով աշխատող քամու արագության և ուղղության, ջերմաստիճանի և խոնավության, հեռավորության տեսանելիության, ճնշման և ընթացիկ եղանակի տվիչներ:
Նախարարի տեղակալն իր գոհունակությունն է հայտնել ՓԲԸ-ում իրականացվող աշխատանքների որակի վերաբերյալ և նշել, որ պետք է կարողանանք հասնել շատ ավելի բարձր որակի՝ շարունակաբար պահելով արդեն իսկ սահմանած նշաձողը։
Նախարարի տեղակալը անդրադարձել է նաև աշխատակիցների մասնագիտական կարողությունների զարգացման հարցին, նշելով, որ իրականացվող բարեփոխումների հիմքում առանցքային դեր ու նշանակություն ունի նաև կադրային քաղաքականությունը և փաստել, որ առանց բարձրակարգ կադրերի հնարավոր չէ որակյալ բարեփոխումներ իրականացնել:
18:35 23.06.2025
Սաբալենկայի անակնկալ պարտությունը18:35 23.06.2025
Սաբալենկայի անակնկալ պարտությունըԱշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան չի կարողացել դուրս գալ Բեռլինի WTA-500 կարգի մրցաշարի եզրափակիչ։ Կիսաեզրափակչում բելառուս թենիսիստուհին 2-6, 4-6 հաշվով պարտվել է «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի՝ «Ուիմբլդոնի» 2023թ. չեմպիոն Մարկետա Վոնդրոուշովային (Չեխիա, 164-րդ ռակետ)։ Վոնդրոուշովան եզրափակչում մրցել է Սինյույ Վանի (Չինաստան, 49-րդ ռակետ) հետ և հաղթել 7-6, 4-6, 6-2 հաշվով։ ...
18:27 23.06.2025
Լոռիում մեկնարկել է ԲՏՃՄ առարկաներ դասավանդող ուսուցիչների վերապատրաստումըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է Վանաձորի թիվ 18 միջնակարգ դպրոց, որտեղ մեկնարկել է ԲՏՃՄ առարկաներ դասավանդող ուսուցիչների վերապատրաստումը: Ժաննա Անդրեասյանին ուղեկցել է Լոռու մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Ավետիսյանը: 5-օրյա դասընթացի ընթացքում ուսուցիչները ծանոթանում են բնագիտական նոր լաբորատորիաներում առկա սարքավորումների գործարկման և տեխնիկական սպասարկման կանոններին՝ դրանց արդյունավետ օգտագործման նպատակով: […] ...
18:20 23.06.2025
ԱՄՆ-ը միջնորդների միջոցով Իրանին է փոխանցել հակամարտությունը դադարեցնելու Իսրայելի մտադրությունը. WSJՄիացյալ Նահանգները Մերձավոր Արևելքի պաշտոնյաներին խնդրել է Իրանին փոխանցել, որ Իսրայելը ձգտում է շուտափույթ դադարեցնել հակամարտությունը, հայտնում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ հղում անելով աղբյուրներին: Պարբերականի տվյալներով՝ Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Իրանի թիրախներին, սակայն ձգտում է դադարեցնել պատերազմը։ Թեհրանը, գրում է թերթը, կանգնած է «վտանգավոր ընտրության» առաջ՝ կա՛մ հակահարված տալ ԱՄՆ-ին՝ նպաստելով պատերազմի […] ...
18:14 23.06.2025
Սարի թաղում հայտնաբերվել են կանեփի բույսեր ու դրանք մշակելու գործիքներՀունիսի 19-ին Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողներն օպերատիվ տվյալներ են ստացել, որ Սարի թաղում բնակվող 72-ամյա մի տղամարդ թմրաբույսեր է աճեցնում։ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում զննվել է տղամարդու բակը։ Իրավապահները հայտնաբերել են կանեփի 61 բույս և այն մշակելու համար նախատեսված գործիքներ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը […] ...
18:06 23.06.2025
Բասկետբոլի կանանց ԱՄՆ-ի Մ16 հավաքականը հաղթել է 119 միավորի առավելությամբԿանանց մինչև 16 տարեկանների Ամերիկայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում ԱՄՆ-ի հավաքականը 119 միավորի առավելությամբ հաղթել է Պանամայի հասակակիցների թիմին` 131-12։ Ամերիկուհիները մրցաշարի բոլոր խաղերում հաղթել են խոշոր հաշվով։ Խմբային փուլում նրանք հաղթել են նաև Վենեսուելային (113-52), Պուերտո Ռիկոյին (138-38) և Արգենտինային (101-46)։ Եզրափակչի ուղեգիրն ԱՄՆ-ի ընտրանին կվիճարկի Մեքսիկայի հավաքականի հետ։ ...