Ունենք 1 զոհ, 7 վիրավոր քաղաքացիական անձանց շրջանում և նախնական 10 գերեվարված անձ. զրույց ՀՀ ՄԻՊ ներկայացուցչի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+21.09 oC

Ունենք 1 զոհ, 7 վիրավոր քաղաքացիական անձանց շրջանում և նախնական 10 գերեվարված անձ. զրույց ՀՀ ՄԻՊ ներկայացուցչի հետ

21:00 16.09.2022

Ըստ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի  տվյալների՝ Հայաստանի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում իրենց բնակավայրերից տեղահանվել է առնվազն 7600 անձ, որոնց մեծամասնությունը կանայք, երեխաներ, ծերեր ու հաշմանդամություն ունեցող անձինք են։ Այդ թվում տեղահանվել է 1437 երեխա և 99 հաշմանդամություն ունեցող անձ։ Այս և   Մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող այլ հարցերի շուրջ հեռուստամեկնաբան Արտակ Հովհաննիսյանը «Հորիզոնի» տաղավարում հեռավար զրուցել է  ՀՀ ՄԻՊ աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ Աննա Կարապետյանի հետ: Կարապետյանը նշել է, որ այս փաստահավաք տվյալները դեռ վերջնական չեն և այդ ուղղությամբ տարվում է ամենօրյա աշխատանք:

«Տվյալները թարմացվում են: Մենք 3 օրերի ընթացքում ներկայացրել ենք տվյալներ, որոնք ստուգված են, փորձում ենք յուրաքանչյուր մարզից ստանալ օրվա տարբեր ժամերի։ Քննարկումներ են իրականացվում համայնքների ղեկավարների հետ, տեղի բնակչության հետ, որպեսզի կարողանանք ունենալ հստակեցված տվյալներ, սրանք նախնական տվյալներ են և ամփոփված են սեպտեմբերի 15-ի դրությամբ»,- ասել է Աննա Կարապետյանը:

Նա նշել է, որ Ադրբեջանի կողմից հատուկ թիրախավորվել են քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքները:

«Ցավոք, քաղաքացիական բնակչության շրջանում ունենք 1 զոհ և 7 վիրավորված անձ: Վիրավորում ստացածներին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն են այցելել՝ տեղում հասկանալու իրավիճակը, թե որտեղ են վիրավորում ստացել, ինչ հանգամանքներում և դրանք արդեն պատշաճ ներկայացվում են պաշտպանի կողմից կազմվող զեկույցներում, որոնք որ փոխանցվում են նաև միջազգային գործընկերներին»,- նշել է Կարապետյանը:

ՄԻՊ աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետն անդրադարձել է նաև այս օրերին գերեվարված անձանց։

«Ուսումնասիրելով ադրբեջանական սոցցանցերում տեղ գտած տեսանյութերը, հնարավորություն ենք ունեցել այս պահին նաև արձանագրելու, որ ունենք գերեվարված անձինք, այս պահի դրությամբ մինչև 10 նույնականացված գերի ունենք: Մեզ դիմում են այն անձինք, ում հարազատներին վերջիններս ճանաչել են սոցցանցերում պտտվող տեսանյութերից, տվյալները փոխանցում ենք միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակ, ինչպես նաև հաղորդակցություն է իրականացվում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հետ»,- ասել է Աննա Կարապետյանը:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ընթացքի մեջ են Գարգառի կրթահամալիրի կառուցման աշխատանքները. վարչապետ

18:44 02.05.2025

Ընթացքի մեջ են Գարգառի կրթահամալիրի կառուցման աշխատանքները. վարչապետ

Ընթացքի մեջ են Գարգառի կրթահամալիրի կառուցման աշխատանքները: Կառավարությունը հատկացրել է 1 մլրդ 947 մլն դրամ: Կրթահամալիրը ներառելու է 200 երեխայի համար նախատեսված դպրոց և 80 երեխայի համար՝ մանկապարտեզ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել: ...

Դատապարտյալը փոստային ծառայության միջոցով ստացել է թմրամիջոցների նմանվող զանգվածներով լցոնված կոնֆետներ

18:35 02.05.2025

Դատապարտյալը փոստային ծառայության միջոցով ստացել է թմրամիջոցների նմանվող զանգվածներով լցոնված կոնֆետներ

Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության Արմավիր քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները զննության են ենթարկել դատապարտյալ Մ․Մ․-ի անվամբ փոստային առաքման միջոցով ստացված հանձնուքը։ Հանձնուքում առկա շոկոլադե կոնֆետներից 45-ի միջից ծառայողները հայտնաբերել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, դեղնականաչավուն զանգվածներ, որոնց քաշը կոնֆետների հետ միասին կազմել է 264,94 գրամ։ Իսկ 27 կոնֆետի միջից հայտնաբերվել […] ...

«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել հավաստագրերի հանձնման արարողություն

18:27 02.05.2025

«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել հավաստագրերի հանձնման արարողություն

«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագրի շրջանակներում ապրիլի 30-ին անցկացվել է «Գյուղաջակցության խորհրդատուի նոր ուսումնական ձեռնարկ» (NELK) մոդուլների շարքի ամփոփիչ միջոցառումն ու հավաստագրերի հանձնման արարողությունը։ Միջոցառմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության, պետական և մասնավոր հատվածի այլ ներկայացուցիչներ, ծրագրի շահառուներ, ինչպես նաև գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ծրագիրը նպատակ ունի խթանել գյուղատնտեսական խորհրդատվական ծառայությունների կարողությունների […] ...

Ռետկլիֆը վաճառքի է հանել «Նիսը»

18:19 02.05.2025

Ռետկլիֆը վաճառքի է հանել «Նիսը»

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և INEOS ընկերության նախագահ Ջիմ Ռետկլիֆը որոշել է ազատվել իր ակտիվներից մեկից: L’Informé-ի համաձայն՝ գործարարը փաստաբաններին հանձնարարել է նախապատրաստել բոլոր փաստաթղթերը «Նիսը» վաճառքի հանելու համար: Ռետկլիֆը ասել է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» բաժնետոմսերը գնելուց հետո այլևս հետաքրքրված չէ ֆրանսիական ակումբով և ցանկանում է ամբողջ ուշադրությունը կենտրոնացնել անգլիական թիմի վրա: Բրիտանացի միլիարդատերը Lazard ներդրումային […] ...

Նոր նշանակում` Մայր Աթոռում

18:09 02.05.2025

Նոր նշանակում` Մայր Աթոռում

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Հոգեշնորհ Տ. Գաբրիել վարդապետ Սարգսյանը, ազատվելով Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում ստանձնած պարտականություններից, ծառայության է կոչվել Սուրբ Շողակաթ վանքում՝ որպես հոգևոր սպասավոր։ ...

SHANTNEWS

18:00 02.05.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP