Հայաստանը դառնում է առաջին երկիրը տարածաշրջանում, որտեղ կմեկնարկի IQOS-ի վաճառքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 08 2025
  • $
    383.68
  • RUBLE
    4.80
  • 445.22
WEATHER
+32.09 oC

Հայաստանը դառնում է առաջին երկիրը տարածաշրջանում, որտեղ կմեկնարկի IQOS-ի վաճառքը

12:46 01.03.2018

Եվս մեկ քայլ դեպի առանց ծխի աշխարհ

Այսօր Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլի (PMI) հայաստանյան ներկայացուցչությունը մեկնարկեց առանց ծխի հեղափոխական IQOS ապրանքի վաճառքը Հայաստանում: Որպես առաջին քայլ IQOS-ի վերապատրաստված աշխատակիցները  Երևանի Dalma Garden Mall-ի հարմարավետ տաղավարում չափահաս ծխողներին կներկայացնեն ծխախոտը տաքացնող սարքի աշխատանքի սկզբունքն ու խորհրդատվություն կտրամադրեն IQOS-ին անցում կատարելու վերաբերյալ: Մեկ ամսվա ընթացքում IQOS-ի վաճառակետեր կգործեն նաև Երևանի այլ խանութներում: 

Ի՞նչ է IQOS-ը

IQOS-ի հիմքում  առաջատար էլեկտրոնային համակարգ է, որը, առանց ծխախոտն այրելու, այն տաքացնում է մինչև գոլորշի առաջանալու ջերմաստիճանը։  IQOS-ը չափահաս ծխողներին առաջարկում է այլընտրանք, որն  ի տարբերություն սովորական սիգարետի, հնարավորություն է տալիս վայելել ծխախոտն առանց ծխի, մոխիրի, ինչպես նաև ձեռքերին, մազերին ու հագուստին մնացող տհաճ հոտի։

IQOS-ը մշակվել է Շվեյցարիայում՝ PMI-ի հետազոտությունների և մշակումների կենտրոնում: IQOS-ի տեխնոլոգիան ավելի քան տասնամյակ տևած ուսումնասիրությունների արդյունք է:

2008-ից ի վեր PMI-ի հետ աշխատել է ավելի քան 430 փորձագետ: Ընկերությունը ներդրել է ավելի քան 4.5 միլիարդ ԱՄՆ դոլար՝ առանց ծխի ապրանքների լայն տեսականի ստեղծելու նպատակով: PMI-ի հետազոտությունները ցույց են տալիս, որ IQOS-ին ամբողջապես անցում կատարելը ծխողների համար պակաս վնասակար լինելու պոտենցիալ ունի: 

«Անկասկած, ամենամեծ հասարակական ներդրումը, որ PMI-ը կարող է ունենալ, ծխախոտն ավելի լավ այլընտրանքով փոխարինելն է: Հայաստանում IQOS–ը ներկայացնելու որոշումն  արտացոլում է հայ ժողովրդի ինքնատիպությունը, նորարարության հանդեպ ունեցած ձգտումը և ստանդարտ մոտեցումներին մարտահրավեր նետելու պատրաստակամությունը: Հավատացած ենք, որ Հայաստանում IQOS-ի պաշտոնական մեկնարկն ու հետազոտություններ ու մշակումներ իրականացնող կառույց հիմնելը մեծապես կնպաստեն առանց ծխի ապագա կերտելու մեր հավակնոտ նպատակին»,- նշում է Ֆիլիպ Մորրիս Արմենիայի գլխավոր կառավարիչ Նատալիա Մայորովան:

IQOS շուկան

IQOS-ն արդեն հասանելի է 38 շուկաներում՝ ներառյալ Ճապոնիան, Իտալիան, Շվեյցարիան, Ուկրաինան, Ռուսաստանը, Կանադան, Ֆրանսիան և Գերմանիան: 2018 թ.-ի հունվարի վերջի դրությամբ ամբողջ աշխարհում մոտ 5մլն. չափահաս ծխող դադարեցրել է ծխելը և անցել IQOS-ին, իսկ ամեն օր անցում կատարողների թիվը հասնում է 10,000-ի: Պրոդուկտի մասին ավելին իմանալու համար այցելեք www.iqos.com կայքը։

