Սուրբ Հարության տաճարի խնդիրը՝ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+21.09 oC

Սուրբ Հարության տաճարի խնդիրը՝ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում

18:38 27.02.2018

Արաբագետ Արմեն Պետրոսյանը Facebook սոցցանցի իր էջում անդրադարձել է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի շուրջ ստեղծված ճգնաժամին՝ նշելով, որ ԱՄՆ-ի իշխանությունների կողմից Իսրայելում սեփական դեսպանատունը մինչև մայիս Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու վերաբերյալ որոշման բարձրաձայնումից հետո իսրայելական կողմից Վաշինգտոնի համար ավելի մեծ վատություն, քան Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի շուրջ ստեղծված ճգնաժամն է, հազիվ թե հնարավոր լիներ անել:

«Բանն այն է, որ մի կողմից՝ Երուսաղեմի քաղաքապետարանի և կառավարության միջև ծագած ֆինանսական խնդիրները, մյուս կողմից՝ Սուրբ քաղաքում անշարժ գույք ձեռք բերած բազմաթիվ իսրայելցիների դժգոհությունների և անվտանգության խնդիրների հիման վրա ներկայացված օրինագիծը ժամանակային առումով համընկան Իսրայելի համար հույժ կարևոր և սպասված գործընթացի մեկնարկի հետ, որը հավելյալ խնդիրներ է առաջացնում նախ Իսրայել պետության, ապա նաև ԱՄՆ-ի իշխանությունների համար՝ կարծես գուժելով այն հիմնախնդիրների մասին, որ բարձրաձայնվել են Սպիտակ տան որոշմանը դեմ բազմաթիվ երկրների ներկայացուցիչների կողմից՝ ընդ որում, ինչպես իսլամադավան այնպես էլ քրիստոնյա բնակչություն ունեցող:

Ուստի պատահական չէ, որ Երուսաղեմի քրիստոնյա համայնքների առաջնորդների կողմից Սուրբ Հարության տաճարի դռները փակելու որոշումից հետո, որը շարունակվում է գործել ցայժմ, խնդիրը հայտնվել է միջազգային քաղաքական և կրոնական օրակարգում, որն արտահայտվել է տարբեր բնույթի գործիչների հայտարարությունների տեսքով:
Սուննի մուսուլմանների կարևորագույն կրոնական հաստատության՝ Կահիրեի ալ-Ազհար համալսարանի մեծ մուֆթի Ահմադ ալ-Տայիբը նշել է, որ Երուսաղեմի քաղաքապետարանի կողմից քրիստոնեական եկեղեցիների սեփականության վրա քաղաքային հարկ կիրառելու որոշման և նմանատիպ գործողությունների նպատակը, ինչպես քրիստոնյա, այնպես էլ մուսուլման պաղեստինցի ազգաբնակչության վտարումն է քաղաքից:

«Երուսաղեմին հրեական բնույթի պարտադրումը կապված է քաղաքը սիոնիստական կազմավորման մայրաքաղաք ճանաչելու անարդարացի որոշման հետ»,- նշել է Ալ-Տայիբը՝ կոչ անելով միջազգային հանրությանը՝ միջամտել խնդրին և ապահովել կրոնների ազատությունը:

ԵՄ-ի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին ևս իր մտահոգությունն է հայտնել ստեղծված խնդրի կապակցությամբ և հիշեցրել, որ Սուրբ քաղաքը հանդիսանում է 3 միաստված կրոնների կենտրոնը, և անհրաժեշտ է պաշտպանել նրա հատուկ կարգավիճակը:

Չնայած վերոնշյալ, ինչպես նաև բազմաթիվ այլ դժգոհություններին, Սուրբ Հարության տաճարի խնդիրը շարունակվում է չլուծված մնալ՝ իր վրա սևեռելով միջազգային հանրության ուշադրությունը»,- գրել է արաբագետը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 09.06.2025

SHANTNEWS

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

21:56 09.06.2025

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

Հայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

21:49 09.06.2025

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

Հունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

21:44 09.06.2025

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

Երևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

21:40 09.06.2025

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

Հունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

21:33 09.06.2025

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

Հրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...

BACK_TO_TOP