19:06 13.08.2022
Կանաչ ու էկզոտիկ միջավայր՝ այն էլ քաղաքում, հազվադեպ է պատահում, երբ այն ոչ թե ժամանցի կամ գումար աշխատելու պահանջով է։ Չբացահայտված գողտրիկ մի անկյուն կա Գյումրիում, որտեղ մրգատու ծառերի կողքին կարելի է տեսնել բանջարեղենի եզակի և գունային տնկիներ։ Փոքր այգու խնամքով ու բուսաբուծությամբ զբաղվում է մասնագիտությամբ բժիշկ-կինեզոթերապևտ, Գինեսի ռեկորդակիր, Միջազգային կարգի սպորտի վարպետ Գալուստ Աբրահամյանը։ Տան բակում ստեղծել է կանաչ դրախտ, որտեղ բույսերն ու մրգերն աճում են անսովոր պայմաններում:
Դարպասներից ներս միանգամից հայտնվում ես կանաչ միջավայրում, որը սովորական այգի չէ, բացառիկությունը աճեցվող պտուղներն են։ Առավոտյան ժամը վեցից մինչև ուշ գիշեր Գալուստը զբաղվում է բույսերի, ծառերի խնամքով, մեկ առ մեկ կտրում է տնկիների ավելորդ հատվածները, որպեսզի պտուղը լավ հասունանա։
Փոքր այգում կհանդիպես պտուղների, որոնք արտասովոր գուներանգներով են։ Պոմիդորի մեկ տասնյակից ավելի սորտեր է աճեցնում՝ սև գույնից մինչև կապույտի երանգները։ Թփերից կախված ամեն մի գույնի առատ բերքը իր օգտակար հատկություններն ունի։
«Ամենահամեղը սև լոլիկն է ու շատ օգտակար է․ ինչի՞ համար, որովհետև մարդիկ կան, որոնք ալերգիա ունեն լոլիկից, իսկ էս լոլիկները հակաալերգիկ են։ Աճեցնում եմ նաև կապույտ լոլիկներ, մեջը, որ կտրում ես, կարմիր է, բերքատու սորտ է, մոտավորապես մեկ թփից ստացվում է 8 կգ բերգ»,- պատմում Գալուստ Աբրահամյանը։
Իրենց գույնով ու տեսքով էկզոտիկ համարվող լոլիկները այս այգու միակ հազագյուտ պտուղները չեն։ Հսկայական չափերի հասնող պոմիդորները միանգամից աչքի են ընկնում, ամեն մեկը կշռում է մեկ կգ և ունի խինկալու ձև:
Ոչ միայն բանջարեղենը նաև մրգերը աճում են բաց երկնքի տակ,առանց ջերմոցային պայմանների։Դրա համար էլ համային հատկությունները բոլորովին տարբեր են՝ հյութեղ են ու սննդարար: Բժիշկ բուսաբույծը հողը պարարտացնելու իր տարբերակն ունի, բնական պարարտանյութ է ստանում մոխիրի ու մոլախոտի խառնուրդից:
Կաթիլային ոռոգման համակարգն էլ է ինքնուրույն պատրաստել, այգին ջրում է միայն կուտակված անձրևաջրով: Այգու առաձնացված մի հատվածում անփուշ մոշ ու Ոսկեվազից բերված ելակ, խնձոր, դեղձ ու ծիրան է աճեցնում, իր ձեռքով էլ բնական ու շատ համեղ չրեր է պատրաստում: Նաև սև պտուղներով ծիրանի տնկիներ ունի, որոնք հաջորդ տարի առաջին բերքը կտան:
Այգու թերևս ամենագեղեցիկ ու էկզոտիկ անկյունը դդումների կախովի տաղավարն է: Գնդաձև ու տափակ հսկա պտուղները կախված են մնում մինչև լիարժեք հասունանալը, թփերի երկարությունը հասնում է մոտ 10 մետրի:
«Աճեցնում եմ մի 3-4 տեսակի դդումներ, ունեմ գազարագույն դդում շատ համեղ է, այդ տեսակից հիմնականում հյութ եմ պատրաստում։ Միտք ծագեց, որ օդի մեջ աճեցնեմ, գեղեցիկ է ստացվել, ու բոլորին դուր է գալիս, Շամիրամի կախովի այգիների նման է ստացվել, բայց այս դեպքում կարծես Գալուստի կախովի այգին լինի»,- կատակում է գյումրեցի բուսաբույծը։
Գեղեցիկ այգուց տեղափոխվում ենք տան նկուղային հարկ, որտեղ խնամքով դասավորված են գույնզգույն լոլիկներից պատրաստված մարինադներն ու մյուս պահածոները:
Մասնագիտությամբ կինեզոթերապևտ է, աշխատում է Ռուսաստանի կլինիկաներից մեկում: Գյումրի վերադարձը սեզոնային է, երբ այգու մշակության գործերն են սկսվում, երբեք անխնամ չի թողնում։ Իր մշակած հատուկ մեթոդներով՝ առանց դեղորայքի ու սարքավորումների, բուժում է մի շարք հիվանդություններ, հատկապես ողնաշարային խնդիրները:
Բժիշկ-բուսաբույծը նաև պրոֆեսիոնալ մարզիկ է, 20 տարի զբաղվել է հունահռոմեական ոճի ըմբշամարտով, միջազգային կարգի սպորտի վարպետ է, նաև Գինեսի ռեկորդակիր: Գալուստ Աբրահամյանին շատերը հիշեցին «Շանթ» հեռուստաընկերության «Թաքնված տաղանդ» նախագծից։ Նա ականջով քաշել է 14 տոննա կշռող ՍՈՒ 25 ինքնաթիռը:
Հիմա սպորտով չի զբաղվում, բժշկությունից հետո կարևոր տեղում է բուսաբուծությամբ զբաղվելը։ Նախատեսում է ավելի ընդլայնել էկզոտիկ այգին։ Ամեն անգամ նրա այգում հայտնվելիս մարդիկ մի նոր բուսատեսակ են բացահայտում։
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 01.08.2025
Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համարՌուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...
23:49 01.08.2025
El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համարԴատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման, նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...
23:40 01.08.2025
Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմինՕգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...
23:29 01.08.2025
Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասինԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...
23:17 01.08.2025
Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարըՕգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...