«Հատուկ դասարան»-ը վերադառնում է. հեռուստադիտողին նոր անակնկալներ են սպասվում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.70
  • 442.91
WEATHER
+34.09 oC

«Հատուկ դասարան»-ը վերադառնում է. հեռուստադիտողին նոր անակնկալներ են սպասվում

22:39 02.09.2022

«Հատուկ դասարան» հեռուստասերիալը վերադառնում է: Այդքան սպասված երկրորդ եթերաշրջանը շուտով դարձյալ կլինի «Շանթ»-ի եթերում կամ, եթե այլ կերպ ասենք, ուսումնական տարին նաև «Հատուկ դասարան»-ում է սկսվել, բայց դեռ միայն՝ նկարահանման հրապարակներում: Որպեսզի հեռուստաէկրաններին հեռուստադիտողները նորից իրենց սիրելի հեռուստանովելը դիտեն նույն որակով ու նույն էմոցիաներով, բայց որքան հնարավոր է շուտ, ստեղծագործական թիմը վաղ առավոտից մինչև ուշ երեկո ակտիվ նկարահանումներ է իրականացնում:

Օր առաջ հեռուստանովելը պետք է եթերում լինի. սա հեռուստադիտողների պահանջն է, ինչն էլ հեռուստաընկերությունն իրականացնում է: SHANTNEWS.am-ն այցելել է նկարահանման հրապարակ, հետևել նկարահանումներին ու նաև դերասանների հետ զրուցել:

Անի Պետրոսյանի հետ զրույցը նկարահանումների արանքում, կարճատև դադարի ընթացքում ենք հասցնում: Կարապետյանին մարմնավորող դերասանուհին, պարզվում է, ինքն էլ է հեռուստասերիալի հավատարիմ հեռուստադիտողներից: Ասում է՝ սերիալներում նկարահանվելու ընթացքում սովորաբար միայն այդ սերիալների առաջին մի քանի սերիան է դիտում, որ հասկանա՝ կերպարը մարմնավորելիս ի՞նչ սխալներ է թույլ տալիս և ինչպե՞ս պետք է շարունակի կերտել իր դերը: «Հատուկ դասարան»-ը, սակայն, գրավել է առաջին իսկ սերիայից: Դիտել է բոլոր 100 սերիաները: Սյուժեն շատ հետաքրքիր է՝ նկատում է Անին:

Ուսուցչի դերում, սակայն, Պետրոսյանը ինքն իրեն երբեք չի պատկերացրել, բայց, ասում է՝ ինչպես գիտեք, դերասանուհին ամեն դեր էլ պետք է կարողանա կերտել: Սերիալում ամենակարևորը, ըստ Անիի, այն է, որ հեռուստադիտողին փորձում են ինչ-որ բան սովորեցնել։

«Ի՞նչ ենք փորձում սովորեցնել. մարդկային լինել, հանդուրժող լինել, իրար սիրել և ամենակարևորը՝ կարողանալ ներել, որ հետևանքները վատ չլինեն: Ավելի ճիշտ՝ սովորեցնում ենք, որ մարդ մարդու նկատմամբ պետք է մարդ լինի, այլ ոչ թե գայլ»,- նշում է դերասանուհին:

Այս հեռուստասերիալում նաև ուսուցչի կերպարն է արժևորվում՝ սա ևս կարևոր հանգամանք է Անիի համար: Դերասանուհու խոսքով՝ իրենք փորձում են ամեն ինչ անել՝ ցուցադրելու համար, որ ուսուցիչն ամենաառաջնային մարդկանցից մեկն է երեխաների կյանքում: Հիշում է, թե ժամանակին, երբ ինքն է աշակերտ եղել, ինչպես էին իրենց էլ ասում՝ ձեր դասղեկը ձեր երկրորդ մայրն է:

