22:39 09.08.2018
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր ընդունել է Հայաստանում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերին: Ողջունելով հյուրերին՝ Արթուր Խաչատրյանը նշել է, որ Հայաստանի և Լիբանանի միջև պատմականորեն ձևավորվել է սերտ համագործակցություն: Հիշատակելով, որ երկու երկրների գյուղատնտեսության նախարարությունների միջև պատրաստվել է ագրարային բնագավառում համագործակցության մասին համաձայնագրի նախագիծ, որն արդեն ներկայացվել է լիբանանյան կողմին` նախարարը վստահություն է հայտնել, որ այդ փաստաթղթի ստորագրումը հնարավորություն կընձեռի ընդլայնել գյուղոլորտում երկկողմ համագործակցության շրջանակը: Այս մասին հայտնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Այնուհետև Արթուր Խաչատրյանը համառոտ ներկայացրել է Հայաստանում գյուղատնտեսության քաղաքականության ներկա առաջնահերթությունները, այդ թվում`աջակցություն երկրում գյուղատնտեսական համախառն արտադրանքի զգալի մասն ապահովող փոքր գյուղացիական տնտեսություններին, բարձրարժեք գյուղատնտեսության զարգացում, ինտենսիվ այգիների հիմնում, ոռոգման նորագույն համակարգերի և կարկտապաշտպան ցանցերի ներդրում, տեղական սերմնարտադրության խթանում, ինչպես նաև արտահանման շուկաների դիվերսիֆիկացում:
Լիբանանյան կողմի հետ ակտիվ համագործակցություն ծավալելու համար առավել հեռանկարային ուղղությունների թվում նախարար Արթուր Խաչատրյանը, մասնավորապես, մատնանշել է սերմնաբուծությունը, օրգանական գյուղատնտեսությունը, գյուղատնտեսական հումքի վերամշակումը: Միաժամանակ ՀՀ գյուղատնտեսության նախարարը հույս է հայտնել, որ հայկական գյուղմթերքը կարող է մեծ պահանջարկ ունենալ լիբանանյան շուկայում:
Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերն իր հերթին ընդգծել է լիբանանցի գործարար շրջանակների պատրաստակամությունը Հայաստանում իրականացնել ներդրումային նոր ծրագրեր: Դեսպանը շեշտել է, որ պատմականորեն ձևավորված տնտեսական հարաբերությունները հանդիսանում են հիմնաքար, որոնք քաջալերում են ներդրողներին։ Եվ մինչ այժմ հաջողությամբ պսակված ներդրումներներն էլ իրենց հերթին վստահություն են փոխանցում նոր ներդրում ցանկացողների համար։
Հանդիպման ընթացքում դեսպան Մայա Դաղերը տեղեկացրել է, որ առաջիկայում Լիբանանից Հայաստան է ժամանելու պատվիրակություն, որի կազմում ընդգրկված են ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, որոնք հետաքրքրված են մի շարք ոլորտներում, այդ թվում` նաև գյուղատնտեսության բնագավառում ներդրումային միջավայրի ուսումնասիրությամբ և ծրագրերի իրականացմամբ:
23:59 25.05.2025
Նախաձեռնություն՝ տարեցների համար. նրանք մասնակցում են օտար լեզուների, պարի և երգի դասընթացներիԵրևանը բոլորի քաղաքն է։ Կարևոր է, որ յուրաքանչյուր քաղաքացի՝ անկախ տարիքից, ունենա ակտիվ, ստեղծագործ և իմաստալից առօրյա։ Տարեցների աշխույժ ժամանցն ապահովելու նպատակով «Արժանավայել ծերություն» տարեցների շահերի պաշտպանություն ՀԿ-ն նախաձեռնել է մի ծրագիր, որի ընթացքում մեծահասակները մասնակցում են օտար լեզուների, պարի և երգի դասընթացների: Նախագծին աջակցում է Կենտրոն վարչական շրջանը: Մանրամասները՝ քաղաքապետարանի տեսանյութում: ...
