20:51 25.08.2022
Գյումրիի քաղաքապետարանում առաջիկայում կգործարկվի քաղաքացիների դիմումներին SMS հաղորդագրությամբ պատասխանելու ձևաչափը: Ծրագիրը մոտ մեկ ամիս է փորձարկման փուլում է։
«Տարվա կտրվածքով՝ մոտավոր, ուղարկում ենք 9-10 հազար նամակներ փոստային ծառայության միջոցով։ Էս ծրագիրը ներդնելուց հետո ինձ թվում է մի քանի միլիոն տնտեսում կունենանք, սա ավելի մատչելի տարբերակ է»,- նշում է Գյումրիի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության բաժնի պետ Աննա Մեքինյանը։
Մատչելի տարբերակը SMS մոբայլ ծրագիրն է, որը փորձարկման փուլում է։ Նոր ծրագրի միջոցով քաղաքացիները ոչ միայն կստանան իրենց դիմումների պատասխանների մասին տեղեկատվություն, այլև քաղաքապետարանը բնակիչներին կիրազեկի ունեցած պարտքերի, չկատարած այլ պարտավորությունների և դրանց վերջնաժամկետների մասին:
Ծրագիրն ունի նաև հաղորդագրության ընթացքին հետևելու հնարավորություն, ինչը թույլ է տալիս վերահսկել՝ արդյո՞ք քաղաքացին ստացել է հաղորդագրությունը, թե՞ ոչ:
«Օրինակ՝ քարտուղարության բաժնից դիմում ենք ստացել քաղաքացուց տարածք տրամադրելու խնդրանքով։ Քաղաքապետարանը դրական պատասխան է տվել, հիմա SMS հաղորդագրության միջոցով քաղաքացուն կտրամադրենք տեղեկատվություն, որ իր խնդրանքը բավարարված է։ Ուղարկելուց հետո մեզ մոտ ցույց է տալիս՝ հաղորդագրությունը քաղաքացուն հասել է, թե՞ ոչ։ Եթե կանաչ գույնի նշան է հայտնվում, ուրեմն քաղաքացին ստացել է SMS-ը, իսկ եթե դաշտը կարմիր գույնի է, ուրեմն կա՛մ SMS-ը տեղ չի հասել, կա՛մ հեռախոսահամարը գտնվում է ռադիոծածկույթից դուրս»,- պարզաբանում է Գյումրիի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության բաժնի աշխատակից Արմինե Շուխյանը։
SMS ծանուցման կամ դիմումների պատասխանը հաղորդագրության միջոցով ուղարկելու համակարգին անցում կկատարեն աստիճանաբար: Մոտ մեկ ամսից արդեն գույքահարկի վճարման ժամկետների, կուտակված պարտքերի մասին հաղորդագրություններ կստանան նաև բոլոր գյումրեցի վարորդները, ինչը կօգնի խուսափել նաև գույքահարկը չվճարելու դեպքում կիրառվող տուգանքներից:
Արդյունավետ աշխատանքի դեպքում համակարգը կներդրվի նաև քաղաքապետարանի մյուս բաժիններում: Ֆինանսական միջոցներ խնայելուց բացի, տեխնոլոգիական լուծումները կօգնեն խնայել քաղաքացիների ժամանակը, կրճատել թղթատարությունը, նամակների փոխանցման ձգձգումները, որոնք շատ հաճախ կորչում են ճանապարհին ու չեն հասնում հասցեատիրոջը։
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 01.08.2025
Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համարՌուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...
23:49 01.08.2025
El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համարԴատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման, նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...
23:40 01.08.2025
Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմինՕգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...
23:29 01.08.2025
Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասինԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...
23:17 01.08.2025
Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարըՕգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...