18:50 03.08.2022
Հայաստանի երկաթուղու հարուստ պատմությունը սկսվում է Գյումրիից։ Այն, որ քաղաքը եղել է կարևոր հանգույց, վկայում է կայարանամերձ հրապարակ տեղափոխված 55 տոննա կշռող տանկ-շոգեքարշը, որն ավելի քան մեկ դար առաջ և առաջին անգամ դեպո է հասել Թբիլիսի-Ալեքսանդրապոլ-Կարս երկաթուղով։ Պատմական շոգեքարշը համարվում է թանգարանային նմուշ, այն կոսմետիկ վերանորոգումներից հետո դարձել է հիմնանորոգված հրապարակի կարևոր բաղադրիչներից մեկը։
Օգոստոսի առաջին կիրակին, ավանդույթի համաձայն, նշվում է երկաթուղայինի օրը։ Օգոստոսի 7-ին ընդառաջ՝ այսօր, Գյումրիի երկաթուղայինների հետ է հանդիպել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը:
Երկաթուղու անխափան աշխատանքը, վաստակաշատներից բացի, արդեն վստահում են երիտասարդներին։ Մոտ 1000 կմ երկարություն ունեցող երկաթուղային ցանցով 24 ժամյա ռեժիմով բոլորը ապահովում են մարդկանց ու բեռների անխափան տեղափոխությունը։
«Երկաթգիծը, որպես այդպիսին, ոնց որ երակ, աորտա լինի, մեր հիմնական արյունատարն է համարվում, որը, կարելի է ասել, սնուցում է ամբողջ պետությունը»,- նշում է Գյումրիի լոկոմոտիվային դեպոյի հերթապահ Արամ Պողոսյանը։
Երկաթուղային ճանապարհով ուղևորաբեռնափոխադրումների ծավալներն ավելացել են։ Այս դեպքում Գյումրին համարվում է կարևոր նշանակության տարանցիկ կետ՝ բեռնված վագոնների կայանման ու տեղաշարժի համար։ «Հարավկովկասյան երկաթուղին» այս տարվա ընթացքում նախատեսում է ավելացնել մարդատար էլեկտրագնացքների ու բեռնատար վագոնների թիվը։
«Հիմա օրական 3 էլեկտրագնացք է գալիս, շուտով կավելացնենք ևս մեկը։ Մեզ համար շատ կարևոր է ապահովել ուղևորների անվտանգությունն ու հարմարավետությունը։ Մենք ձգտում ենք տարեցտարի բարձրացնել մեր սպասարկման որակը։ Երկաթուղին նաև առանցքային նշանակություն ունի երկրի տնտեսության զարգացման գործում, մենք այսօր ապահովում ենք բեռնափոխադրումների անխափան աշխատանքը գնացքներով։ Անցած 7 ամիսների ընթացքում մենք 100 և ավելի տոկոսով բեռնափոխադրում ենք իրականացրել։ Շաքարավազի և դիզվառելիքի հիմնական մասը Հայաստան է ներկրվում հենց երկաթուղու միջոցով»,- նշել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը։
Օգոստոսի առաջին կիրակին նշվող երկաթուղայինի մասնագիտական տոնի առիթով գյումրեցի երկաթուղայինները պարգևատրվեցին անվանական հուշանվերներով, «Նվիրվածություն» հուշամեդալով ու շնորհակալագրերով։ Երախտավորների շարքերում մեծարանքի արժանացան նաև կին երկաթուղայինները, ովքեր նվիրումով շարունակում են աշխատել տրանսպորտային կարևոր հանգույցում։
12:08 02.08.2025
Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունըՄիջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ: Զորավարժության նպատակն […] ...
11:47 02.08.2025
Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքումԼոռու մարզի Ստեփանավան քաղաքում իրականացվել է կարևոր նախաձեռնություն՝ ուղղված երեխաների՝ անվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ «Լիարժեք կյանք» ներառական ամառային ճամբարի տարածքում ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են սեմինարներ՝ նվիրված հակահրդեհային կանոնների ուսուցմանը և տարհանման հմտությունների զարգացմանը։ Սեմինարների հիմնական նպատակն էր ճամբարականներին ծանոթացնել հրդեհների կանխարգելման կանոններին, տարհանման կարգին և քայլերին, ինչպես նաև նրանց հաղորդակից դարձնել արտակարգ իրավիճակներում ճիշտ, վստահ և կազմակերպված վարքագծի […] ...
11:30 02.08.2025
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարարՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...