14:43 27.02.2018
«Վերաքննիչ դատարանից ակնկալում էինք արդարություն ընդամենը, պետք է բավարարվեր մեր բողոքը, քանի որ այն հիմնավոր էր, փաստերի վրա հիմնված, հիմնված ճիշտ քրեաիրավական դատողությունների վրա: Պատրաստվենք վճռաբեկ բողոքի»,- լրագրողների հետ զրույցում ասել է Սամվել Բաբայանի շահերի պաշտպան Ավետիս Քալաշյանն այն բանից հետո, երբ ՀՀ վերաքննիչ դատարանը ուժի մեջ թողեց Սամվել Բաբայանի, Սանասար Գաբրիելյանի և Արմեն Պողոսյանի դատավճիռները:
Փաստաբանը խոսեց նաև այն երկու հայտարարությունների մասին, որոնք արեցին երեկվա դատական նիստին ամբաստանյալներ Սանասար Գաբրիելյանն ու Արմեն Պողոսյանը:
Հիշեցնենք՝ Սանասար Գաբրիելյանը երեկվա դատական նիստում հայտարարել էր, որ իրենց ձերբակալել են նախընտրական շրջանում Էջմիածնում ՕՐՕ դաշինքի շտաբ բացելու պատճառով, իսկ Արմեն Պողոսյանը հայտարարել էր, թե քրեական գործով որպես վկա անցնող Հրաչյա Մայիլյանը նյութական շահագրգռություն է ունեցել «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիրը ձեռք բերելու համար: Արմեն Պողոսյանը նաև ասել էր, որ ինքն ու Հրաչյա Մայիլյանը ունեցել են ուրիշ շահեր:
«Հիմա այդ շահերը կառավարում է Մայիլյանը միայնակ»,- ասել էր ամբաստանյալը:
Հիշեցնենք՝ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով Բաբայանը դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման քրեական օրենսգրքի 2 հոդվածով՝ նախնական համաձայնությամբ դրդել էր մի խումբ անձանց ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերել, փոխադրել և պահել, ինչպես նաև փոխարկման արդյունքում ձեռք էր բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք, տվյալ դեպքում 5 հազար եվրո թղթադրամ, որը շրջանառությունից հանված և ծածկված է եղել հատուկ ներկանյութով:
Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը «Իգլայի» ձեռքբերման մեղադրանքով դատապարտվել են 3 և 2 տարվա ազատազրկման:
20:36 30.04.2025
Վարչապետն աշխատանքային հանդիպում է ունեցել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային հանդիպում է ունեցել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հետ: Այս մասին հայտնել է վարչապետը Ֆեյսբուքի իր էջում: Մանրամասները՝ տեսանյութում: ...
20:17 30.04.2025
Աշխարհի լավագույն ռմբարկուների տասնյակըՊորտուգալիայի հավաքականի և սաուդյան «Ալ Նասրի» 40-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 934 գոլով աշխարհի լավագույն ռմբարկուն է գործող ֆուտբոլիստների շարքում։ Լավագույն ռմբարկուների տասնյակը հետևյալն է․ 1․Կրիշտիանու Ռոնալդու («Ալ Նասր»)՝ 934 գոլ 2․Լիոնել Մեսսի («Ինտեր Մայամի»)՝ 858 3․Ռոբերտ Լեւանդովսկի («Բարսելոնա»)՝ 710 4․Լուիս Սուարես («Ինտեր Մայամի»)՝ 587 5․Քարիմ Բենզեմա («Ալ Իթիհադ»)՝ 494 6․Էդինսոն Կավանի («Բոկա Խունիորս»)՝ 462 7․Հարի […] ...
19:56 30.04.2025
Դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցվել են. ԲԴԽԲԴԽ-ն որոշում է կայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցնելու մասին: «2025 թվականի ապրիլի 29-ին և 30-ին, դռնփակ նիստերում, հիմք ընդունելով Գլխավոր դատախազի կողմից 2025 թվականի ապրիլի 29-ին ներկայացված «ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Վաչագանի Գաբրիելյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն […] ...
19:52 30.04.2025
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքըՎարչապետ Նիկոլ Փաշինյանի քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքը: Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ 2021-2025թթ․ մեկնարկել և ընթացքի մեջ են 340 դպրոցի կառուցման, վերանորոգման և նախագծման աշխատանքները, որոնք սպասարկելու են շուրջ 130 000 սովորողի: Ընդգծվել է, որ 2021-2025թթ․ ընթացքում շահագործման են հանձնվել 45 դպրոցներ՝ 10 հիմնանորոգված և 35 կառուցված, որոնք սպասարկում են […] ...
19:46 30.04.2025
Էրդողանն ասել է, որ պաշտպանում է Թրամփի տեսլականը Ուկրաինայի վերաբերյալԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «հեռախոսային դիվանագիտություն» է վարում իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ և աջակցում է Ուկրաինայի հակամարտության կարգավորման նրա տեսլականին։ «Մենք պարոն Թրամփի հետ ժամանակ առ ժամանակ շփվում ենք հեռախոսային դիվանագիտության ձևաչափով: Կարծում եմ, որ նոր շրջանում մեր երկկողմ հարաբերություններն իմ ընկեր Թրամփի հետ բոլորովին այլ խթան կստանան: Մենք […] ...