16:56 19.09.2022
Բաթումում ընթացող մինչև 8, 10 և 12 տարեկանների շախմատի աշխարհի առաջնության 3-րդ տուրում 2 անընդմեջ հաղթանակով մեկնարկած 6 հայ շախմատիստից երկուսը շարունակեց հաղթարշավը:
Ամենակրտսեր տարիքային խմբում ելույթ ունեցող Նարե Իսախանյանը 3-րդ անընդմեջ հաղթանակը տարավ՝ սևերով պարտության մատնելով մոնղոլ Իդեր Ցելմունին: Դեռևս ՖԻԴԵ-ի վարկանիշ չունեցող Նարեն 3 միավորով գլխավորում է մինչև 8 տարեկան աղջիկների մրցաշարի աղյուսակը՝ լրացուցիչ գործակիցներով առաջ անցնելով նույնպիսի արդյունք ունեցող 7 շախմատիստուհուց:
Հաղթարշավը շարունակեց նաև Նարեկ Ղազարյանը: Մինչև 12 տարեկան տղաների մրցաշարում Նարեկը սպիտակներով հաղթեց լեհ Պավել Սովինսկուն: Հայ պատանին 3 միավորով եզրափակում է առաջատար տասնյակը:
Հայ շախմատիստներից երկրորդ արդյունքն ունի Վաչե Քոչարյանը, որը սևերով հաշտություն կնքեց Ղազախստանի ներկայացուցիչ Մարկ Սմիռնովի հետ: Վաչեն մինչև 12 տարեկան տղաների մրցաշարում 2,5 միավորով ընթանում է 13-րդ տեղում:
Այսօր կկայանան 4-րդ տուրի մրցախաղերը:
13:02 04.07.2025
Արդեն երրորդ անգամ անցկացվում է Կապանի միջազգային երաժշտական փառատոնըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հուլիսի 4-ից 15-ն անցկացվում է Կապանի միջազգային երաժշտական փառատոնը: Փառատոնը երրորդ տարին անընդմեջ շարունակում է մշակութային վերածնունդը՝ միավորելով միջազգային ճանաչում ունեցող երաժիշտների և հայ հանդիսատեսին ներկայացնելով բազմազան երաժշտական ժանրեր: Այս տարվա փառատոնի կարևորագույն իրադարձությունը լեգենդար դաշնակահար, 2016 թվականի Քենեդիի կենտրոնի պատվավոր դափնեկիր Մարթա Արգերիխի հայաստանյան մեկնարկային կատարումն […] ...
12:53 04.07.2025
Կոբախիձե. Եվրոպացի բյուրոկրատները չեն կարող ընդունել վրաց ժողովրդի կամքըՎրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կարծում է, որ «եվրոպական բյուրոկրատիայում» կան մարդիկ, ովքեր չեն կարող ընդունել վրաց ժողովրդի կամքը։ «Մենք տեսնում ենք, որ եվրոպական բյուրոկրատիայում կան մարդիկ, ովքեր չեն կարողանում հարմարվել վրաց ժողովրդի կամքին երկրի խաղաղության և զարգացման վերաբերյալ։ Բացի այդ, ԱՄՆ նախորդ վարչակազմում կային բազմաթիվ բյուրոկրատներ, որոնք նույնպես չէին կարողանում հաշտվել վրաց ժողովրդի կամքի հետ։ […] ...
12:45 04.07.2025
114 տարվա պատմություն ունեցող «Բրեշիան» զրկվել է պրոֆեսիոնալ ակումբի կարգավիճակիցԻտալիայի երկրորդ՝ Բ Սերիայում հանդես եկող «Բրեշիան» պաշտոնապես զրկվել է պրոֆեսիոնալ ակումբի կարգավիճակից և չի կարող մասնակցել նույնիսկ C Սերիային, հայտնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ «Բրեշիան» 2024/25 մրցաշրջանում 43 միավորով զբաղեցրել է 15-րդ տեղը և մեծ դժվարությամբ պահել տեղը Բ Սերիայում, սակայն չի վճարել 3 միլիոն եվրո պարտքը, ինչի հետևանքով այժմ ակումբին սպառնում է սնանկացում։ […] ...
12:36 04.07.2025
Անահիտ Ավանեսյանը մասնակցում է Մադրիդում ընթացող Հայկական Բժշկական Համաշխարհային ԿոնգրեսինԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Մադրիդում ընթացող Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրեսին (AMWC2025): Այս համաժողովը համախմբում է առողջապահության ոլորտի մասնագետներին, ներդրողներին և կազմակերպություններին՝ Հայաստանի առողջապահական զարգացմանն ու համագործակցությանը նպաստելու նպատակով: «Բժշկությունը շարժման մեջ. Գիտական պատկերացումները՝ գործողության վերածելով» խորագրով համաժողովին նախարարը նախ պանելային քննարկմանն է մասնակցել` ներկայացնելով ոլորտում ընթացող բարեփոխումները: Նախարարն իր ելույթում` ողջունելով […] ...
12:28 04.07.2025
Բայդենը հայտարարել է, որ եվրոպացի առաջնորդները խնդրում են իրեն ներգրավվել քաղաքականության մեջԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ եվրոպացի առաջնորդները զանգահարում են իրեն և խնդրում ներգրավվել քաղաքականության մեջ։ «Ես զանգեր եմ ստանում մի շարք եվրոպացի առաջնորդներից, որոնք խնդրում են ինձ ներգրավվել։ Ես դա չեմ անելու, բայց խորհուրդներ եմ տալիս։ Ես նաև զանգեր եմ ստանում բազմաթիվ գործընկերներից՝ դեմոկրատներից և հանրապետականներից», – ասել է Բայդենը։ Նրա խոսքերը […] ...
12:20 04.07.2025
Իդեալական տարբերակը կլինի Եվրոպայի թոփ առաջնություններից մեկը․ Բուզնիկինը՝ Սպերցյանի հեռանկարների մասին«Կրասնոդարի» սկաուտական բաժնի ղեկավար Մաքսիմ Բուզնիկինը «РБ Спорт»-ի հետ զրույցում խոսել է ակումբի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հեռանկարների մասինան։ «Որտե՞ղ կցանկանայի տեսնել Սպերցյանին հաջորդ մրցաշրջանում։ Եթե Էդուարդը մնա Ռուսաստանում, ապա միայն «Կրասնոդարում»։ Եվրոպա տեղափոխվելու դեպքում նա պետք է ընտրի այնպիսի ակումբ, որտեղ կարող է զգալիորեն բարձրացնել իր խաղային մակարդակը։ Չէի ցանկանա, որ նա հայտնվեր Հունաստանում կամ […] ...