18:38 31.08.2022
Ավարտվել են Լեռնակերտ գյուղի «Վերին բերդ» կոչվող տարածքի այս տարվա պլանային պեղումները։ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախումբը մոտ մեկ ամիս տևած պեղումների ընթացքում բացված պաշտամունքային եզակի համարվող կառույցում հայտնաբերել է հնագիտական արժեքավոր գտածոներ, որոնց նախնական ուսումնասիրությամբ պարզ է դառնում, որ այն տվյալ ժամանակաշրջանի բնակիչների համար ունեցել է առանձնակի նշանակություն:
Դեռ նախորդ տարի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատողները պեղումներ էին կատարել Լեռնակերտի ամրոցի, դամբարանադաշտի ու բնակավայրի տարածքում, այս հատվածում արշավախումբը տեղադրել էր հետախուզական փոսորակ, որը հուշում էր այն մասին, որ հին բնակատեղիում թաքնված է եզակի մի կառույց, որը կարող է էապես փոխել մինչ այս պեղումների ընթացքում բացահայտված իրողությունները:
«Պարզ դարձավ, որ գործ ունենք մի մոնումենտալ կառույցի հետ, որը համալիր էր ներկայանում, և այս տարվա պեղումներով, փաստորեն, շերտ առ շերտ փլատակների տակից բացվեց հնագիտական մի տեսարան, գործ ունենք մի սրահի հետ, որը ուներ հատուկ նշանակություն հասարակության համար»,- պատմում է Լեռնակերտի արշավախմբի գիտաշխատող Լևոն Մկրտչյանը։
Բացված տեսարանի նախնական ուսումնասիրությունը ուշ բրոնզեդարյան ծեսի շատ կարևոր մանրամասներ է բացահայտում, որը մինչ այս հնագետներին տեսանելի ու հայտնի չի եղել: Բարձրլեռնային գոտում՝ Արագածի շիրակյան լանջերին, բացահայտվում է մ.թ.ա 2-րդից 1-ին դարերին թվագրվող մի մեծ բնակատեղի՝ իր ամրոցով և ուշ բրոնզեդարյան պաշտամունքային կառույցով:
2200 մետր բարձրության վրա հայտնաբերված կառույցը առանձնանում է ոչ միայն իր պայտաձև տեսքով, որը տվյալ ժամանակաշրջանի համար համարվում է բացառիկ երևույթ, այլ նաև պատերի ու քարերի շարվածքով: Շինարարության ընթացքում կիրառել են պատերի կառուցման խոշոր հիմնաժայռերի համադրման տարբերակը:
«Մենք տեսնում ենք, որ պատերի մեջ առկա են խոշոր հիմնաժայռեր, սակայն այս մեկը բնաժայռի ելուստն է, որի շուրջ ձևավորվել են սենյակի մյուս պատերը, այսինքն՝ հիմնական ժայռը մաշեցնելով, տաշելով ստացել են իր համապատասխան դիրքը և դրա շուրջ ձևավորել են արդեն սենյակի մյուս պատերը»,- ասում է Լեռնակերտի արշավախմբի ղեկավար, գիտաշխատող Բենիկ Վարդանյանը։
Պաշտամունքային սենյակում հնագետները հայտնաբերել են երկու հիմնախարիսխներ, որոնցից մեկն ունի կոպիտ պատրաստվածություն։ Ենթադրաբար, քարե հիմնախարիսխը պատրաստվել է հենց տեղում, իսկ մյուսն իր տեսքով ավելի հղկված է, տեղադրված է անմիջապես ժայռի մեջ: Ըստ գիտաշխատողների, տորաձև այսպիսի քարե հիմնախարիսխը բնորոշ է Հայաստանի այլ տարածաշրջաններին և ենթադրաբար պաշտամունքային կառույցի շինարարության ժամանակ բերվել է այլ բնակավայրից։
Հիմնախարիսխների մոտ հայտնաբերվել են խեցեղենի մնացորդներ, որոնք, ենթադրաբար, ծեսի հետևանք կարող են լինել: Հետաքրքրական է նաև երկու հիմնախարիսխների միջև հայտնաբերված ժայռային ելուստը, որը ևս կարող է պաշտամունքային ծեսի կարևոր բաղադրիչ եղած լինի:
«Հետաքրքիր իրավիճակ է․ խեցեղենի այսպիսի կուտակումները, ջարդված կուտակումները, գուցե գործ ունենք ինչ-որ ծեսի հետ, որ զոհաբերությունից հետո առարկաները չեն հանել։ Ինչպես գիտենք, շատ դեպքերում չեն հանում դրանք պաշտամունքային վայրից, այս դեպքում, գուցե, այսպես մնացել են փլատակների տակ, կոտրվել կամ հատուկ կոտրել են»,- ասում է Լևոն Մկրտչյանը։
Նոր հայտնաբերված կառույցը տարածքում ունի տեսանելի դիրք, որն անմիջապես նայում է մինչ այս հայտնաբերված ամրոցին, որտեղ նույնպես ժամանակաշրջանին բնորոշ մշակութային շերտ կա: Պաշտամունքային կառույցից ձգվում են նաև հաջորդող կասկադաձև մի քանի սենյակներ:
Նախնական ուսումնասիրությամբ, բացված կառույցը հանդիսացել է պաշտամունքային կառույցի գլխավոր սենյակը: Այս կառույցի բացահայտումով փոխվեց Լեռնակերտի հնագիտական արշավախմբի հետագա տարիների գործունեության ռազմավարությունը: Նորահայտումը թույլ է տալիս այս տարածքում պեղումները շարունակել ևս մի քանի տարի։
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 01.08.2025
Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համարՌուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...
23:49 01.08.2025
El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համարԴատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման, նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...
23:40 01.08.2025
Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմինՕգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...
23:29 01.08.2025
Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասինԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...
23:17 01.08.2025
Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարըՕգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...