13:15 05.08.2022
Գաստրոէնտերոլոգ, սննդաբան Նուրիա Դիանովան Ura.ru-ին տված հարցազրույցում նշել է այն մթերքները, որոնք ամենաօգտակարն են աշխատավայրում թեթև ու արագ սնվելու համար։ Նրա խոսքերով՝ դրանք են կաթնաշոռը, պանիրը, ընկույզը, թարմ բանջարեղենը և մրգերը։
«Աշխատավայրում մի շարք առողջ նախուտեստների պահպանման համար սառնարանը անհրաժեշտություն է: Օրինակ կաթնաշոռ՝ կանանց համար նորման 50-ից 70 գրամ է, այսինքն՝ փոքր փաթեթները հարմար են: Տղամարդկանց համար դա 100-130 գրամն է: Պանրի կտորներ՝ կանանց համար 20-30 գրամ, իսկ տղամարդկանց համար՝ մինչև 50 գրամ: Սա խորտիկների միայն մի մասն է, որը պահվում է սառնարանում»,- ասաց մասնագետը։
Նա նաև նշել է, որ այնպիսի ապրանքների պահպանման համար, ինչպիսին է ընկույզը, անհրաժեշտ չէ որոշակի ջերմաստիճանային ռեժիմ։ Բժիշկն ընդգծել է, որ ցանկացած ընկույզ կարելի է օգտագործել, բացառությամբ գետնանուշի, քանի որ դրանք կարող են ստամոքսի ցավեր առաջացնել։ Սակայն նա խորհուրդ է տվել շատ ընկույզ չուտել։
Բացի դրանից՝ Դիանովան խորհուրդ է տվել ուտել բջջանյութով սնունդ, օրինակ՝ թարմ մրգեր ու բանջարեղեն տանել աշխատանքի։ Խորտիկի համար լավագույն ըմպելիքը թեյն է, սակայն այն պետք չէ մեծ քանակությամբ խմել, եզրափակել է սննդաբանը։
22:01 25.06.2025
Երկրաշարժ Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտքՀունիսի 25-ին, տեղական ժամանակով ժամը 21:35-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 17։35-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.16⁰ և արևելյան երկայնության 45․25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 1․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը […] ...
21:53 25.06.2025
Ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար․ Ծառուկյանի պատասխանը ՏոպուրիայինUFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը X սոցիալական ցանցի իր էջում պատասխանել է Իլիա Տոպուրիային: Վերջինս քննադատել էր Ծառուկյանին իր և Չարլզ Օլիվեյրայի սպասվող մենամարտում բրազիլացուն փոխարինողի դերում լինելու համար: «Ավելի լավ է աղոթես, որ Չարլզին ոչինչ չպատահի, քանի որ ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար այս դիվիզիոնում: Կա պատճառ, թե ինչու ես դու այդ գոտու համար […] ...
21:48 25.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Տիգրան Մեծի պող. 23-31 շենքեր, Արհեստավորների փ. 3-14 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հնդկաստանի փ. 4, 4/13, 4/17 շենքեր, Ձորափի փ. 40, 40/13 ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ […] ...
21:46 25.06.2025
ՃՏՊ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներՀունիսի 25-ին, ժամը 18:58-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջաջուռի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 17-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, գլորվել և հայտնվել […] ...
21:37 25.06.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ, ԱԳ նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր։ Նախարար Միրզոյանը և շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերի […] ...