Գյումրիի շուկայամերձ տարածքները և փողոցներն ազատվում են բացօթյա առևտրի տաղավարներից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+34.09 oC

Գյումրիի շուկայամերձ տարածքները և փողոցներն ազատվում են բացօթյա առևտրի տաղավարներից

17:11 06.08.2022

Գյումրիի քաղաքապետարանի առևտրի և սպասարկման ոլորտի համակարգման բաժնի աշխատակիցները, ոստիկանների և պարեկային ծառայության հետ  շուկայամերձ տարածքում և հարակից փողոցներում  բացօթյա առևտուրը կասեցնելու գործընթաց է իրականացնում։ Օգոստոսի մեկից սկսվել էին «Արագած» փողոցում տեղադրված  տնտեսական ապրանքների, միրգ -բանջարեղենի տաղավարներն  ու առևտրային կետերը ապամոնտաժելու աշխատանքները։

Այսօր վաղ առավոտյան գործընթացը շարունակվել է կենտրոնական հրապարակին հարող  Շահումյանի արձանի հարակից տարածքում ու նույնանուն փողոցի մի հատվածում։ Առևտրի և սպասարկումների բաժնի աշխատակիցները բացօթյա առևտրով զբաղվողներին արգելել են արկղերով ապրանքը տեղադրել խանութներին ու սուպերմարկետներին հարող մայթերին, իսկ այն առևտրականները, որոնք չեն ենթարկվել օրինական պահանջներին, ապրանքն առգրավվել է և ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխվել է առանձնացված այլ  տարածք։

«Անկախ առևտրականների տրամադրվածությունից, շուկայամերձ տարածքներում և  փողոցներում պետք է արգելվի բացօթյա ու չկանոնակարգված առևտուրը։ Մենք զբոսաշրջային քաղաք ենք ու քաղաքի հյուրերին պետք է ներկայանանք  բարեկարգ փողոցներով ու թաղամասերով։ Վստահ եմ, որ որևէ մեկին  հաճելի չէ, որ քաղաքի կենտրոնական հրապարակին հարող տարածքում տեսնում է գետնին դրված վաճառվող սննդամթերք, միրգ- բանջարեղեն, տնտեսական ապրանքների կույտեր կամ արձանից կապված պարաններ։ Լինելու ենք հետևողական ու շուկայի վերածված բոլոր տարածքները քաղաքում մաքրվելու և բարեկարգվելու են»,- ShantNews.am-ին հայտնել է Գյումրիի քաղաքապետի տեղակալ Դավիթ Առուշանյանը։

Շուկայի հարակից տարածքներում բացօթյա առևտուրը կանոնակարգելու ուղղությամբ աշխատանքները  կշարունակվեն երկուշաբթի օրվանից։ Հիշեցնենք, որ մինչ այս փողոցային առևտրով զբաղվողներին տրվել էր  տարածքն ազատելու համար երկամսյա ժամկետ՝ փոխարենը առաջարկելով շուկայում կառուցված փակ տարածքներ, որտեղ տեղափոխվել  առևտրականները հրաժարվում են՝ պատճառաբանելով, թե շուկան պատկանում է անհատ ձեռներեցի և առաջարկվող պայմաններն իրենց ձեռնտու չեն։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արմավիրի համայնքային ոստիկաններին տեսնելով` երիտասարդը դիմեց փախուստի. նրա ձեռքին եղած կիսաչոր կանեփը կշռում էր մոտ 12 կիլոգրամ

12:49 02.08.2025

Արմավիրի համայնքային ոստիկաններին տեսնելով` երիտասարդը դիմեց փախուստի. նրա ձեռքին եղած կիսաչոր կանեփը կշռում էր մոտ 12 կիլոգրամ

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Արևիկ գյուղի բնակչ 53-ամյա մի տղամարդ հողամասում աճեցնում է կանեփ ու նաև ապօրինի պահում է թմրամիջոց։ Տեղեկությունը ստուգվեց հուլիսի 30-ին: Մինչ համայնքային ոստիկանները կհասնեին սեփականաշնորհված հողամաս` ճանապարհին նկատեցին մի երիտասարդի, որը կանեփի բույսեր ձեռքին վազում էր։ Ժամը 14.35-ին նա ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին: Պարզվեց, որ փախչողը […] ...

Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են հետախուզվողի․ խափանման միջոցը կալանք

12:40 02.08.2025

Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են հետախուզվողի․ խափանման միջոցը կալանք

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները հետախուզվողի թաքնվելու վայրի վերաբերյալ ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրին հուլիսի 31-ի առավոտյան: Ժամը 10-ին Կոմիտասի պողոտայում հայտնաբերվեց և վարչություն տեղափոխվեց մայրաքաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակիչ 40-ամյա տղամարդ։ Նա հուլիսի 23-ից հետախուզվում էր զենքի կամ նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու […] ...

Թուրքիայում ձերբակալվել են ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ կասկածվող անձինք

12:39 02.08.2025

Թուրքիայում ձերբակալվել են ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ կասկածվող անձինք

Թուրքիայի իրավապահ մարմինները երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Բուրսայում ձերբակալել են չորս անձանց, որոնք կասկածվում են հանրապետությունում ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ, հաղորդում է կառավարամետ «Türkiye» թերթը։ Ըստ տեղեկությունների՝ իրավապահ մարմինների աշխատակիցները Բուրսա նահանգի մուտքի մոտ կանգնեցրել են կասկածելի մեքենա, և ուղևորներից առգրավվել է երկու ձեռքի նռնակ։ «Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի բյուրոյի կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, […] ...

Իրավապահները Տափերական գյուղում հայտնաբերել են հրացաններ

12:35 02.08.2025

Իրավապահները Տափերական գյուղում հայտնաբերել են հրացաններ

Քրեական վարույթի շրջանակում, դատարանի որոշմամբ, հուլիսի 30-ին Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արարատի մարզային քննչական վարչության ծառայողները խուզարկել են Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչ 27-ամյա երիտասարդի տունը՝ հայտնաբերելով երկու հրացան։ Պարզվել է, որ դրանք տարիներ առաջ երիտասարդի հայրն է բերել Լեռնային Ղարաբաղից։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ...

«Սեուլ»-«Բարսելոնա» խաղում 10 գոլ է գրանցվել

12:30 02.08.2025

«Սեուլ»-«Բարսելոնա» խաղում 10 գոլ է գրանցվել

«Բարսելոնան» Կորեայի Հանրապետության մայրաքաղաք Սեուլում ընկերական հանդիպում է անցկացրել մայրաքաղաքի համանուն թիմի հետ և հաղթել 7-3 հաշվով: Առաջին խաղակեսում «Բարսելոնան» հաղթել է 3-2 հաշվով, իսկ երկրորդ կեսում ևս չորս գնդակ է ուղարկել հարավկորեական թիմի դարպասը, սեփականն ընդունելով միայն մեկը: Ընդորում Հանսի Ֆլիկը երկրորդ խաղակեսում դաշտ է դուրս բերել ամբողջությամբ այլ կազմ: Սա «Բարսելոնայի» երկրորդ ընկերական […] ...

Թրամփը հրամայել է տեղակայել երկու միջուկային սուզանավ՝ ի պատասխան Մեդվեդևի հայտարարությունների

12:14 02.08.2025

Թրամփը հրամայել է տեղակայել երկու միջուկային սուզանավ՝ ի պատասխան Մեդվեդևի հայտարարությունների

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, շարունակելով իր վեճը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ, հայտարարել է, որ իր հռետորական սպառնալիքներին ի պատասխան կուղարկի երկու ամերիկյան միջուկային սուզանավ «համապատասխան տարածաշրջաններ»։ Նա չի մանրամասնել, թե որ տարածաշրջանների մասին է խոսքը։ «Հաշվի առնելով Ռուսաստանի նախկին նախագահ, այժմ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից արված խիստ սադրիչ հայտարարությունները, […] ...

BACK_TO_TOP