16:50 09.09.2022
Վրաստանից չվերահսկվող Աբխազիայում Ռուսաստանի դե ֆակտո դեսպանատունը հրապարակել է Բիճվինթայի ծովային (ջրային) տարածքի և առափնյա հատվածի մի մասը Ռուսաստանին փոխանցելու պայմանագրի տեքստը։
Ինչպես փոխանցում է Aliq.ge-ն՝ փաստաթուղթը կրում է «Համաձայնագիր Ռուսաստանի Դաշնության կառավարության և Աբխազիայի Հանրապետության կառավարության միջև Աբխազիայի Հանրապետության տարածքում գտնվող օբյեկտը Ռուսաստանի Դաշնության սեփականությանը հանձնելու և դրա օգտագործման ձևի մասին» խորագիրը. հրապարակված է ռուսերեն և աբխազերեն լեզուներով:
Նշվում է, որ Ռուսաստանի Դաշնության սեփականությանը հանձնվող «օբյեկտը» ներառում է շարժական և անշարժ գույք (բացառությամբ հողատարածքների և ծովային տարածքի մի մասի): Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո 6 ամսվա ընթացքում աբխազական կողմն այն անվճար կհանձնի Ռուսաստանին։
Հարկ է նշել, որ ռուսական կողմից 49 տարի ժամկետով հողատարածքները՝ դրան կցված օբյեկտով և օբյեկտին հարող ծովային ակվատորիայի հատվածը տարեկան 1 ռուբլու դիմաց կփոխանցվեն։
Վարձակալված հողատարածքների վրա Մոսկվան իրավունք ունի աբխազական կողմի հետ համաձայնությամբ իրականացնել կապիտալ շինարարություն, ռուսական կողմը կունենա շենքերի ու օբյեկտների սեփականության իրավունք։
Փաստաթղթում նշվում է նաև, որ ռուսական կողմը «օբյեկտը, հողատարածքները և ծովի ջրային տարածքի մի հատվածը կօգտագործի պետական պահպանության ենթակա անձանց մասնակցությամբ պետական միջոցառումներ անցկացնելու, ինչպես նաև նրանց հանգստի համար»։
«Օբյեկտի շահագործումը չպետք է իրականացվի ի վնաս Աբխազիայի ինքնիշխանության, անվտանգության, քաղաքական, ռազմական, գիտական, տեխնիկական, տնտեսական և բնապահպանական շահերի»,- ասված է համաձայնագրի մեջ։
Ըստ փաստաթղթի՝ կողմերը պայմանավորվում են, որ պայմանագիրը կնքվում է 49 տարի ժամկետով և ավտոմատ կերկարացվի ևս 15 տարով, եթե կողմերից մեկը մյուսին գրավոր չծանուցի դրա դադարեցման մասին ժամկետի ավարտից առնվազն 6 ամիս առաջ։
22:11 16.06.2025
Տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 370 բույսՀամայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Հայանիստ գյուղի բնակիչ 36-ամյա երիտասարդը տնամերձ հողամասում աճեցնում է կանեփի բույսեր: Այս մասին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 370 բույս և մոտ 10 գրամ չորացված կանեփ։ Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […] ...
21:49 16.06.2025
Ջենարո Գատուզոն` Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ«Միլանի», «Նապոլիի», «Վալենսիայի», «Մարսելի» և «Հայդուկի» նախկին մարզիչ Ջենարո Գատուզոն նշանակվել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։ Այս մասին հաղորդում է հավաքականի մամուլի ծառայությունը: Գատուզոյի պայմանագրի ժամկետը հայտնի չէ: Իտալացին այս պաշտոնում փոխարինել է Լուչանո Սպալետիին, որն օրեր առաջ հեռացվել էր հավաքականի ղեկից: ...
21:27 16.06.2025
Ընթացքի մեջ են Վերիշեն-Խոզնավար 18.3կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներըՎերիշեն-Խոզնավար 18.3կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Երեսուն և ավելի տարիներ անմխիթար վիճակում գտնվող ճանապարհը վերականգնվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Այժմ ընթանում են մայթերի, հողային պաստառի կառուցման, երկաթբետոնե արհեստական կառուցվածքների նորոգման, և այլ աշխատանքներ։ Կառուցվում են նաև ջրահեռացման համակարգեր։ Ճանապարհի մի մասը գտնվում է Գորիս […] ...
21:18 16.06.2025
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ամփոփել է Բրյուսել կատարած աշխատանքային այցը․ ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններՀունիսի 10-ից 12-ը ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով գտնվում էր Բելգիայի Թագավորությունում։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Նախարարը բրյուսելյան այցի շրջանակներում հանդիպումներ է ունեցել Եվրոպական Միության հանձնակատարների և Բելգիայի պաշտոնակիցների հետ՝ քննարկելով Ներքին գործերի նախարարության, ենթակա կառուցվածքային միավորների գործունեությանն ու համագործակցությանը վերաբերող հարցեր։ Հանդիպումների ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել փորձագիտական պատվիրակության Հայաստան […] ...
21:12 16.06.2025
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված նախաձեռնություններինՊետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 16-ին գումարած արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է Քրեական օրենսգրքում փոփոխություններ նախատեսող օրենսդրական նախաձեռնություններ: Այս մասին հայտնել են ԱԺ-ից: «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը: Նախատեսվում է տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի կամ սարքավորումների գողությունը դիտարկել որպես գողության հանցակազմի […] ...