23:34 25.05.2025
Երեք ֆուտբոլիստ լքում է ՄՅՈւ-նԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբը իր պաշտոնական կայքում հայտարարել է, որ պաշտպաններ Վիկտոր Լինդելոֆը և Ջոնի Էվանսը, ինչպես նաև դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը, ընթացիկ մրցաշրջանի ավարտին կհեռանան ակումբից։ Այսօր՝ մայիսի 25-ին, երեք ֆուտբոլիստներն էլ մասնակցել են Անգլիայի Պրեմիեր լիգայի 38-րդ տուրի՝ «Աստոն Վիլլայի» հետ խաղին (2-0): ...
23:10 25.05.2025
Առողջապահության նախարարի տեղակալը ներկայացրել է ակնաբուժական ոլորտում մեր երկրի ձեռքբերումներըԱկնաբուժական ոլորտի ամենամյա միջոցառմանն այս տարի մասնակցում են առաջատար մասնագետներ ու պրոֆեսորներ ԱՄՆ-ից, Եվրոպայից, ԱՊՀ երկրներից: «Շատ կարևոր է գիտակրթական, համահայկական այս հարթակի դերը, որն աշխարհի տարբեր երկրների անվանի ակնաբույժների փորձառությունն ու գիտելիքը մեկտեղելու հրաշալի հնարավորություն է ընձեռում»,- ողջունելով Հայկական միջազգային ակնաբուժական կոնֆերանսի մասնակիցներին՝ նշել է առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը։ Նախարարի տեղակալը ներկայացրել է […] ...
22:40 25.05.2025
Ճապոնիան առանց նախազգուշացման կրակ է բացել Ռուսաստանի սահմանի մոտՃապոնիայի առափնյա պահպանությունը սխալմամբ առանց նախազգուշացման կրակ է բացել Կունաշիրի մոտ՝ հրաձգության ուսումնավարժանքի ժամանակ, հայտնում է Yomiuri թերթը։ «Մայիսի 23-ին Հոկայդո նահանգապետության Նեմուրո առափնյա պահպանությունը հայտնել է, որ «Կավագիրի» պարեկային նավի անձնակազմը սխալ է թույլ տվել՝ կրակային վարժություններ անցկացնելով Շիրետոկո հրվանդանի ափերի մոտ՝ առանց մոտակա նավերին նավիգացիոն նախազգուշացում տալու», – ասվում է հաղորդագրությունում: Ըստ հրապարակման՝ […] ...
22:07 25.05.2025
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն պաշտոնական այցով ժամանեց ՀայաստանԵրկօրյա պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոն: Պաշտոնական այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: Ռոբերտ Ֆիցոն կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Սլովակիայի վարչապետը կմասնակցի նաև «Երևանյան երկխոսություն-2025» միջազգային համաժողովին։ ...
22:01 25.05.2025
Մեքենավարը անմիջապես կիրառել է ձայնային ազդանշաններ և արտակարգ արգելակում, սակայն բախումը կանխել չի հաջողվել. ՀԿԵ-ն մանրամասներ է հայտնել ողբերգական դեպքից«Հարավկովկասյան երկաթուղի»-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «2025 թվականի մայիսի 25-ին՝ ժամը 14:35-ին, Էջմիածին–Մասիս երկաթուղային հատվածում տեղի է ունեցել դժբախտ պատահար մահվան ելքով։ Գյումրի–Երևան երթուղով ընթացող էլեկտրագնացքի մեքենավարական անձնակազմը, շարժվելով սահմանված արագությամբ, նկատել է երկաթուղային գծերի վրա կանգնած անձի, որը գտնվել է գնացքից մոտ 130 մետր հեռավորության վրա՝ մեջքով դեպի գնացքը։ Մեքենավարը անմիջապես կիրառել […] ...