Կառավարությունը նախատեսել է սոցիալ-տնտեսական և կենսական նշանակության լայնածավալ ծրագրեր իրականացնել Վարդենիսում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+26.09 oC

Կառավարությունը նախատեսել է սոցիալ-տնտեսական և կենսական նշանակության լայնածավալ ծրագրեր իրականացնել Վարդենիսում

16:55 10.08.2022

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Վարդենիսի համայնքապետարանում խորհրդակցություն է անցկացրել Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի, համայնքապետարանի աշխատակազմի և բնակավայրերի վարչական ղեկավարների հետ։ Խորհրդակցությանը մասնակցում էին նաև Գեղարքունիքի մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները։ Քննարկվող հարցերի շրջանակը բավականին ընդգրկուն էր, կարևոր ու առաջնահերթ լուծում պահանջող։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է մարզպետը:
Նախ խոսել է Վարդենիս համայնքի բյուջեի սեփական եկամուտների հավաքագրման անբավարար ցուցանիշների մասին, շեշտելով, որ 2022 թվականի յոթ ամիսների կտրվածքով 61,7 տոկոսանոց արդյունքն անբավարար է ու մտահոգող։ Նման ցուցանիշներով Վարդենիս համայնքը չի կարող զարգանալ ու առաջընթաց գրանցել, լուծում տալ բնակչության առջև ծառացած բազմապիսի հիմնախնդիրներին։ Սեփական եկամուտների հավաքագրումից են կախված բոլոր պետական ծրագրերի իրականացման հնարավորությունները։ Խնդիր է դրված՝ ամենասեղմ ժամկետներում իրավիճակը շտկելու, սեփական եկամուտներն ամբողջապես հավաքագրելու համար։ Այստեղ առավել անելիքներ ունեն բնակավայրերի վարչական ղեկավարները, ովքեր պետք է հանդես գան պատասխանատվությամբ ու հետևողականությամբ։
Այնուհետ անդրադարձել են գյուղնշանակության հողերի նպատակային օգտագործման, ոռոգվող հողատեսքերի իրական թվերի ճշգրտման, ընդերքի ապօրինի օգտագործման, սուբվենցիոն ծրագրերի կազմման եւ ներկայացման, փոքր չափերի ֆուտբոլի խաղադաշտերի կառուցման ընթացքում թույլ տրված թերությունների շտկման, ապօրինի հողօգտագործման, պետական ծրագրով գյուղատնեսական կոոպերատիվներին հատկացված գյուղատնտեսական տեխնիկաները բնակչության շահերին չծառայեցնելու հետ կապված խնդիրներին։
Մարզպետն առաջարկել է սեղմ ժամկետներում և հետևողականորն բոլոր ոլորտներում Գեղարքունիքի մարզպետարանի հետ համագործակցությամբ կարգավորել բոլոր հիմնախնդիրները՝ բացառելով որևէ օրինախախտում։
Կառավարությունը ոռոգման համակարգերն արդիականացնելու խոշոր ծրագրեր ունի, սակայն դրանց իրականացման համար հարկավոր է համապատասխան գույքագրում կատարել՝ ամբողջովին ճշգրտելով այն ոռոգվող հողատեսքերի մակերեսները, որոնք առկա են իրականության մեջ։ Մարզպետարանի հաշվարկներով, հաշվի առնելով Վարդենիս համայնքում ոռոգելի մշակաբույսերի ցանքատարածությունների մակերեսները, դեռ ստվերում են մնում ոռոգվող տարածքների մեծ մասը։ Համայնքապետարանի և վարչական ղեկավարների առաջնահերթ անելիքն է օրինական դաշտ բերել ստվերում գտնվող բոլոր ոռոգելի հողատեսքերը՝ կանխելով ապօրինի ջրօգտագործման դեպքերը։
Շատ լուրջ է գյուղնշանակության հողերի նպատակային օգտագործման խնդիրը։ Տարիներ շարունակ խոտհարքերն ու արոտները վարձակալել են այնպիսի մարդիկ, որոնք, ինչպես սահմանում է օրենքը, անասնապահական տնտեսություն չեն վարել կամ չեն ունեցել համապատասխան անասնագլխաքանակ։ Եվ դա այն դեպքում, երբ մքարզպետարան այսօր դիմում են ֆերմերային տնտեսությամբ զբաղվող մարդիկ՝ խնդրելով համապատասխան հողատարածքներ։ Հարցի կարգավորման համար պետք է ուսումնասիրություն կատարել, միակողմանի լուծել պայմանագրերն այն վարձակալների հետ, ովքեր չունեն համապատասխան անասնագլխաքանակ, չեն ներկայացրել ներդրումային ծրագրեր, եւ փոխարենը բավարարել այն մարդկանց պահանջները, ովքեր իրականում ուզում են անասնապահություն զարգացնել, կարծում է մարզպետը:
ՈՒԵՖԱ-ն Հայաստանի կառավարության հետ համագործակցությամբ պետք է հարյուրավոր մարզադաշտեր կառուցի երկրում։ Գեղարքունիքում նախատեսված մարզադաշտերի կառուցման ծրագիրը որպեսզի դրվի գործողության մեջ, անհրաժեշտ է, որ շատ արագ շտկվեն Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի և Գեղարքունիքի մարզպետարանի համագործակցությամբ կառուցված որոշ խաղադաշտերի շինարարական թերությունները։ Խոսքը վերաբերում է Ակունքի և Ծովակի ֆուտբոլի փոքր դաշտերին։ Սուբվենցիոն ծրագրերը կազմելիս՝ դրանք պետք է անպայման բխեն այն հիմնախնդիրներից, որոնք առկա են համայնքի բնակավայրերում, մինչդեռ հանդիպումների ընթացքում բնակչության արտահայտած տրամադրություններն այլ բան են ասում։
Հաջորդ կարևոր խնդիրն, ըստ մարզպետի, ընդերքօգտագործան ոլորտում լիակատար օրինականության հաստատումն է։ Ամեն վարչական ղեկավար իր տարածքում պետք է բացառի ապօրինի ընդերքօգտագործումը՝ ժամանակին կանխելով նման դեպքերը, օգտագործելով իր լծակները։ Առանց համապատասխան թույլտվության, առանց հողի կարգի փոփոխության, առանց համայնքապետարանի հետ համապատասխան պայմանագրի՝ ոչ մի կազմակերպություն կամ ահնատ իրավունք չունի այս ոլորտում գործունեություն ծավալելու, նշել է մարզպետը: Վիճակն անհուսալի է նաև հողօգտագործման ոլորտում։ Շատ բնակավայրերում հողերը, արոտներն ու խոտհարքերը վարձակալության են տրվել օրենքի կոպիտ խախտումներով, իսկ ապառքների գանձումը դեռ մնում է անբավարար։
Կառավարությունը նախատեսել է առաջիկա տարիներին սոցիալ-տնտեսական և կենսական նշանակության լայնածավալ ծրագրեր իրականացնել Վարդենիս համայնքում։ Կկառուցվեն ճանապարհներ, խմելու եւ ոռոգման ջրատարներ, դպրոցներ ու մանկապարտեզներ, բժշկական կենտրոն, լուսավորության ցանցեր։ Բայց այդ ծրագրերի իրականացման համար մարզի կողմից անհրաժեշտ է ջանադիր, հետևողական ու համագործակցված աշխատանք։ Մարզպետարանը կցուցաբերի բավարար մեթոդական ու խորհրդատվական օժանդակություն, այսօր առաջ քաշված խնդիրների կարգավորումը պետք է գտնվի մեր ամենօրյա ուշադրության ու հոգածության ներքո, վստահեցրել է Կարեն Սարգսյանը:
Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանն էլ իր հերթին հավաստիացրել է, որ սեղմ ժամկետներում աշխատակազմի և բնակավայրերի վարչական ղեկավարների ջանքերով կշտկվեն առկա բոլոր խնդիրներն ու բացթողումները, որոնց մասին պարբերաբար կզեկուցվեն մարզպետարան:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 10.07.2025

