Դժվարանում եմ հիշել դեպք, որ այսքան միավոր հավաքելով՝ գրավեն երկրորդ տեղը. Արման Փաշիկյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+23.09 oC

Դժվարանում եմ հիշել դեպք, որ այսքան միավոր հավաքելով՝ գրավեն երկրորդ տեղը. Արման Փաշիկյան

22:50 10.08.2022

Հնդկաստանի Չենայ քաղաքում Համաշխարհային 44-րդ օլիմպիադայի փոխչեմպիոն հռչակված շախմատի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արման Փաշիկյանը Հայաստան վերադառնալուց հետո կիսվել է տպավորություններով:

«Միանշանակ, հավաքականը շատ լավ ելույթ է ունեցել: Կարող եմ ասել, որ դժվարանում եմ հիշել դեպք, որ այսքան միավոր հավաքելով՝ գրավեն երկրորդ տեղը: Եղել են դեպքեր, որ ավելի քիչ միավորներով դարձել են օլիմպիական չեմպիոն: Այս տարի մրցակցությունը բավականին մեծ էր և ընթանում էր 3 թիմերի միջև: Նույնիսկ շատ ուրախություն չապրեցինք. լարվածությունից ափսոսանք կար, որ չեմպիոն չդարձանք:
Ադրբեջանցիների հետ մրցախաղի ժամանակ լարվածությունը միգուցե հոգեբանորեն ավելի մեծ է լինում, բայց սկզբնախաղերից հետո դիրքերը մեզ համար բարենպաստ էին. 20 րոպե անց արդեն պարզ էր, որ հավանաբար կհաղթենք:

Հեռուն գնացող նպատակներ չէինք կազմում, պայքարում էինք խաղ առ խաղ: Գուցե դա մեզ խանգարեց: Երբ զգացինք, որ մոտ ենք հաղթելուն, միգուցե լարվածությունն ավելացավ:

Միանշանակ, թիմային ոգի կար, օգնում էինք միմյանց: Նույնիսկ, երբ Մանուել Պետրոսյանը չէր խաղում, իր ժամանակն օգտագործում էր թիմին ինչ-որ կերպ օգնելու համար: Մրցաշարի ընթացքում պարզ էր դառնում՝ ով պետք է խաղա: Ցավոք, Մանուելն ընթացքում հիվանդացավ, դրա պատճառով մի քանի խաղ բաց թողեց: Երբ կազդուրվեց, վերադարձրինք կազմ:

Սկզբում Գաբրիելի մոտ կարծես թե չէր ստացվում, բայց հետո ֆանտաստիկ խաղ ցուցադրեց՝ մեկը մյուսի հետևից հաղթելով շատ հզոր շախմատիստների: Ռոբերտն էլ շատ լավ խաղաց ու շատ միավորներ բերեց թիմին: Ես շատ ուրախ եմ և շատ գոհ արդյունքից»,- օդանավակայանում լրագրողների հետ զրույցում ասել է Արման Փաշիկյանը:

Հիշեցնենք, որ մեր հավաքականը միակն էր, որը 11 տուրից հաղթեց 9-ում: Ուզբեկստանի հավաքականի հետ մեր ընտրանին հավասար՝ 19 միավոր վաստակեց և զիջեց առաջին տեղը միայն լրացուցիչ գործակիցներով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մոդին մեկնաբանել է BRICS-ին նոր անդամ երկրների անդամակցությունը

21:18 06.07.2025

Մոդին մեկնաբանել է BRICS-ին նոր անդամ երկրների անդամակցությունը

Նոր երկրների՝ BRICS-ին միանալը ապացույցն է այն բանի, որ կազմակերպությունը կարող է փոխվել ժամանակի հետ համընթաց, հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Բրազիլիայում BRICS-ի առաջնորդների գագաթնաժողովի բացման ժամանակ։ «BRICS-ի ընդլայնումը, նոր ընկերների ավելացումը ապացույցն է այն բանի, որ BRICS-ը կազմակերպություն է, որը կարող է փոխվել ժամանակի հետ: Հիմա մենք պետք է նույն կամքը ցուցաբերենք բարեփոխումների […] ...

