Ադրբեջանական բանակի զոհերի թիվն ու կորուստները թեժ քննադատությունների ալիք են բարձրացրել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 05 2025
  • $
    385.06
  • RUBLE
    4.80
  • 436.58
WEATHER
+23.09 oC

Ադրբեջանական բանակի զոհերի թիվն ու կորուստները թեժ քննադատությունների ալիք են բարձրացրել

22:11 16.09.2022

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր հրապարակել է վերջին երեք օրերին զոհված ևս 6 զինծառայողի անուն, այդպիսով, մինչ այժմ ադրբեջանական կողմի հայտնած տվյալների համաձայն՝ վերջին բախումներում ադրբեջանցի 77 զինծառայող է զոհվել։ Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը։

Մինչ նախագահ Ալիևը սոցիալական ցանցերով հայտարարում է, թե նրանք ընկել են հանուն հայրենիքի անվտանգության, ընդդիմադիրները հարց են բարձրացնում՝ ինչո՞ւ է բանակը մի քանի ժամում այդքան զոհ ու կորուստներ ունեցել՝ որևէ բան ձեռք չբերելով:

«Բանակը պետք է զինված լինի ժամանակակից զինտեխնիկայով ու պաշտպանական միջոցներով, զինվորները պետք է լավ պատրաստություն անցնեն, ինչպես նաև անհրաժեշտ է պրոֆեսիոնալ զինվորականների պատրաստել մարտական գործողություններին մասնակցելու համար»,- նախօրեին Ֆեյսբուքում գրել է ադրբեջանական ազգային ճակատի ղեկավար Ալի Քերիմլին։

Ընդդիմադիր գործիչն ընդգծում է՝ զոհված 50 զինվորներից 29-ը սպաներ էին, հետևաբար տարակուսելի է, թե ինչպես են ռազմական լուրջ պատրասվածություն անցած ադրբեջանցի զինվորները սպանվել ֆինանսական ու տեխնիկական շատ ավելի քիչ հնարավորություններ ունեցող հակառակորդի կողմից։

Այս քննադատությունները ավելի են թեժացել, երբ վերջին մարտերում զոհված 25-ամյա Սաբուհի Ահմեդովի եղբայրը հայտարարել է, որ նա իրականում կաշառք տալով էր հայտնվել հատուկ նշանակության ջոկատում՝ Կոմանդոում: Սանան Ահմեդովը պնդել է, թե եղբայրը 6000 մանաթ՝ շուրջ 3500 դոլար է վճարել այդ ստորաբաժանման մեջ ընդգրկվելու համար: Այս հայտարարությունից հետո Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը և Գլխավոր դատախազությունը երիտասարդին հրավիրել էին՝ իբր կատարվածի հանգամանքները պարզելու։ Քննիչների հետ հանդիպումներից հետո՝ արդեն այսօր, Ահմեդովը հերքել է իր իսկ խոսքերը բանակում տարածված կաշառակերության վերաբերյալ:

«Ես ուզում եմ խոսել սոցցանցերում հայտնված լուրերի մասին: Ես պարզել եմ, որ այդ գումարը ընտանեկան հարցերի համար է ծախսվել և ոչ մի կապ չունի եղբորս ծառայության հետ: Շնորհակալ եմ ուշադրության համար, բայց եկեք չբարձրացնենք այդ հարցը, դա շատ ցավոտ թեմա է մեր ընտանիքի համար», – գրել է նա:

Ադրբեջաական անկախ լրատվամիջոցները պարզել էին, որ Սաբուհին և Սանան եղբայրները մանկատանն էին մեծացել, ողջ կյանքն ապրել անապահովության մեջ։ Զոհված 25-ամյա Սանանը հատուկ նշանակության ջոկատում ներգրավվելու դիմաց պահանջվող 6000 մանաթը վարկով էր վերցրել բանկից:

Արդյոք արդարացվա՞ծ էր այդ ռազմական էսկալացիան, որը միայն երկու օրում հանգեցրեց յոթ տասնյակից ավելի զոհերի, հարց են բարձրացնում ադրբեջանցի ընդդիմադիրները: Եթե 2020-ի 44-օրյա պատերազմի ժամանակ նրանց մեծ մասը աջակցում էր նախագահ Ալիևին, ապա այսօր ընդդիմության մի մասը կասկածի տակ է դնում իշխանությունների իրական նպատակները:

