20:48 14.09.2022
Ինչո՞ւ Ադրբեջանը դարձյալ դիմեց սադրանքի ու արդյոք արդյունավետ են միջազգային արձագանքներն ու համարժեք՝ ադրբեջանական ագրեսիային: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում հեռուստամեկնաբան Վահագն Հակոբյանը զրուցել է ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանի հետ:
«Բրյուսելում, հայտարարությունը, որը տարածվեց, բավական դրական լույսի ներքո էր ներկայացվում, նաև կողմերը որոշակի ժամկետներ էին հստակեցրել և պիտի սկսեին աշխատել նախագծի շուրջ։ Այնուամենայնիվ, հիշեք, որ բրյուսելյան հանդիպումից 3-4 օր հետո ՀՀ ԱԳՆ ղեկարար Միրզոյանը բավական մտահոգիչ հայտարարությամբ հանդես եկավ, որտեղ հստակ ընդգծվում էր, որ Ադրբեջանը, առնվազն բրյուսելյան հարթակում, փորձում է չնկատելու տալ այն, որ իր ներկայացված խաղաղության պայմանագրին վերաբերող, իր կողմից ներկայացված կետերին ի պատասխան, Հայաստանը նույնպես ներկայացրել է իր առաջարկները։
Իսկ մենք բոլորս հասկանում ենք , որ այդ առաջարկներում կիզակետային հարցը վերաբերում էր արցախյան հիմնախնդրին։ Հետևաբար, արդեն այդ հայտարարությունից պարզ էր, որ Ադրբեջանը գնում է իրավիճակը սրելու ուղղությամբ և ինչու՞ է դա արվում անմիջապես Բրյուսելից հետո․ այն պարզ պատճառով, որ բրյուսելյան 3-րդ հանդիպումից հետո, 4-րդ հանդիպումից հետո արդեն պարզ էր, որ կողմերը Բրյուսելում խոսում են արցախյան հիմնախնդրի մասին։
Իսկ այսօր օրակարգային հարցերը Ադրբեջանը կարողանում է շուռ տալ իր օգտնին․ նա իհարկե, այս ամենը կկապի Արցախի հետ, բնականաբար կկապի և կասի ինչու՞ պիտի լինի Լաչինի միջանցք և չլինի Զանգեզուրի միջանցք։ Տարածքներ գրավելով, կտեղակայվի, ինքնակամ այլևս այդտեղից դուրս չի գալու․ այսինքն՝ իր համար բարենպաստ պայմաններ էր իր շուրջը ստեղծելու»,-ասաց Արմինե Մարգարյանը։
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում։
15:35 05.08.2025
Երևանի Էրեբունի վարչական շրջանում գործարկվելու է էլեկտրական շչակՕգոստոսի 6-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն 3-րդ փողոցում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ ...
15:28 05.08.2025
Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության գծով խորհրդականը նախատեսում է այս շաբաթ այցելել ՌուսաստանՀնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աջիտ Դովալը այս շաբաթ կայցելի Մոսկվա, երեքշաբթի օրը հաղորդել է Tribune India-ն։ «Դովալի այցը Մոսկվա նախատեսված է այս շաբաթ», – ասվում է հայտարարության մեջ։ Մինչդեռ, ըստ The Times of India-ի, Մոդիի խորհրդականն արդեն ժամանել է Ռուսաստան: Հրատարակությունը նշում է, որ նրա այցը «նպատակ ունի ամրապնդել Հնդկաստանի և […] ...
15:20 05.08.2025
ԿԲ-ն ներկայացրել է Arca համակարգում վերջին օրերին գրանցված խափանումների պատճառըArca համակարգում օրեր առաջ նկատված խափանումները եղել են սարքի խափանման հետևանք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասուլիսում ասաց Կենտրոնական բանկի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը: «Կենտրոնական բանկը Arca համակարգի հետ կապված ուսումնասիրությունները շարունակում է: Arca-ի խափանումը եղել է սարքի խափանման հետևանք: Դա շատ մեծ հեղինակություն ունեցող արտասահմանյան ընկերության կողմից տրամադրվող սարք է: Հիմա փաստացի հետազոտություններ են անում, նաև […] ...
14:57 05.08.2025
Գազայի հատվածում 2023 թվականից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 61 000-ըԻսրայելի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 61,000-ը, ավելի քան 150,000 մարդ վիրավորվել է, հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ Անցյալ շաբաթվա սկզբին նախարարությունը հայտարարեց, որ զոհերի թիվը գերազանցել է 60,000-ը։ Նախարարության հայտարարության համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հիվանդանոցներ է տեղափոխվել 87 մարդ, […] ...
14:50 05.08.2025
Սպիտակ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 6-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ համայնքի Շիրակամուտ, Գեղասար, Սարահարթ, Գոգարան բնակավայրերի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...