22:08 29.08.2022
Մինչ մոտենում է 2020թ.-ի նոյեմբերի հրադադարի մասին հայտարարության ստորագրման երկրորդ տարելիցը, որով Հայաստանից և Ադրբեջանից պահանջվում էր «փոխանակել ռազմագերիներին, պատանդներին և այլ կալանավորված անձանց», Ադրբեջանը ոչ մի քայլ չի ձեռնարկել համաձայնագրի պահանջներին հետևելու համար և շարունակում է հայ գերիներին ապօրինաբար պատանդ պահել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) հորդորում է Բայդենի վարչակազմին և Կոնգրեսին՝ աջակցել հայ ռազմագերիների ազատ արձակման հարցում, որոնց ընդհանուր թիվը գերազանցում է 100-ը՝ ըստ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի:
Համագումարը տեղեկացնում է, որ, բացի այդ, կոչ է անում ԱՄՆ-ին էական օգնություն տրամադրել հետպատերազմյան Արցախի վերակառուցման համար, ներառյալ մարդասիրական օգնություն՝ տեղահանված հայերին օգնելու համար, ինչը դեռ կազմում է 2023թ.-ի ֆինանսական տարվա հատկացումների օրինագծով ականազերծման համար առաջարկված 2 միլիոն դոլար:
«Վերջերս The Christian Post-ում հրապարակված մի հոդվածում, որը վերնագրված էը «Ե՞րբ են քրիստոնյաները ոտքի կանգնելու հայերի համար», լրագրող Ուզայ Բուլութը զգուշացնում է հայերի դեմ «մահմեդական թուրքերի և ադրբեջանցիների կողմից հերթական ցեղասպանության» մասին: Նա կարևորում է վերջերս Լեմկինի անվան Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի կողմից հրապարակված «Կարմիր դրոշի ահազանգը» Ադրբեջանի և Թուրքիայի կառավարությունների վերաբերյալ և նրանց ծրագրերը հայ բնակչության դեմ հնարավոր նոր ցեղասպանության վերաբերյալ։
Բուլութը ընդգծում է հայ ժողովրդի դեմ իրականացվող վայրագությունների թերի լուսաբանումը, ներառյալ՝ հայ ռազմագերիների խոշտանգումները և բռնությունները, մասնավորապես՝ վերջերս հրապարակված տեսանյութը, որը դրդեց Լեմկինի ինստիտուտին Կարմիր դրոշով ահազանգ հրապարակել Ադրբեջանի դեմ: Տեսանյութում ադրբեջանցի մի զինվոր մոտակայքում գտնվող հայկական գերեզմանոցից փորված հայկական գանգը, կապում է զինվորական բեռնատարի հետևի մասում, մինչ զինվորները ցնծում են այդ նողկալի արարքի վրա»,- հայտնում են Համագումարից՝ հավելելով, որ մինչ Կոնգրեսը և ԱՄՆ Պետդեպարտամենտը կոչ են արել Ադրբեջանին ազատ արձակել բոլոր ռազմագերիներին, այդ թվում՝ 2021թ.-ի մայիսի 27-ին հրապարակված հայտարարության մեջ, որտեղ խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել է, որ «Միացյալ Նահանգները մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի երկայնքով վերջին զարգացումներով, այդ թվում՝ ադրբեջանական ուժերի կողմից մի քանի հայ զինվորների կալանավորմամբ…» և որ «Ադրբեջանը միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած իր պարտավորություններով պետք է մարդասիրական վերաբերմունք ցուցաբերի բոլոր կալանավորվածների նկատմամբ», այս կոչերը անարձագանք են մնում։
«Չնայած գրեթե երկու տարի է անցել հայ ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց ազատ արձակելու պարտավորվածությունից, որը շարունակում է անտեսվել Ադրբեջանի և Ալիևի ռեժիմի կողմից, ամերիկահայերը պետք է շարունակեն քարոզել և պայքարել նրանց ազատ արձակման համար՝ դիմելով Բայդենի վարչակազմին և իրենց կողմից ընտրված պաշտոնյաներին»,– ասաց Համագումարի Կոնգրեսական հարաբերությունների գծով տնօրեն Մարիամ Խալոյանը։ «ԱԶԱՏՈՒԹՅԱՆ Աջակցության ակտի 907 Բանաձևի կիրառումը չափազանց կարևոր է, կարևոր է նաև Կոնգրեսի վրա ճնշում գործադրելը, որպեսզի վերջինս ճնշում գործադրի Ադրբեջանի վրա՝ հետևել հրադադարի եռակողմ համաձայնագրի պահանջներին՝ Ալիևի ռեժիմի կողմից մարդու իրավունքների խախտումների ավելացումը թույլ տալու փոխարեն»:
10:48 10.06.2025
ՃՏՊ Երևան-Աբովյան ավտոճանապարհին․ կա տուժած10:43 10.06.2025
Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի իրացման փորձ կատարած անձինք կալանավորվել ենՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթով նախաքննության ընթացքում իրականացված լայնածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ օտարերկրյա 2 քաղաքացի մաքսանենգությամբ ապօրինի ՀՀ է տեղափոխել առանձնապես խոշոր չափերով՝ 1.8 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, տեղեկացնում […] ...
10:38 10.06.2025
Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում Արարատ Միրզոյանը համաձայնագիր է ստորագրելՕվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը ՀՀ անունից ստորագրեց «Ծովային իրավունքի ՄԱԿ կոնվենցիայի ներքո ազգային իրավազորության սահմաններից դուրս տարածքներում ծովային կենսաբանական բազմազանության պահպանման և կայուն օգտագործման մասին» համաձայնագիրը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Սա առաջին միջազգային համաձայնագիրն է, որը կարգավորում է ծովային կենսաբազմազանության պաշտպանության հարցերը՝ ազգային սահմաններից անդին՝ որպես կայուն […] ...
10:33 10.06.2025
Սպերցյանի դուբլն ու Հայաստանի հավաքականի մարտական ոչ-ոքինՖուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Նիկշիչ քաղաքում ընկերական հանդիպում է անցկացրել Չեռնոգորիայի ընտրանու հետ։ Խաղն ավարտվել է 2-2 հաշվով։ Հայաստանի հավաքականը 24-րդ վայրկյանին, օգտվելով մրցակցի դարպասապահի սխալ փոխանցումից, բացել է հաշիվը: Էդուարդ Սպերցյանն է աչքի ընկել: 5-րդ րոպեին տանտերերը պատասխանել են արդյունավետ գրոհով: Երկրորդ խաղակեսի մեկնարկից 6 րոպե անց Չեռնոգորիայի հավաքականը հաշվի մեջ առաջ է անցել։ […] ...
10:27 10.06.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Աստրիդ Շումեյքերի հետԱշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը ՄԱԿ-ի Օվկիանոսի հարցերով 3-րդ համաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շումեյքերի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է հաջորդ տարի Երևանում կայանալիք Կենսաբազմազանության մասին ՄԱԿ կոնվենցիայի COP-17 համաժողովի կազմակերպչական և բովանդակային հարցերը։ Անդրադարձ է կատարվել նման խոշոր միջազգային միջոցառումների կարևորությանը՝ բնապահպանական և գլոբալ […] ...
10:23 10.06.2025
ՃՏՊ Արմավիր քաղաքում․ կա տուժածՀունիսի 10-ին, ժամը 00:35-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Աբովյան և Սահմանապահների փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները: Փրկարարները հոսանքազրկել են […] ...
10:18 10.06.2025
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստԱզգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ. «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումներ: ...