21:00 12.08.2022
Գյումրիի սելեկցիոն կայանի փորձադաշտերումշ ընթացքի հացահատիկային մշակաբույսերի և հատիկընդեղենի բերքահավաք է: Այս տարի ստացված բերքը 2021-ի համեմատ մի քանի անգամ ավելին է: Ըստ մասնագետների, սա պայմանավորված է գիտական բաժիններում ստեղծված հայկական սերմերի արտադրությամբ, որոնք հարմարեցված են տեղի կլիմայական պայմաններին ու ապահովում են բարձր բերքատվություն: Օրեր առաջ հավաքած տեղական արտադրության գարու հատիկները գիտահետազոտական կայանում զտման պրոցես են անցնում: Սարքի միջոցով առանձնացվում է խոշոր գարու ոսկեգույն հատիկը:
«Բերքահավաքը ավարտել ենք, արդեն սկսել ենք զտելու և տեսակավորելու աշխատանքները։ Զտում ենք գարնանացան գարու «Հայկ» սորտի սերմերը։ Ասեմ, որ այս տարի գարիները շատ լավ բերք են տվել, իսկ հեռանկարային «Գայանե» սորտ ունենք՝ շատ բարձր բերք է ապահովել»,- ասում է Գյումրիի սելեկցիոն կայանի գիտական բաժնի պետ Ռիմա Մուրադյանը։
Գարու սորտերի կողքին ամբարված են նաև ցորենի բարձր վերարտադրողականության սորտերը։ Այս տարի ամենաշատ բերքը ստացվել է սելեկցիոն կայանում կատարված գիտական ցանքսի արդյունքում ստեղծված «Վարս» տեսակի ցորենի փորձադաշտերից, մյուսները դեռ գտնվում են սորտափորձարկման փուլում:
Տեղական արտադրության սերմերը հարմարվում են ոչ միայն Շիրակի դաշտավայրի, նաև Հանրապետության մյուս տարածքների բնակլիմայական պայմաններին։ Անջրդի հողերից մինչև ոռոգելի ցանքերում սերմացուները ապահովում են բարձր բերքատվություն։ Արդեն ունեն նաև գարնանացան ցորենի սորտատեսակ:
«Արդեն այս տարի ունենք էլիտա վերարտադրության սերմեր, 2023 թվականին կդնենք բազմացման և հենց հաջորդ տարվանից էլ այդ սերմերը կլինեն նաև վաճառքի համար, գարնանացան ցորենի սերմ արդեն ունենք «Գոհար-Շիրակի 1», որը լավ արդյունք է ցույց տվել»,-նշում է Գյումրիի սելեկցիոն կայանի տնօրեն Դավիթ Մարտիրոսյանը։
Հացքաղը նոր է ավարտվել։ Գյուղացիական տնտեսություններից ու ֆերմերներից աշնանացան ցորենի գնման հայտեր են ներկայացրել, արտահանում չեն կատարում, փորձում են բավարարել տեղի պահանջարկը:
Հացահատիկային մշակաբույսերից բացի փորձարկում են նաև հատիկընդեղենի էլիտար սորտեր: Գիտական բաժնի մասնագետները անջրդի պայմաններում փորձարկում են հատկապես սիսեռի և ոսպի տեղական արտադրության սորտերը։
«Ոսպը և սիսեռը մշակվում են բացառապես անջրդի պայմաններում, հետևաբար, կարող ենք ասել, որ բարձր բերքատվություն կարող են ապահովել մեր Հանրապետության և մարզի լեռնային ու բարձր լեռնային տարածաշրջաններում։ Առավելությունն այն է, որ սիսեռի մեր մշակած «Մուշ» սորտի մեկ հասկից մինչև 5 ճյուղավորություն ունենք, իսկ հունդերը շատ են ու մեկ հունդի մեջ լինում է երկու հատիկ»,- նշում է Գյումրիի սելեկցիոն կայանի գիտական բաժնի բուսաբուծության բաժանմունքի պետ Լուսինե Սուվարյանը։
Մեկ հեկտարից հնարավոր է ստանալ 18-25 ցենտներ բերք: Հատիկընդեղենը մեծ պահանջարկ ունի ներքին շուկայում, համարվում է կենդանական սպիտակուց պարունակող մշակաբույս: Գյումրեցի գիտնականների ստեղծած «Մուշ» սորտատեսակը շրջանացվում է 2020 թվականից, այժմ գիտական բաժինը զբաղվում է սիսեռի առաջնային սերմարտադրությամբ:
Մի քանի օրից կսկսվի նաև բարձր յուղայնություն ունեցող տեղական կտավատի ու լոբու բերքահավաքը: Կայանն այս տարի կավարտի Շիրակի մանուշակագույն լոբու պետական սորտափորձարկումը, հաստատվելուց հետո հողագործներին կառաջարկեն բարձր բերքատվությամբ նոր տեղական սորտ: Տեղի ռելիեֆային ու կլիմայական պայմաններին մյուս մշակաբույսերի հարմարեցման փորձարկումները կշարունակվեն լաբորատոր պայմաններում:
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 01.08.2025
Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համարՌուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...
23:49 01.08.2025
El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համարԴատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման, նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...
23:40 01.08.2025
Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմինՕգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...
23:29 01.08.2025
Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասինԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...
23:17 01.08.2025
Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարըՕգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...