09:24 03.08.2022
Պատշաճ պահեստավորում և հրաժարում շատ մթերք գնելու սովորությունից՝ այս սկզբունքների պահպանումը հնարավորություն է տալիս ամռանը միշտ թարմ բանջարեղեն ուտել: Այս մասին ասել է «Պերեկրյոստոկ» էքսպրես առաքման ծառայության օպերատիվ բաժնի ավագ մենեջեր Յուլիա Լեմեշևան, գրում է «Փրայմ» պարբերականը։
Նրա խոսքով՝ հատապտուղները թարմ պահվում են ընդամենը երեք օր: «Դուք կարող եք երկարացնել ժամկետը՝ օգտագործելով մեծ տարաներ, դրա մեջ գտնվող հատապտուղները տեղադրվում են սառնարանում և իրար չեն դիպչում: Մրգերն ու հատապտուղները պահելուց առաջ ավելի լավ է չլվանալ, քանի որ ջուրն արագացնում է դրանց փչանալու գործընթացը»,- նշել է փորձագետը։
Նա խորհուրդ է տալիս բանջարեղենն առանձին պահել մրգերից և հատապտուղներից: «Որոշ մրգեր արտանետում են էթիլեն, որը թույլ է տալիս քաղելուց հետո հասունանալ, դա բացասաբար է անդրադառնում նաև մոտակայքում գտնվող բանջարեղենի վրա, նշել է նա:
Ծաղկակաղամբը կարելի է բաժանել մասերի, դնել տարայի մեջ և վրան ցանել խոշոր աղ։ Այս մեթոդը մեկ շաբաթ թարմ կպահի մթերքը: Լեմեշևան նշել է, որ կարտոֆիլը պետք է պահել բանջարեղենի տուփի մեջ՝ հեռու սոխից ու սխտորից, որպեսզի չծլեն։
Կարևոր է քիչ գնել, որպեսզի հետո սնունդը դեն չգցենք, ասել է նա:
11:36 11.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է11:36 11.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
11:21 11.05.2025
Հայ ձյուդոիստները մնացին առանց մեդալներիՀայաստանի ձյուդոիստներն ավարտել են պայքարը «Մեծ սաղավարտի» հերթական մրցաշարում, որն անցկացվել է Աստանայում: Մինչև 60 կգ քաշային կարգում Աշիկ Անդրեյանը առաջին փուլում պարտվել է Ղազախստանի ներկայացուցչին։ 73 կգ քաշային կարգում Արտակ Թորոսյանը ևս չի կարողացել հաղթահարել մեկնարկային փուլը՝ պարտվելով կորեացի ձյուդոիստին։ Այս քաշային կարգում հանդես են եկել նաև Գեորգիոս Մարկարյանը (Հունաստան), Կարեն Գալստյանը և Արմեն […] ...
11:08 11.05.2025
Թրամփը հայտարարել է «մեծ շաբաթ» Ռուսաստանի և Ուկրաինայի համարԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ գալիք շաբաթը հարուստ կլինի վճռորոշ իրադարձություններով։ Այս մասին նա հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունները վերսկսելու առաջարկի կապակցությամբ։ «Դա կլինի միանգամայն նոր և շատ ավելի լավ աշխարհ։ Ես կշարունակեմ աշխատել երկու կողմերի հետ՝ համոզվելու համար, որ դա տեղի կունենա։ ԱՄՆ-ն ցանկանում է կենտրոնանալ վերկառուցման […] ...
10:54 11.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
10:47 11.05.2025
Տիգրան Բարսեղյանի գոլը լավագույնն է ճանաչվել ապրիլին Սլովակիայի առաջնությունումԲրատիսլավայի «Սլովանի» հարձակվող Տիգրան Բարսեղյանի` «Ժիլինայի» դարպասն ուղարկած գոլն ամսվա լավագույնն է ճանաչվել Սլովակիայի առաջնությունում: Բարսեղյանը գոլը խփել է ապրիլի 5-ին կայացած չեմպիոնական փուլի չորրորդ տուրի արտագնա խաղում, որտեղ «Սլովանը» հաղթել է 5-0 հաշվով: Քվեարկությամբ Բարսեղյանի գոլը ստացել է ձայների 43,13 տոկոսը: 31-ամյա Բարսեղյանը չորրորդ մրցաշրջանն անընդմեջ «Սլովանի» հետ նվաճել է Սլովակիայի առաջնության չեմպիոնական տիտղոսը: ...
10:36 11.05.2025
Առավոտյան հեծանվային զբոսանք Կապանում. վարչապետը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Առավոտյան հեծանվային զբոսանք Կապանում»: ...