Եգիպտոսում մեկնարկել է արաբական 5 երկրների առաջնորդների գագաթնաժողովը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 05 2024
  • $
    387.92
  • RUBLE
    4.26
  • 417.83
WEATHER
+16.09 oC

Եգիպտոսում մեկնարկել է արաբական 5 երկրների առաջնորդների գագաթնաժողովը

08:39 23.08.2022

Եգիպտական Էլ-Ալամեյն քաղաքում մեկնարկել է արաբական 5 երկրների ղեկավարների գագաթնաժողովը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Եգիպտոսի նախագահի պաշտոնական ներկայացուցչին: Գագաթնաժողովին մասնակցում են Եգիպտոսի, Հորդանանի, Իրաքի, ԱՄԷ-ի և Բահրեյնի առաջնորդները:

Հանդիպմանը մտքերի փոխանակություն է տեղի ունեցել երկկողմ հարաբերությունների տարբեր ասպեկտների ակտիվացման և համագործակցության ամրապնդման համար առկա բոլոր հնարավորությունների օպտիմալացման շուրջ։

Ավելի վաղ Եգիպտոսի ԱԳՆ աղբյուրը հայտնել էր, որ գագաթնաժողովին կքննարկվեն էկոնոմիկային, էներգետիկային, քաղաքականությանը և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան մեծացնում է ճնշումն Իսրայելի վրա

16:43 06.05.2024

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան մեծացնում է ճնշումն Իսրայելի վրա

Թուրքիան մեծացնում է ճնշումն Իսրայելի վրա, Անկարան կօգտագործի բոլոր միջոցները, որպեսզի Թել Ավիվի վարչակազմը պատասխան տա օրենքի առաջ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Մենք ավելացնում ենք ճնշումը, որպեսզի ստիպենք Իսրայելին, որը գնալով ավելի արյունարբու է դառնում, դադարեցնել կրակը: Սահմանափակումներ ենք մտցրել 54 ապրանքների արտահանման համար։ Նախորդ շաբաթվա դրությամբ մենք դադարեցրել ենք բոլոր ապրանքների […] ...

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը ժամանել է Իրան՝ մասնակցելու միջուկային խորհրդաժողովին

16:28 06.05.2024

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը ժամանել է Իրան՝ մասնակցելու միջուկային խորհրդաժողովին

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին ժամանել է Իրան՝ մասնակցելու միջուկային միջազգային խորհրդաժողովին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։ Ատոմային էներգիայի 30-րդ ազգային և առաջին միջազգային խորհրդաժողովը տեղի կունենա 2024 թվականի մայիսի 6-ից մինչև 8-ը՝ Իրանի Սպահան քաղաքում։ Նախատեսվում է, որ միջոցառման շրջանակում Գրոսին բանակցություններ կվարի Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության […] ...

Ֆրանսիայի դեսպանն այցելել է ՌԴ ԱԳՆ

16:16 06.05.2024

Ֆրանսիայի դեսպանն այցելել է ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանում Ֆրանսիայի դեսպան Պիեռ Լևին երկուշաբթի այցելել է ՌԴ ԱԳՆ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Ֆրանսիացի դիվանագետը հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին։ Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնությունում Մեծ Բրիտանիայի դեսպանն էր կանչվել ՌԴ ԱԳՆ, նա մոտ 30 րոպե անցկացրել է նախարարությունում և չի պատասխանել լրատվամիջոցների հարցերին։ ...

Չուկոտկայում 5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

16:12 06.05.2024

Չուկոտկայում 5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Չուկոտկայում 5,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 11.11-ին՝ Էգվեկինոտ գյուղից 169 կիլոմետր դեպի հյուսիս։ Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ ...

Լեհաստանը մտադիր չէ զորքեր ուղարկել Ուկրաինա

15:27 06.05.2024

Լեհաստանը մտադիր չէ զորքեր ուղարկել Ուկրաինա

Լեհաստանը չի պատրաստվում զորքեր ուղարկել Ուկրաինա։ Այս մասին հայտարարել է հանրապետության ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։ «Լեհաստանը չի պատրաստվում և չի ուղարկի լեհական զորքեր Ուկրաինա», – նշել է նա TVP Info-ով հեռարձակված մամուլի ասուլիսում։ ...

Բելգորոդի շրջանի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով տուժածների թվում կան երեխաներ

14:48 06.05.2024

Բելգորոդի շրջանի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով տուժածների թվում կան երեխաներ

Բելգորոդի շրջանում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով տուժածների թիվը հասել է 42-ի, նրանցից երեքը երեխաներ են։ Այս մասին հայտարարել է ՌԴ առողջապահության նախարարի օգնական Ալեքսեյ Կուզնեցովը։ «Ըստ օպերատիվ տվյալների՝ Բելգորոդի շրջանում անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ ուկրաինացի ազգայնականների հարձակման հետևանքով տուժել է 42 մարդ, այդ թվում՝ երեք երեխա»,- ասել է Կուզնեցովը։ ...

BACK_TO_TOP