12:02 12.09.2022
Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի տեղեկացմամբ՝ «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է շահութահարկ վճարողներին հնարավորություն ընձեռել առեւտրական (առք ու վաճառքի) գործունեության նպատակով ձեռք բերված խոտան ապրանքը նվազեցնել համախառն եկամտից:
Կառավարության ներկայացրած օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ հերթական նիստում:
Արման Պողոսյանի տեղեկացմամբ՝ նախագիծը մշակվել է՝ հաշվի առնելով գործարարների առաջարկը: Այն լավ ազդեցություն է ունենալու գործարար միջավայրի վրա:
«Օրենքի լուծման բացակայության պատճառով տնտեսվարողների մոտ կուտակվել է որոշակի քանակի խոտանված արտադրանք: Առաջարկում ենք այդ պաշարից համախառն եկամտի 2 տոկոսի չափով հարկում անել շահութահարկի բազայից»,- նշել է փոխնախարարը:
Պատգամավոր Գևորգ Պապոյանը հետաքրքրվել է, թե ինչպես է իրականացվելու վարչարարությունը, որպեսզի գործարարների կողմից չարաշահումներ չլինեն: Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը պարզաբանել է, որ ոչ միայն որակական կորուստները, այլև կորուստների մնացյալ՝ այլ տեսակները, նույնպես թույլատրվում է հարկման բազայից նվազեցնել միայն Կառավարության սահմանած կարգով փաստաթղթավորվելու պարագայում: Կա Կառավարության համապատասխան որոշում, որը սահմանում է այն ընթացակարգը և փաստաթղթավորման շրջանակը, որն անհրաժեշտ է կորուստները հարկման նպատակով ընդունելու համար: Նախագծի ընդունման պարագայում Կառավարությունը համապատասխան լրացումներ կընդունի՝ կարգավորելու այս նոր ծագող հարաբերությունը և փաստաթղթավորման պահանջները:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը՝ նշելով, որ նախագծի ընդունմամբ գործարար միջավայրը կբարելավվի:
23:44 15.05.2025
Արագածոտնի մարզում բախվել են «Infiniti»-ն և «Mercedes»-ը․ կա վիրավորՄայիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։20-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 24 կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 41-ամյա Դավիթ Ասատրյանի վարած «Mercedes» և Կոտայքի մարզի բնակիչ 20-ամյա Արայիկ Նազարյանի վարած «Infiniti» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի […] ...
23:37 15.05.2025
Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ տարիներ շարունակ անխնամ մնացած տարածքն անտառային գոտու է վերածվելԾիծեռնակաբերդի բարձունքի՝ տարիներ շարունակ անխնամ մնացած ու աղբով պատված, համայնքին պատկանող շուրջ 9 հա տարածքը անտառային գոտու է վերածվել: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Տարածքում տնկվել է շուրջ 5000 ծառաթփատեսակ: Քաղաքային անտառն ապահովված է ոռոգման համակարգով. նախագծի շրջանակում անցկացվել է 2300 գծմ մայր ոռոգման համակարգ և 1600 մ ոռոգման ցանց»,- […] ...
23:29 15.05.2025
Խստորեն դատապարտում ենք կրթական հաստատությունում արձանագրված անթույլատրելի երևույթը. Արարատի մարզպետարանԱրարատի մարզպետի աշխատակազմը խորապես մտահոգված է Մխչյանի Քրիստափոր Ալավերդյանի անվան դպրոցում տեղի ունեցած միջադեպով։ Խստորեն դատապարտում ենք կրթական հաստատությունում արձանագրված անթույլատրելի երևույթը և հայտարարում, որ դեպքը կմնա մշտական վերահսկողության ներքո, կանենք հնարավորը՝ կանխելու նման իրավիճակների կրկնությունը: Մեզ համար շոկային և ցավալի է նման միջադեպերի գոյությունը հատկապես դպրոցում՝ այն վայրում, որտեղ երեխաները պետք է լինեն առավելագույն […] ...
23:22 15.05.2025
Տավուշի մարզի Ջուջևան գյուղում բախվել են «Mercedes Vito»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավորՄայիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին՝ Ջուջևան գյուղի վարչական տարածքում բախվել են Տավուշի մարզի բնակիչներ 43-ամյա Սասուն Զ․-ի վարած «Opel Astra» մակնիշի և 26-ամյա Վահե Բ․-ի վարած «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն։ ...
23:16 15.05.2025
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստՄայիսի 15-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ: Քննարկվել են Գյումրիում հետընտրական զարգացումները։ ...
23:11 15.05.2025
ԵՄ ներկայացուցիչները ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումըՀայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տիրանայում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացմանն ուղղված օրակարգային հարցեր, ընդգծվել է երկկողմ համագործակցության շարունակական զարգացման կարևորությունը՝ հատկապես ժողովրդավարության ամրապնդման, տնտեսական ինտեգրման, ենթակառուցվածքների արդիականացման և […] ...