SHANTNEWS

Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը

21:55 10.07.2025

Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը

Հուլիսի 8-ին Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը։ ՀՀ պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացը և Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության ընդլայնումը։ Հայաստանը և […] ...

Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդական

21:50 10.07.2025

Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդական

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը նշանակվել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամադ Ջալուդի խորհրդական։ Այս մասին հաղորդում է ՀԾՖ մաամուլի ծառայությունը: Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացուցիչ է ունենում Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում (IWF): ...

Բիթքոյնի գինը գերազանցել է 112,000 դոլարը

21:45 10.07.2025

Բիթքոյնի գինը գերազանցել է 112,000 դոլարը

Բիթքոյնի արժեքը աճում է 3%-ով, գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 112 հազար դոլարը, ըստ առևտրային տվյալների։ Առևտրի ծավալով ամենամեծ կրիպտոարժույթային բորսայում՝ Binance-ում, Մոսկվայի ժամանակով 19:26-ի դրությամբ, մեկ օրվա ընթացքում Bitcoin-ը բարձրացել է 2.9%-ով՝ հասնելով $112,327-ի։ Ցուցանիշն առաջին անգամ գերազանցել է 112,000-ի նշագիծը։ CoinMarketCap պորտալի տվյալներով, որը հաշվարկում է ավելի քան 20 բորսաների միջին […] ...

Բաքվում պնդում են, որ Աբու Դաբիում քննարկվել է հայ-ադրբեջանական համաձայնագրի նախաստորագրման հարցը

21:35 10.07.2025

Բաքվում պնդում են, որ Աբու Դաբիում քննարկվել է հայ-ադրբեջանական համաձայնագրի նախաստորագրման հարցը

Աբու Դաբիում այսօր հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ինչպե՞ս են մեկնաբանում հանդիպման արդյունքները Բաքվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը․ «Կարծում եմ՝ անպայման արժի հիշատակել ու շեշտադրել այն, որ թեև կողմերը հանդիպման ավարտից հետո չտարածեցին համատեղ հայտարարություն, այնուամենայնիվ, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարաների առանձին տարածած հաղորդագրությունների տեքստը բառացիորեն համընկնում […] ...

Մակրոն. Փարիզն ու Լոնդոնը չեն բացառում միջուկային զսպման ուժերի համակարգումը

21:25 10.07.2025

Մակրոն. Փարիզն ու Լոնդոնը չեն բացառում միջուկային զսպման ուժերի համակարգումը

Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան չեն բացառում միջուկային զսպման ուժերի համակարգումը։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Լոնդոնում Մեծ Բրիտանիայի վարչապետ ՔիրՍթարմերի հետ երկկողմ գագաթնաժողովից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսում։ «Ընդունված որոշումների համաձայն՝ մենք չենք բացառում մեր զսպող ուժերի համակարգումը։ Սա ազդանշան է թե՛ մեր գործընկերների, թե՛ մեր հակառակորդների համար», – ասել է Մակրոնը։ […] ...

BACK_TO_TOP