13:15 30.08.2022
ՀՀ ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրվա առնչությամբ․
«Օգոստոսի 30-ը Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրն է, որը 2010 թվականին սահմանվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից՝ որպես բռնի և հարկադրված անհետացումների հետևանքով մարդու իրավունքների սարսափելի ոտնահարումների մասին հիշեցում:
Մարդկանց հարկադրված կամ բռնի անհետացումն իր բնույթով մարդու հիմնարար իրավունքների խախտում է․ այն ոտնահարում է մարդու իրավունքների մի ամբողջ շարք՝ հաստատված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով, Բռնի անհետացումից բոլոր անձանց պաշտպանության միջազգային կոնվենցիայով, ինչպես նաև Մարդու իրավունքների միջազգային դաշնագրերով և մարդու իրավունքների այլ միջազգային հիմնական փաստաթղթերով:
Այս համալիր ոճրագործությունը խախտում է մարդու բոլոր իրավունքները, ներառյալ կյանքի իրավունքը, խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի չենթարկվելու իրավունքը, ազատության և անվտանգության իրավունքը, արդար դատաքննության իրավունքը, իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների և անհետացման հանգամանքների վերաբերյալ ճշմարտությունն իմանալու իրավունքը։ Միջազգային իրավունքը որոշակի հանգամանքներում բռնի անհետացումը մարդկության դեմ ուղղված հանցագործություն է համարում:
Միջազգային մարդասիրական իրավունքը նպատակ ունի զերծ պահելու մարդկանց կամայական ձերբակալությունների, կալանքի ու գերության ընթացքում այլ խախտումների հետևանքով անհետացումներից: 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված հրադադարից հետո Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիների, այդ թվում՝ քաղաքացիական անձանց, իսկ Ղարաբաղյան առաջին և 44-օրյա պատերազմների հետևանքով հարյուրավոր անհայտ կորածների և բռնի անհետացածների ճակատագրեր մնում են չպարզված։
Ադրբեջանի իշխանությունների կողմից համագործակցության բացակայությունն անհնարին է դարձնում անհայտ կորած անձանց թվի ճշգրիտ գնահատումը, և անհետացածների ճակատագրի կամ գտնվելու վայրի և ողջ լինելու վերաբերյալ հավաստի տեղեկությունների ձեռքբերումը։
Ադրբեջանը շարունակում է անտեսել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները Ադրբեջանում հայ պատանդների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման միջանկյալ միջոցների կիրառման վերաբերյալ, ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարանի կողմից 2021 թվականի դեկտեմբերի 7-ին ներկայացված հրատապ միջոցները, որոնք պարտավորեցնում են Ադրբեջանին դադարեցնել հայերի նկատմամբ ռասիստական և խտրական քաղաքականությունը։
Անհետացումների խնդիրը մարդասիրական առաջնահերթություն է, որը պետք է ապաքաղաքականացվի և կարգավորվի ամուր քաղաքական կամքով և համագործակցությամբ։ Նման մոտեցման բացակայության պարագայում արդարությունն ու սոցիալական առողջացումը, հետևաբար՝ երկարաժամկետ խաղաղությունը կմնան վերացական: Կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ պատասխանատվություն ստանձնել Լեռնային Ղարաբաղի ամբողջ տարածք անվերապահ մուտքի ապահովման համար, որը կարող է մեղմել առկա հումանիտար ճգնաժամը։
Բռնի անհետացումների միջազգային օրը մենք համերաշխություն ենք հայտնում զոհերի ընտանիքներին և բոլոր նրանց, ովքեր տառապում են այս անմարդկային արարքներից: Մենք պայքարում ենք անհետացածների իրավունքների համար, շարունակում ենք պայքարել արդարության համար և այս հանցագործության անպատժելիության դեմ։ Վերահաստատում ենք մեր հրատապ կոչը՝ վերջ դնելու բռնի անհետացումների անպատժելիությանը»:
10:33 10.06.2025
Սպերցյանի դուբլն ու Հայաստանի հավաքականի մարտական ոչ-ոքինՖուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Նիկշիչ քաղաքում ընկերական հանդիպում է անցկացրել Չեռնոգորիայի ընտրանու հետ։ Խաղն ավարտվել է 2-2 հաշվով։ Հայաստանի հավաքականը 24-րդ վայրկյանին, օգտվելով մրցակցի դարպասապահի սխալ փոխանցումից, բացել է հաշիվը: Էդուարդ Սպերցյանն է աչքի ընկել: 5-րդ րոպեին տանտերերը պատասխանել են արդյունավետ գրոհով: Երկրորդ խաղակեսի մեկնարկից 6 րոպե անց Չեռնոգորիայի հավաքականը հաշվի մեջ առաջ է անցել։ […] ...
10:27 10.06.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Աստրիդ Շումեյքերի հետԱշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը ՄԱԿ-ի Օվկիանոսի հարցերով 3-րդ համաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շումեյքերի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է հաջորդ տարի Երևանում կայանալիք Կենսաբազմազանության մասին ՄԱԿ կոնվենցիայի COP-17 համաժողովի կազմակերպչական և բովանդակային հարցերը։ Անդրադարձ է կատարվել նման խոշոր միջազգային միջոցառումների կարևորությանը՝ բնապահպանական և գլոբալ […] ...
10:23 10.06.2025
ՃՏՊ Արմավիր քաղաքում․ կա տուժածՀունիսի 10-ին, ժամը 00:35-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Աբովյան և Սահմանապահների փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները: Փրկարարները հոսանքազրկել են […] ...
10:18 10.06.2025
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստԱզգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ. «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումներ: ...
10:16 10.06.2025
Այրվել է ավտոմեքենաՀունիսի 10-ին, ժամը 01։42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի տնակների մոտակայքում այրվում են ավտոմեքենաներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Նուբարաշեն 2-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է «Ford» մակնիշի ավտոմեքենա։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։04-ին, մարվել՝ […] ...
10:11 10.06.2025
Հայաստանի սամբիստները 11 մեդալ են նվաճել աշխարհի գավաթի խաղարկությունումԵրևանում ավարտվել է սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունը: Հայաստանի հավաքականը նվաճել է 11 մեդալ: Երկրորդ մրցումային օրը Ավետիք Պողոսյանը (88 կգ) և Արման Ավանեսյանը (98 կգ) արծաթե մեդալ են նվաճել, իսկ Մայիս Ներսեսյանը (64 կգ), Մհեր Մերջանյանը (71 կգ), Նորիկ Խուրշուդյանը (+98 կգ) բրոնզե մեդալակիր են դարձել: Առաջին մրցումային օրը Հայաստանի սամբիստները 2 ոսկե և 4 […] ...