105-ամյա տղամարդը ներկայացրել է «երկարակեցության» նախաճաշը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+23.09 oC

105-ամյա տղամարդը ներկայացրել է «երկարակեցության» նախաճաշը

22:40 22.08.2022

Ուիլյամ Պարկեր Դարվինը ծնվել է 1917 թվականի օգոստոսի 19-ին  Տեխաս նահանգի Կալվերտ քաղաքում։ Տղամարդը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայել է սուզանավում, իսկ հետո բնակություն հաստատել Նևադայի Լաս Վեգաս քաղաքում։ Տղամարդը ամուսնացած է եղել երեք անգամ և դարձել երեք երեխաների հայր։

Դարվինը միշտ աչքի է ընկել լավ առողջությամբ, արդեն մեծ տարիքում աշխատել է Լաս Վեգասի համաժողովների կենտրոններից մեկի անվտանգության ծառայությունում, իսկ 100 տարեկանում թոշակի է անցել։ Իր երկարակեցության գաղտնիքը նա անվանում է առողջ ապրելակերպը։ Թոշակառուն խորհուրդ է տալիս ամեն օր սկսել նախաճաշով, որը ներառում է հացահատիկ, միրգ, հյութ և տոստ:

Սովորաբար երկարակյաց  Դարվինն իր ծննդյան օրը գալիս էր հայրենի Տեխաս, սակայն երրորդ կնոջ մահից և թոշակի անցնելուց հետո նա ընդունել է զարմուհու հրավերը և վերջապես տեղափոխվել նրա տուն՝ Դալլասի մոտ։ 105 տարեկանում Դարվինը ոչ մի դեղամիջոց չի խմում և ընդունում է միայն վիտամիններ։ Բացի այդ, ամերիկացին մոլի ընթերցող է և շաբաթական մի քանի գիրք է «կլանում»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

10:11 26.06.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...

Պետությունը պարտավոր է անհապաղ և վճռական քայլեր ձեռնարկել խոշտանգումների կանխարգելման ուղղությամբ. ՄԻՊ

10:05 26.06.2025

Պետությունը պարտավոր է անհապաղ և վճռական քայլեր ձեռնարկել խոշտանգումների կանխարգելման ուղղությամբ. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի ուղերձը Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրվա կապակցությամբ. «Հունիսի 26-ին միջազգային հանրությունը նշում է Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրը: Այն հռչակվել է ՄԱԿ-ի կողմից՝ որպես վերահաստատում խոշտանգումների արգելման և այդ հանցավոր արարքների զոհերին աջակցության համընդհանուր հանձնառության։ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը, հանդես գալով որպես խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմ, մշտապես իր ուշադրության կենտրոնում […] ...

Մեր ակումբն ունի այսպիսի ֆուտբոլիստի կարիք․ «Միլանի» տնօրենը՝ Մոդրիչի մասին

10:00 26.06.2025

Մեր ակումբն ունի այսպիսի ֆուտբոլիստի կարիք․ «Միլանի» տնօրենը՝ Մոդրիչի մասին

«Ռեալի» ու Խորվաթիայի հավաքականի ավագ Լուկա Մոդրիչը Աշխարհի ակումբային առաջնությունից հետո պայմանագիր կստորագրի իտալական «Միլանի» հետ: Իտալական ակումբի սպորտային տնօրեն Իգլի Տարեն պատմել է Մոդրիչի հետ ունեցած առաջին խոսակցության մասին: «Ես խոսել եմ Մոդրիչի հետ: Նա մեծ ցանկությամբ ու նվիրվածությամբ է տեղափոխվում «Միլան»: Մեր ակումբն ունի այսպիսի ֆուտբոլիստի կարիք: Առաջինը, որ նա հարցրել է ինձ […] ...

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք

22:01 25.06.2025

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք

Հունիսի 25-ին, տեղական ժամանակով ժամը 21:35-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 17։35-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.16⁰ և արևելյան երկայնության 45․25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 1․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը […] ...

SHANTNEWS

22:00 25.06.2025

SHANTNEWS

Ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար․ Ծառուկյանի  պատասխանը Տոպուրիային

21:53 25.06.2025

Ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար․ Ծառուկյանի պատասխանը Տոպուրիային

UFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը X սոցիալական ցանցի իր էջում պատասխանել է Իլիա Տոպուրիային: Վերջինս քննադատել էր Ծառուկյանին իր և Չարլզ Օլիվեյրայի սպասվող մենամարտում բրազիլացուն փոխարինողի դերում լինելու համար: «Ավելի լավ է աղոթես, որ Չարլզին ոչինչ չպատահի, քանի որ ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար այս դիվիզիոնում: Կա պատճառ, թե ինչու ես դու այդ գոտու համար […] ...

BACK_TO_TOP