17:55 09.09.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր այցելել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, հանդիպել ռեկտոր Դիանա Գալոյանի, դասախոսների և ուսանողների հետ: Համալսարանը հյուրընկալել է «Starmus VI» փառատոնի շրջանակում Հայաստան ժամանած Միջազգային տիեզերական համալսարանի ռեկտոր Ժան Ժակ Դորդենին, որը 2003-2015 թվականներին եղել է Եվրոպական տիեզերական գործակալության գլխավոր տնօրենը։
Նախագահ Խաչատուրյանը ողջունելով Ժան Ժակ Դորդենին և ուսանողներին ասել է.
«Այսօր ձեզ համար դասախոսությամբ է հանդես գալու Ժան Ժակը: Կարծում եմ, որ նրա դասախոսությունը նվիրված կլինի ոչ միայն տիեզերական գործունեությանը, այլ կհնչի գիտնական մարդու խոսք՝ ուղղված ձեզ, երիտասարդներին, ովքեր ամենամեծ երազողներն են: Մեր բոլորի ցանկությունն է, որ միշտ ձգտեք ձեր այդ երազանքներին և կարողանաք հասնել դրանց իրականացմանը:
Մեր հասարակությանը, ժողովրդին, պետությանը հարկավոր են մարդիկ, որոնք երազողներ են, ազատ մարդիկ են, որոնք հնարավորություն ունեն իրենց գիտելիքներով իրենց գաղափարներն ու երազանքները կյանքի կոչել: Մեր՝ որպես պետության խնդիրը կայանում է նրանում, որ ապահովենք ձեզ համար այդ պայմանները:
Մենք լավ, որակյալ մասնագետների կարիք ունենք, լավ տնտեսագետների, ինժեներների, ֆիզիկոսների, մաթեմատիկոսների, բժիշկների, գյուղատնտեսների:
Այս ամբողջ գործընթացը, որ կազմակերպվում է այսօր այստեղ, այս հյուրերը, որ գտնվում են այստեղ, այդ ամբողջի մի մասն են կազմում:
Համոզված եմ, որ այսօրվա հանդիպումից գիտելիքներ կքաղեք, ձեր մեջ նոր հետաքրքրություններ կառաջանան»:
Նախագահ Խաչատուրյանն այնուհետև հակիրճ պատմել է իր և Ժան Ժակ Դորդենի հանդիպման մասին, որը տեղի էր ունեցել մոտ մեկ տարի առաջ Երևանում:
«Այս տարվա մայիսի 25-ին առաջին անգամ Հայաստանը տիեզերք ուղարկեց իր արհեստական արբանյակը: Ուղիղ մեկ տարի առաջ ոչ ոք դրան չէր հավատում: Իսկ մենք քննարկում էինք դրա իրականացման հնարավորությունները: Մենք Ժան Ժակի հետ հանդիպել ենք մոտ մեկ տարի առաջ և նման գաղափարներն առաջանում են այդպիսի սովորական շփումների ժամանակ: Այդ գաղափարն այսօր արդեն իրականություն է դարձել»,- պատմել է Վահագն Խաչատուրյանը:
Հանրապետության նախագահի խոսքով Հայաստանը ցանկանում է զարգացնել տիեզերական գիտությամբ կամ տիեզերական գործունեությամբ զբաղվելու իր կարողությունները: «Համոզված եղեք, որ այդ բնագավառը Հայաստանում զարգանալու է և մենք միջազգային տիեզերական գործակալությունների այդ մեծ ընտանիքի մասն ենք կազմելու»,- ասել է նախագահ Խաչատուրյանը և բոլորին հաջողություններ մաղթել:
Այնուհետև նախագահ Խաչատուրյանը, ուսանողների հետ միասին լսել է Միջազգային տիեզերական համալսարանի ռեկտոր Ժան Ժակ Դորդենի դասախոսությունը:
19:30 25.06.2025
Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին19:54 25.06.2025
Հայաստանի հավաքականը կմասնակցի Ձյուդոյի Մ17 ԵԱ-ինՀունիսի 26-28-ը Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում կկայանա ձյուդոյի մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։ Հայաստանը առաջնությանը կունենա 7 մասնակից.։ 50 կգ` Նարեկ Դավթյան 55 կգ` Շավարշ Նահապետյան 60 կգ` Խաչատուր Ջհանգիրյան 66 կգ` Գարիկ Մալխասյան, Հակոբ Ումուրշադյան 73 կգ` Գոռ Գալստյան, Տիգրան Սարուխանյան։ ...
19:45 25.06.2025
Վարչապետը ներկա է գտնվել Գուժ Մանուկյանի հոգեհանգստի արարողությանըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում ներկա է գտնվել ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանի հոգեհանգստի արարողությանը: ...
19:40 25.06.2025
ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունըՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հունիսի 15-21-ը: Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️ Վանաձոր քաղաքում՝ ✔ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ հունիսի 15-ին, 16-ին և 21-ին, ✔ Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ հունիսի 15-ին, 16-ին, 18-ին և 21-ին, ✔ Հերացի փողոցի հարակից տարածք՝ հունիսի 15-ին և […] ...
19:30 25.06.2025
Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԱյսօր՝ հունիսի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ քաղաքացին Կիևյան կամրջից իրեն ցած է նետել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը։ ...
19:22 25.06.2025
Պոկեր, 11 գոլ և դրամատիկ կիսաեզրափակիչ Մ19 ԵԱ-ումՖուտբոլի Իսպանիայի մինչև 19 տարեկանների հավաքականը Ռումինիայում ավարտին մոտեցող Եվրոպայի առաջնությունում դուրս է եկել եզրափակիչ: Իսպանացիները կիսաեզրափակչում 6-5 հաշվով հաղթել են Գերմանիայի Մ19 հավաքականին: Խաղի հիմնական ժամանակն ավարտվել է 3-3 հաշվով: Լրացուցիչ ժամանակում Իսպանիայի թիմը կամային հաղթանակի է հասել 6-5 հաշվով: Պոկեր է գրանցել «Բետիսի» երիտասարդական թիմի 18-ամյա կիսապաշտպան Պաբլո Գարսիան: ...