Պարզվում են «Մի կտուրի տակ» անվանումով սպառողական կոոպերատիվների ղեկավարների կողմից առանձնապես խոշոր չափերի գումար հաշտակելու դեպքի հանգամանքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+26.09 oC

Պարզվում են «Մի կտուրի տակ» անվանումով սպառողական կոոպերատիվների ղեկավարների կողմից առանձնապես խոշոր չափերի գումար հաշտակելու դեպքի հանգամանքները

14:53 09.08.2022

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են վարութային և քննչական գործողություններ՝ սպառողական կոոպերատիվների կողմից քաղաքացիներից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ստացված նախնական տվյալներով պարզվել է, որ մի շարք անձինք, ներկայանալով որպես բարերար, վստահություն ձեռք բերելով սոցիալապես անապահով բազմաթիվ քաղաքացիների մոտ և վերջիններիս աշխատանքով ապահովելու, նրանց համար Երևան քաղաքի մերձակայքում սեղմ ժամկետներում, շուկայականից զգալի ցածր գներով, անտոկոս, էկո բնակարաններ կառուցելու և տրամադրելու կեղծ խոստումներով, գիտակցելով իրենց առաջարկած պայմաններով բնակարաններ կառուցելու անհնարինությունը, 2018-2019թթ. հիմնադրել են «Մի կտուրի տակ» անվանումով թվով 10 սպառողական կոոպերատիվներ, ինչպես նաև՝ համանուն հասարակական կազմակերպություն, որոնց անդամակցել են  բազմաթիվ քաղաքացիներ և որպես անդամավճար փոխանցել են 2000-ական ՀՀ դրամ:

Նման եղանակով քաղաքացիներից գումարներ գանձելով և դրանք սեփական հայեցողությամբ, առանց պատշաճ հիմնավորումների օգտագործելուց հետո, կոոպերատիվներին անդամակցած քաղաքացիների մոտ վստահություն ձեռք բերելու և իրենց ծրագրերին լրացուցիչ լրջություն հաղորդելու նպատակով, նրանց հավաստիացրել են, որ իրենց ծրագրի իրականացման համար ունեն պետական աջակցություն և շատ կարճ ժամանակահատվածում սպառողներին են հանձնելու բնակելի թաղամաս՝  այդ կերպ բնակարաններ տրամադրելու կեղծ պատրվակով կոոպերատիվի անդամներին առաջարկելով  իրենց կողմից տրամադրված բանկային հաշվեհամարին կատարել կանխավճարներ՝ սպառողական կոոպերատիվներում այդ պահին իբր հանգամանքների պատահական զուգադիպությամբ ազատված տեղերում գրանցվելու և բնակարան ստանալու համար՝ խոստանալով բնակարանների առաջին խմբաքանակը կառուցել և տրամադրել 2018թ. դեկտեմբերին, իսկ  չկատարելուց հետո խոստացել դրանք կառուցել և հանձնել 2019 թվականի մարտին:

Արդյունքում բազմաթիվ քաղաքացիներ իբրև կանխավճար նշված սպառողական կոոպերատիվների հաշվեհամարին են փոխանցել առանձնապես խոշոր չափերի գումարներ, որոնք խարդախությամբ հափշտակվել են կոոպերատիվների ղեկավարների կողմից:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ մեկ անձի մեղադրանք է առաջադրվել՝ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու համար:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, հիշյալ կոոպերատիվների ղեկավարների գործողություններից տուժած քաղաքացիների ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ:

Վարույթն իրականացնող մարմինը հորդորում է՝ վերոհիշյալ կոոպերատիվների հանցավոր գործողություններից տուժած բոլոր քաղաքացիներին դիմել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆ

22:46 10.07.2025

Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆ

Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված։ Այս մասին նշված է ՀՀ ԱՀՆ տարածած հաղորդագրության մեջ․ «ԶԼՄ-ից ստացված հարցերին ի պատասխան՝ տվել ենք հետևյալ մեկնաբանությունը. Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման արդյունքներով երկու կողմերը հրապարակել են պաշտոնական, եթե նկատել եք՝ նույնական մամուլի հաղորդագրություններ։ Դրանից դուրս՝ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ պայմանավորվածություն լինելու դեպքում հանրությունն […] ...

SHANTNEWS

22:00 10.07.2025

SHANTNEWS

Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը

21:55 10.07.2025

Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը

Հուլիսի 8-ին Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը։ ՀՀ պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացը և Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության ընդլայնումը։ Հայաստանը և […] ...

Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդական

21:50 10.07.2025

Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդական

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը նշանակվել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամադ Ջալուդի խորհրդական։ Այս մասին հաղորդում է ՀԾՖ մաամուլի ծառայությունը: Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացուցիչ է ունենում Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում (IWF): ...

Բիթքոյնի գինը գերազանցել է 112,000 դոլարը

21:45 10.07.2025

Բիթքոյնի գինը գերազանցել է 112,000 դոլարը

Բիթքոյնի արժեքը աճում է 3%-ով, գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 112 հազար դոլարը, ըստ առևտրային տվյալների։ Առևտրի ծավալով ամենամեծ կրիպտոարժույթային բորսայում՝ Binance-ում, Մոսկվայի ժամանակով 19:26-ի դրությամբ, մեկ օրվա ընթացքում Bitcoin-ը բարձրացել է 2.9%-ով՝ հասնելով $112,327-ի։ Ցուցանիշն առաջին անգամ գերազանցել է 112,000-ի նշագիծը։ CoinMarketCap պորտալի տվյալներով, որը հաշվարկում է ավելի քան 20 բորսաների միջին […] ...

Բաքվում պնդում են, որ Աբու Դաբիում քննարկվել է հայ-ադրբեջանական համաձայնագրի նախաստորագրման հարցը

21:35 10.07.2025

Բաքվում պնդում են, որ Աբու Դաբիում քննարկվել է հայ-ադրբեջանական համաձայնագրի նախաստորագրման հարցը

Աբու Դաբիում այսօր հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ինչպե՞ս են մեկնաբանում հանդիպման արդյունքները Բաքվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը․ «Կարծում եմ՝ անպայման արժի հիշատակել ու շեշտադրել այն, որ թեև կողմերը հանդիպման ավարտից հետո չտարածեցին համատեղ հայտարարություն, այնուամենայնիվ, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարաների առանձին տարածած հաղորդագրությունների տեքստը բառացիորեն համընկնում […] ...

BACK_TO_TOP