«Ես դեմ եմ պատերազմին: Այսօր պատերազմը ծառայում է ոչ թե ադրբեջանցի ժողովրդի, այլ մի խումբ մարդկանց` որպես կանոն ավտորիտար ռեժիմի շահերին»,- սահմանային բախումներից մեկ օր անց Ֆեյսբուքում գրել է ընդդիմադիր գործիչ Ազեր Գասիմլին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի պարեկները ձերբակալել են երիտասարդի, որի խուզարկությամբ հայտնաբերվել է հաշիշ

12:40 22.05.2025

Երևանի պարեկները ձերբակալել են երիտասարդի, որի խուզարկությամբ հայտնաբերվել է հաշիշ

Մայիսի 20-ին Երևանի պարեկները թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով Արշակունյաց պողոտայում ձերբակալել և բաժին են տեղափոխել 29-ամյա երիտասարդի։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մոտ մեկ գրամ շագանակագույն կոշտ զանգված։ Երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածը հաշիշ տեսակի թմրանյութ է։ Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են: ...

Հայտորոշման գործիքի փորձարկում՝ ՄԿՈՒ համակարգի  գնահատման նպատակով

12:31 22.05.2025

Հայտորոշման գործիքի փորձարկում՝ ՄԿՈՒ համակարգի գնահատման նպատակով

Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի է ունեցել աշխատաժողով՝ «Միջազգայնացումը՝ ՄԿՈՒ համակարգի զարգացման ուղենիշ. Եվրոպական կրթական հիմնադրամի հայտորոշման գործիքի փորձարկում» խորագրով։ Միջոցառումն անցկացվել է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) և Եվրոպական կրթական հիմնադրամի (ETF) նախաձեռնությամբ։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը շնորհակալություն է հայտնել ՈԱԱԿ-ին՝ նախաձեռնության համար և ընդգծել, որ աշխատաժողովը տեղի է ունենում […] ...

Զորակոչի առավելագույն տարիքն առաջարկվում է բարձրացնել

12:13 22.05.2025

Զորակոչի առավելագույն տարիքն առաջարկվում է բարձրացնել

Հայաստանում նախատեսվում է սահմանել 24 ամսից պակաս ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն՝ գումարի դիմաց: Պարտադիր զինվորական ծառայություն անցնելու սահմանային տարիքը գործող 27-ի փոխարեն կսահմանվի 37 տարեկանը: Որոշումն ընդունվեց կառավարության նիստում։ «Առաջարկվում է 24 ամսից պակաս պարտադիր զինծառայություն անցնելու հնարավորություն սահմանել. 1 ամիս ժամկետով ծառայություն անցնելու դեպքում՝ 20 մլն դրամ, 6 ամիս ժամկետով ծառայության դեպքում՝ […] ...

SHANTNEWS

12:00 22.05.2025

SHANTNEWS

Իսրայելի դեսպանատները խստացնում են անվտանգությունը

11:58 22.05.2025

Իսրայելի դեսպանատները խստացնում են անվտանգությունը

Իսրայելը լրացուցիչ անվտանգության միջոցառումներ կձեռնարկի իր դեսպանատներում ամբողջ աշխարհում՝ կապված Վաշինգտոնում դեսպանատան երկու աշխատակիցների սպանության հետ, հայտարարել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Այս մասին գրում է «Times of Israel»-ը։ «Ես հրամայել եմ ուժեղացնել անվտանգության միջոցառումները ամբողջ աշխարհում Իսրայելի դիվանագիտական ​​​​ներկայացուցչություններում», – ասել է նա։ Նա սպանությունները որակել է «սարսափելի հակասեմիտիզմի դրսևորում» և ցավակցություն հայտնել զոհերի հարազատներին։ […] ...

Վաշինգտոնը կենտրոնացած է Երևանի ու Բաքվի միջև խաղաղության հաստատման վրա. Մարկո Ռուբիո

11:43 22.05.2025

Վաշինգտոնը կենտրոնացած է Երևանի ու Բաքվի միջև խաղաղության հաստատման վրա. Մարկո Ռուբիո

Ամերիկայի Միացյալ Նահանգները Ադրբեջանին փոխանցել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման կարևորությունը՝ շեշտելով, որ երկու երկրների միջև հնարավոր բախումը կդիտարկվի ապակառուցողական։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովում լսումների ժամանակ՝ անդրադառնալով Հանրապետական կուսակցության անդամ Ջիմ Կոստայի՝ Միացյալ Նահանգների կողմից Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության դադարեցման կոչին։ Պատասխանելով […] ...

BACK_TO_TOP