20:14 30.07.2025
Հուլիսի 30-ին, ժամը 14:11-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղիպատրուշ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 3-րդ փողոցի տաներից մեկի և կից հացատան տանիքներում (ընդհանուր մոտ 270 քմ)․ տուժածներ չկան։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։40-ին, մարվել՝ 17։38-ին։ Այրվել են տան և հացատան տանիքները, տան տանիքում պահեստավորած մոտ 300 հակ անասնակեր։
Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի տուն։
15:40 31.07.2025
Լիբանանի նախագահը ոչ կառավարական խմբավորումներին, այդ թվում՝ «Հըզբոլլահին», կոչ է արել հանձնել զենքերը բանակինԼիբանանի կառավարությունը պետք է զինաթափի ոչ կառավարական խմբավորումներին՝ լիբանանյան հողում պատերազմներին և արյունահեղությանը մեկընդմիշտ վերջ դնելու համար։ Այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ, գեներալ Ժոզեֆ Աունը՝ ելույթ ունենալով երկրի զինված ուժերի ստեղծման 80-ամյակի առթիվ։ «Ճշմարտության ժամը եկել է, և մենք չենք կարող բաց թողնել Լիբանանը փլուզումից փրկելու հնարավորությունը, ուստի բոլոր կողմերը, այդ թվում՝«Հեզբոլլահը», պետք է […] ...
15:30 31.07.2025
Կառավարությունը շարունակում է անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրումըԱնհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում: Ըստ այդմ՝ զինծառայողի ընտանիքին ամենամսյա դրամական վճարի ձևով սոցիալական աջակցությունը՝ 300.000 դրամն առաջարկվում է տրամադրել մինչև 2025 թվականի սեպտեմբեր ամիսը ներառյալ: Հիմնավորման համաձայն՝ հուլիսի 26-ի դրությամբ դեռևս անհայտ բացակայող ճանաչելու մասին դատական ակտեր չունեն 21 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքներ: ...
15:09 31.07.2025
«Նոան» մարտնչեց մինչև վերջ, բայց զիջեց Հունգարիայի չեմպիոնինՉեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Նոան» հյուրընկալվելիս 3-4 հաշվով պարտվել է «Ֆերենցվարոշին»։ Հայաստանի չեմպիոնը հանդիպման ընթացքում երեք անգամ հավասարեցրել է հաշիվը, սակայն իվերջո պարտվել է։ «Ֆերենցվարոշն» առավելության է հասել դիմակայության ընդհանուր 6-4 հաշվով և մրցաշարի որակավորման երրորդ փուլում է։ «Նոան» պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում, որտեղ կմրցի Ջիբրալթարի չեմպիոն «Լինկոլն Ռեդ […] ...
14:53 31.07.2025
Համաձայնագիրը կնպաստի ԵԱՏՄ-ի, այդ թվում՝ ՀՀ-ի մաքսային տարանցման պոտենցիալի մեծացմանըԳործադիրը հավանություն է տվել 2024 թ. դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության և երրորդ կողմի (երրորդ կողմերի) մաքսային տարանցման միասնական համակարգի մասին» համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին: Համաձայնագիրը սահմանում է միության և երրորդ կողմի միասնական մաքսային տարանցման համակարգի գործունեության հիմնական սկզբունքները՝ տարանցման միասնական էլեկտրոնային հայտարարագրի կիրառում, մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման […] ...
14:43 31.07.2025
Խուլիգանություն ժամանցի ակումբում. Գեղարքունիքի քրեական ոստիկանների բացահայտումըՔրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս պարզվել էր, որ Սևան քաղաքի բնակիչ 32-ամյա տղամարդը հուլիսի 19-ի գիշերը Լճաշեն գյուղի գյուղի խաչմերուկում գտնվող ժամանցի ակումբում, երգ պատվիրելու ու աշխատակցուհիների չպարելու հարցի շուրջ վիճաբանել է Գագարինի բնակիչ 40-ամյա տնօրենի, ապա` մեկ այլ տղամարդու հետ: Այդ ընթացքում 32-ամյա տղամարդը հնչեցրել է անհասցե հայհոյանքներ և իր […] ...