Լավրովը մասնակցել է BRICS գագաթնաժողովի պատվիրակությունների ղեկավարների լուսանկարահանմանը

21:00 06.07.2025

Լավրովը մասնակցել է BRICS գագաթնաժողովի պատվիրակությունների ղեկավարների լուսանկարահանմանը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մասնակցել է Ռիո դե Ժանեյրոյում BRICS գագաթնաժողովի շրջանակներում պատվիրակությունների ղեկավարների պաշտոնական լուսանկարահանման արարողությանը: Լուսանկարները հրապարակվել են Ռուսաստանի դիվանագիտական ​​​​առաքելության Telegram ալիքում: Լուսանկարի կենտրոնում կանգնած է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան, որի երկիրը կնախագահի միությունը 2025 թվականին։ Նրա աջ կողմում են Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան, Ինդոնեզիայի վարչապետ […] ...

Իսրայելի պատվիրակությունը ժամանել է Կատար՝ Ղազայի շուրջ բանակցությունների համար. Al Araby

20:39 06.07.2025

Իսրայելի պատվիրակությունը ժամանել է Կատար՝ Ղազայի շուրջ բանակցությունների համար. Al Araby

Իսրայելական պատվիրակությունը ժամանել է Դոհա՝ Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի հասնելու և այնտեղ պահվող պատանդներին ազատ արձակելու նպատակով անուղղակի բանակցություններ վարելու պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ, հաղորդում է կատարական «Ալ Արաբի» հեռուստաալիքը։ Կիրակի օրը իսրայելական Ynet պորտալը հաղորդել է, որ հրեական պետության իշխանությունները որոշել են բանակցային պատվիրակություն ուղարկել Դոհա՝ Գազայի հարցով խորհրդակցությունների համար: Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև […] ...

Ինչ է անհրաժեշտ ՀՀ բանակում ծառայության անցնելու համար․ ՊՆ

20:20 06.07.2025

Ինչ է անհրաժեշտ ՀՀ բանակում ծառայության անցնելու համար․ ՊՆ

Հայաստանի Հանրապետության բանակում ծառայության անցնելու համար անհրաժեշտ է զանգահարել 1-28 հեռախոսահամարին կամ դիմել տարածքային զինկոմիսարիատ: այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։   ...

Լավրովը ժամանել է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի վայր

20:00 06.07.2025

Լավրովը ժամանել է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի վայր

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, պատվիրակության ուղեկցությամբ, ժամանել է BRICS գագաթնաժողովի վայր, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Ռուս նախարարի ավտոշարասյունը կանգ է առել Ռիո դե Ժանեյրոյի ժամանակակից արվեստի թանգարանում, որտեղ հուլիսի 6-7-ը տեղի կունենան գագաթնաժողովի հիմնական միջոցառումները: Ռուսական պատվիրակության մեքենաների համարանիշների վրա նշված է «Մենք Ռուսաստանն ենք։ Մենք Լավրովն ենք» գրությունը: Արտաքին գործերի նախարարը կարմիր […] ...

Պուտինը տեսակոնֆերանսի միջոցով միացել է BRICS գագաթնաժողովին

19:38 06.07.2025

Պուտինը տեսակոնֆերանսի միջոցով միացել է BRICS գագաթնաժողովին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցում է Ռիո դե Ժանեյրոյում ընթացող BRICS գագաթնաժողովին։ Ռուսաստանի առաջնորդը միացել է տեսակապի միջոցով, հաղորդում է TASS-ի թղթակիցը։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը սա բացատրել է ՄՔԴ-ի պահանջների համատեքստում որոշակի դժվարություններով. մարմինը, Եվրոպայի ակտիվ մասնակցությամբ, Ռուսաստանի առաջնորդի նկատմամբ ձերբակալման օրդեր է տվել անհասկանալի հիմքերով, իսկ Բրազիլիայի կառավարությունը դեռևս չի կարողացել որոշակի […] ...

BACK_TO_TOP