13:45 28.02.2018
Փետրվարի 27-ին Իսպանիայի Վալենսիայի շրջանային պատգամավորական խորհրդի «Կոնտիգո» (Contigo) կուսակցության պատգամավոր Խոսե Էնրիկե Ագուարը նիստին է ներկայացրել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը։ Այն ներկայացվել է համաձայն «Արարատ» հայկական միության միջնորդագրի, որով առաջարկվում է պատգամավորական խորհրդին պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը։
Խոսե Էնրիկե Ագուարը հանգամանորեն ներկայացրել է Հայոց ցեղասպանության փաստը, այն ճանաչած երկրների, մարզերի, քաղաքների ու միջազգային կառույցների ցանկը և վերոնշյալ խորհրդարանի կողմից ցեղասպանության ճանաչման կարևորությունը։
Իսպանիայի հայկական «Արարատ» միության նախագահ Արարատ Ղուկասյանը SHANTNEWS-ին հայտնեց, որ բանաձևի ձևակերպումներին դեմ է հանդես եկել Վալենսիայի Քաղաքացիական կուսակցության խոսնակը՝ առաջարկելով ճանաչել բոլոր ցեղասպանությունները՝ առանց նշելու անուն և ազգ։
Քվեարկության ժամանակ 4 կուսակցություններ՝ «Կոնտիգո», «Ձախ միություն», «Կոմպրոմիս», «Պոդեմոս», կողմ են քվեարկել, իսկ Քաղաքացիական և Ժողովրդական կուսակցությունները՝ դեմ: Սոցիալիստները ամբողջ կազմով ձեռնպահ են մնացել, ինչի պատճառով բանաձևը չի անցել:
«Արարատ» միության նախագահի խոսքով՝ այդ երկրի «հին և բավական հնաոճ երկու կուսակցությունները՝ Սոցիալիստականն ու Ժողովրդականը, դեռևս ֆրանկիզմի ստվերի տակ գտնվելով, հեռու են հասկանալու և ընդունելու ֆաշիզմի սխալներն ու հորդորել ճանաչել դրանք»։
«Արարատ» միության ներկայացուցիչները հանդես են եկել հայտարարությամբ՝ նշելով խորհրդարանի հաջորդ ընտրությունների ժամանակ իրենց կողմնորոշման, նաև Հայոց ցեղասպանության ճանաչումը կրկին պնդելու մասին:
Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչել է Իսպանիայի 5 մարզ և 31 քաղաք, որոնցից 24-ը՝ Վալենսիայի շրջանում:
10:00 03.08.2025
ՃՏՊ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին․ կա զոհ11:56 03.08.2025
Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին RAC1-ի հետ զրույցում անդրադարձել է դարպասապահ և թիմի ավագ Մարկ-Անդրե տեր Շտեգենի շուրջ ստեղծված իրավիճակին: Գերմանացի դարպասապահը կորցրել է տեղը մեկնարկային կազմում, իսկ օրեր առաջ ենթարկվել է մեջքի վիրահատության, որի պատճառով բաց կթողնի 3-4 ամիս։ Ակումբի ղեկավարությունը դժգոհ է Տեր Շտեգենից և, ըստ լուրերի, ցանկանում է զրկել նրան ավագի թևկապից։ «Մարկը թիմի […] ...
11:42 03.08.2025
Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա2025 թվականի հուլիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 115 երեխա, որից 68-ը՝ տղա, 47-ը՝ աղջիկ: Այս մասին հայտնել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից: 115 երեխաներից 24-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 43-ը՝ Մարտունու ծննդատանը, 26-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 18-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում, 4-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ ...
11:22 03.08.2025
Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձըՕգոստոսի 2-ին, ժամը 20։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Պարույր Սևակի փողոցի շենքերից մեկի շքամուտքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել: Փրկարարները կանխել […] ...
11:08 03.08.2025
Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներԹուրքիայի հարավարևմտյան Դենիզլի քաղաքում տեղացած ուժեղ անձրևների հետևանքով տներ, աշխատավայրեր և ստորգետնյա անցումներ են հեղեղվել, հաղորդել է TRT Haber հեռուստաալիքը։ «Քաղաքի կենտրոնում երեկոյան ժամերին սկսված տեղատարափ անձրևը բացասաբար է ազդել առօրյա կյանքի և տրանսպորտի վրա։ Տեղատարափ անձրևի հետևանքով YSE և Ֆաթիհ ստորգետնյա անցումները լցվել են ջրով։ Անցորդների և փրկարարների օգնությամբ փրկվել են ստորգետնյա անցումում մնացած […] ...
10:59 03.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
10:52 03.08.2025
Լերմոնտովո գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվելOգոստոսի 3-ին, ժամը 02։55-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լերմոնտովո գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լերմոնտովո գյուղի 1-ին փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի երկրորդ հարկում (մոտ 80 քմ)։ […] ...