«Ես իմ դասղեկից շատ գոհ եմ, ընկեր Գալոյանից, եթե նա ողջ է, ես կուզեմ, որ ինքը սա լսի, ես իրեն շատ վաղուց չեմ տեսել: Երկրաշարժի ժամանակ ինքն է ինձ փրկել, իր ընտանիքին թողել է ու մինչև վերջին վայրկյանն ինձ հետ է եղել, որ իմ ծնողները մոտենան ու ինձ տանեն: Այնպես որ, ուսուցիչնե՛ր, ես ձեզ բոլորիդ սիրում եմ ու հուսամ, որ էս դերն այնպես կկատարեմ, որ շատ չեք ջղայնանա ինձ վրա»,- ժպիտի տակ թաքցնելով հուզմունքը՝ ասում է դերասանուհին ու անմիջապես դարձյալ կերպարանափոխվում ու ուսուցչուհի Կարապետյանը դառնում, որովհետև դադարը նկարահանման հրապարակում երկար չի կարող տևել, պետք է հեռուստանովելը որքան հնարավոր է շուտ հասնի հեռուստադիտողների դատին:

Նկարահանումները նաև դպրոցում են շարունակվում:

Ձեզ արդեն ծանոթ դերասաններին նորերը կմիանան: Փակագծերը, սակայն, հիմա չենք բացի, այդ մասին՝ առաջիկայում: Մինչ այդ Հայկ Դարբինյանին ենք հանդիպում: Երիտասարդ դերասանը հեռուստանովելում Ալեքսանդրին՝ Սաշին է մարմնավորում: Սաշի կերպարը սերիալի բացասական կերպարներից է: Այդ կերպարն էլ, սակայն, իր առաքելությունն ու ասելիքն ունի:

«Սաշն այն մարդն է, որին պետք է սիրել: Եթե իրեն տան այն վերաբերմունքը, որը ստանում են մյուս աշակերտները, գուցե ինքն այսպիսին չլիներ: Մենք համոզվել ենք և դեռ կհամոզվենք, որ Սաշը շատ ավելիին է ունակ, բայց չի անում: Իրականում Սաշը շատ ավելի խղճով է, քան հեռուստադիտողը պատկերացնում է: Բոլորն էլ ունեն ուղղվելու հնարավորություն և Սաշն էլ բացառություն չէ, վերջիվերջո, մեր հեռուստասերիալի գլխավոր ուղերձներից մեկը հենց դա է, որ բոլորին պետք է տրվի երկրորդ հնարավորություն»,-ասում է Հայկը:

Մեր իրականության մեջ էլ կան Սաշի նման կերպարներ, որոնք սիրո պակասից, հոգատարության պակասից դառնում են այնպիսին, ինչպիսին Սաշն է՝ կարծում է Հայկ Դարբինյանը: Դերասանը վստահ է՝ այդպիսի մարդիկ անպայման փոխվում են, պարզապես նրանց սեր ու հոգատարություն է պետք:

Ըստ դերասանի՝ «Հատուկ դասարան»-ի հանդեպ հատուկ վերաբերմունք է դրսևորվում նաև ստեղծագործական անձնակազմի կողմից: Շատ մտերմիկ մթնոլորտ է տիրում թե՛ նկարահանման հրապարակում, և թե՛ հրապարակից դուրս՝ ասում է Հայկը: Զրույցը դերասանը ցանկանում է հեռուստադիտողներին ուղղված խոսքով եզրափակենք.

«Ես նաև խնդրում եմ մեր աշակերտներին, ուսուցիչներին, որ իրենց մեջ գտնվող Սաշին չանտեսեն, փորձեն սեր տալ, գուցե դրա բացակայությունն է, որ դրդում է իրենց նմանվել մեր հեռուստասերիալի Սաշին: Ուղղակի սեր ու հոգատարություն տվեք, ես վստահ եմ, որ նրանք ձեր աչքի առջև կփոխվեն ու կդառնան ավելի լավը»:

Հեռուստասերիալը եթերում կհայտնվի հաշված օրերի ընթացքում: Ստեղծագործական անձնակազմը խոստանում է՝ հեռուստադիտողներին հետաքրքիր անակնկալներ են սպասվում: Այդ անակնկալների մասին ավելի մանրամասն «Հորիզոն» լրատվական ծրագիրը կպատմի:

SHANTNEWS.am-ն էլ կշարունակի ներկայացնել նկարահանման հրապարակներում տիրող մթնոլորտն ու կզրուցի ձեզ համար արդեն այդքան սիրելի ու հարազատ դարձած դերասանների հետ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀԱՄԱՍ. Գազայի հատվածում սովից մահացել է 154 պաղեստինցի

20:41 30.07.2025

ՀԱՄԱՍ. Գազայի հատվածում սովից մահացել է 154 պաղեստինցի

Գազայի հատվածում վերջերս սովից մահացել է առնվազն 154 մարդ, այդ թվում՝ 89 երեխա։ Այս մասին հայտնել է արմատական ՀԱՄԱՍ շարժումը Telegram ալիքում։ «Մինչ օրս սովից մահացել է 154 պաղեստինցի, այդ թվում՝ 89 երեխա, առողջապահական համակարգի գրեթե լիակատար փլուզման ֆոնին ամեն օր հարյուրավոր մարդիկ տառապում են թերսնումից», – ասվում է հայտարարության մեջ։ ՀԱՄԱՍ-ի տվյալներով՝ սննդամթերքի, դեղորայքի […] ...

Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի երրորդ շրջան

20:25 30.07.2025

Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի երրորդ շրջան

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը (16-րդ ռակետ) դուրս է եկել Տորոնտոյի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի երրորդ շրջան։ Մրցաշարի երկրորդ փուլում Խաչանովը 6-4, 6-2 հաշվով հաղթել է Խուան Պաբլո Ֆիկովիչին (Արգենտինա, 140-րդ ռակետ)։ Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի Էմիլիո Նավան (ԱՄՆ, 114-րդ ռակետ)։ ...

Հրդեհ Եղիպատրուշ գյուղում․ տուժածներ չկան

20:14 30.07.2025

Հրդեհ Եղիպատրուշ գյուղում․ տուժածներ չկան

Հուլիսի 30-ին, ժամը 14:11-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղիպատրուշ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 3-րդ փողոցի տաներից մեկի և կից հացատան տանիքներում (ընդհանուր մոտ […] ...

SHANTNEWS

20:00 30.07.2025

SHANTNEWS

Կիլիան Մբապեն կլինի Մադրիդի «Ռեալի» նոր «10» համարը

19:54 30.07.2025

Կիլիան Մբապեն կլինի Մադրիդի «Ռեալի» նոր «10» համարը

Կիլիան Մբապեն կլինի Մադրիդի «Ռեալի» նոր «10» համարը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Ֆրանսիացին ակումբում առաջին մրցաշրջանում հանդես էր գալիս «9» համարով։ «Ռեալում» 2017 թվականից «10» համարով խաղում էր Լուկա Մոդրիչը։ Ժամանակին այդ խաղահամարով հանդես են եկել նաև Խամես Ռոդրիգեսը, Մեսութ Օզիլը, Լասանա Դիարան, Ուեսլի Սնեյդերը, Ռոբինյոն, Լուիշ Ֆիգուն, Կլարենս Զեդորֆը և այլ […] ...

Առողջապահության նախարարն աշխատանքային այցով եղել է «Վանաձոր» բժշկական կենտրոնում

19:50 30.07.2025

Առողջապահության նախարարն աշխատանքային այցով եղել է «Վանաձոր» բժշկական կենտրոնում

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով «Վանաձոր» բժշկական կենտրոնում է: Ծանոթանալով բուժկենտրոնի անընդհատ բարելավվող պայմաններին ու լավարկվող հնարավորություններին` նախարարը եղել է նորաբաց «Պրոտոն» գիտակրթական- ախտորոշիչ կենտրոնում: Նորագույն սարքավորումներով, մասնավորապես` ՄՌՏ սարքով համալրված ախտորոշիչ կենտրոնը նոր ու առավել լայն հնարավորություն է տալու Վանաձորում ներդրված Կաթվածի ազգային պիլոտային ծրագրի շարունակականությունը համակողմանի ապահովելու համար: Մինչ այս Կաթվածի ազգային […] ...

BACK_TO_TOP