Ֆիլիպ Մորրիս Ինթերնեշնլ․ առանց ծխի ապագա կերտելով

PMI-ը նպատակ ունի ստեղծել առանց ծխի ապագա՝ մշակելով և վաճառքի հանելով այլընտրանքային ապրանքներ չափահաս ծխողների համար, ովքեր այլապես  կշարունակեին ծխել: PMI-ի ամենաառաջատար առանց ծխի ապրանքատեսակը՝ IQOS-ը, էլեկտրոնային սարք է, որը տաքացնում է «HEETS» կամ «HeatSticks» կոչվող հատուկ մշակված ծխախոտի հատիկներն այրման մակարդակից ավելի ցածր ջերմաստիճանում՝ ծխի փոխարեն գոլորշի առաջացնելով: IQOS օգտագործելու արդյունքում մոխիր չի առաջանում:

Գիտահետազոտական աշխատանք իրականացնող կառույց Հայաստանում

PMI-ը նախատեսում է հետազոտություններ ու մշակումներ իրականացնող կառույց հիմնել Հայաստանում: Այժմ PMI-ը  հետազոտությունների երկու գործող կենտրոն ունի՝ Շվեյցարիայում և Սինգապուրում:

Գիտական գնահատում

PMI-ն իրականացնում է գիտական գնահատման խստապահանջ ծրագիր՝ հաստատելու համար, որ առանց ծխի իր ապրանքների օգտագործումը շարունակական ծխելու համեմատ զգալիորեն նվազեցնում է ռիսկը: IQOS-ի վերաբերյալ PMI-ի հետազոտությունները առաջադեմ են ու հստակորեն մատնանշում են ռիսկի նվազեցման ուղղությունը: Հետազոտության հիմնական արդյունքներն են՝

  • IQOS-ի գոլորշին միջինում 90-95%-ով ավելի քիչ վնասակար նյութեր է պարունակում, քան հատուկ հետազոտական նպատակներով ստեղծված ստանդարտ սիգարետը,
  • Լաբորատոր հետազոտությունները հաստատում են, որ IQOS-ի գոլորշին զգալիորեն ավելի քիչ վնասակար է, քան սիգարետի ծուխը։
  • Մինչ օրս կատարված կլինիկական հետազոտությունները մատնանշում են, որ ամբողջությամբ IQOS-ի անցած ծխողների մոտ զգալիորեն նվազել է 15 թունավոր նյութերի ազդեցությունը: Նշված ազդեցության նվազումը մոտեցել է հետազոտությունների ընթացքում ծխելը դադարեցրած մարդկանց մոտ գրանցված նվազման մակարդակներին։
  • IQOS-ը երկրորդական ծխի աղբյուր չի հանդիսանում: Օդի որակի հետազոտության համաձայն՝ IQOS-ի օգտագործումը բացասաբար չի ազդում սենյակային օդի որակի վրա։
  • Հետազոտությունը ցույց է տալիս IQOS-ի հանդեպ հետաքրքրության ցածր մակարդակ այն մարդկանց շրջանում, ովքեր երբեք չեն ծխել կամ դադարեցրել են ծխելը, մինչդեռ չափահաս ծխողների շրջանում  նրանց՝ IQOS-ի հավանական օգտագործողներ դառնալու մեծ պոտենցիալ կա:

Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլի մասին

Մենք սիգարետներ և նիկոտին պարունակող այլ ապրանքներ արտադրող և ԱՄՆ-ից դուրս վաճառք իրականացնող առաջատար միջազգային ընկերություն ենք: Մենք կերտում ենք մեր ապագան՝ ստեղծելով առանց ծխախոտի ծխի ապրանքներ, որոնք սպառողի համար ավելի լավ ընտրություն են, քան սիգարետ ծխելը: Ապրանքի մշակման մեջ բազմամասնագիտական մոտեցման ցուցաբերման, գերժամանակակից սարքավորումների և գիտական հիմնավորման միջոցով մենք նպատակ ունենք երաշխավորելու, որ մեր՝ առանց ծխի ապրանքները համապատասխանում են չափահաս սպառողների նախասիրություններին և ոլորտը կարգավորող խիստ պահանջներին: Մեր տեսլականն է,  որ այս ապրանքները, վերջ ի վերջո, փոխարինեն սիգարետները՝ ի նպաստ չափահաս ծխողների, հասարակության, մեր ընկերության և մեր բաժնետերերի:

Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք այցելել մեր կայքերը՝ www.pmi.com և www.pmiscience.com կամ դիմել հաղորդակցության գծով գործադիր Տաթևիկ Հովհաննիսյանին, հեռ.՝ +374 95 988 816, [email protected]։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ի՞նչ սպասել Փաշինյան-Թրամփ-Ալիև հանդիպումից. զրույց Արամ Սարգսյանի հետ

22:16 06.08.2025

Ի՞նչ սպասել Փաշինյան-Թրամփ-Ալիև հանդիպումից. զրույց Արամ Սարգսյանի հետ

Ինչպես արդեն հայտնի է Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախ առանձին, ապա եռակողմ հանդիպումներ է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ: Արդյո՞ք սա նշանակում է, որ ԱՄՆ-ի միջնորդությամբ, ի վերջո, ստորագրվելու է խաղաղության պայմանագիրը: Այս և այլ թեմաների «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...

Ախուրյան համայնքում ընթանում են 10․000 գծամետր երկարությամբ միջբնակավայրային և դաշտամիջյան ճանապարհների հարթեցման աշխատանքներ

22:08 06.08.2025

Ախուրյան համայնքում ընթանում են 10․000 գծամետր երկարությամբ միջբնակավայրային և դաշտամիջյան ճանապարհների հարթեցման աշխատանքներ

Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանն այսօր հետևել է Ազատան բնակավայրի 10 0000 գծամետր երկարությամբ միջբնակավայրային և դաշտամիջյան ճանապարհների հարթեցման, բարեկարգման աշխատանքերին: Այս մասին հայտնել են Ախուրյանի համայնքապետարանից։ Այսուհետև Ախուրյան համայնքի Ազատանը Արևիկին և Այգաբացին միացնող ճանապարհը հարթ ու անցանելի կլինի: Խճավազային խառնուրդը համայնքին է տրամադրում Գյումրի-Արևիկ-Այգաբաց ճանապարհահատվածի հիմնանորոգումն իրականացնող շինարարական կազմակերպությունը, իսկ հարթեցման աշխատանքներն իրականացվում […] ...

SHANTNEWS

22:00 06.08.2025

SHANTNEWS

«Լինկոլն Ռեդ Իմփսն» ամրապնդում է կազմը «Նոայի» դեմ խաղից առաջ

21:52 06.08.2025

«Լինկոլն Ռեդ Իմփսն» ամրապնդում է կազմը «Նոայի» դեմ խաղից առաջ

«Լինկոլն Ռեդ Իմփսն» ամրապնդել է կազմը Հայաստանի չեմպիոն «Նոայի» դեմ խաղից առաջ։ Ջիբրալթարի չեմպիոնը հայտարարել է հարձակվող Բուբակար Սադիք Դաբոյի տրանսֆերի մասին: Սենեգալցին Պիրինեյան թերակղզի է վերադարձել ազատ գործակալի կարգավիճակում: Նախկինում նա խաղացել է Իսպանիայում: Նրա նախորդ ակումբը ֆարերյան «Ստրեյմուրն» էր: Ֆարերյան կղզիներում մրցաշրջանը սկսվել է գարնանը: Այս ընթացքում 27-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 17 խաղի, […] ...

AP. ԱՄՆ Ջորջիա նահանգի ռազմաբազայում հրաձգություն է տեղի ունեցել

21:46 06.08.2025

AP. ԱՄՆ Ջորջիա նահանգի ռազմաբազայում հրաձգություն է տեղի ունեցել

Անհայտ անձը կրակ է բացել Ջորջիա նահանգի Ֆորտ Ստյուարտ ամերիկյան ռազմաբազայում, ռազմական օբյեկտը մասամբ փակ է եղել։ Այս մասին հայտնել է Associated Press-ը։ «Մենք ներկայումս գնահատում ենք իրավիճակը, բայց կարող ենք հաստատել կրակողի հետ միջադեպը», – գործակալությունը մեջբերում է փոխգնդապետ Անգել Թոմկոյի խոսքերը։ Միջադեպի զոհերի և դրա դրդապատճառների մասին տեղեկություններ առայժմ չկան: Գործակալությունը նշում է, […] ...

Ներքին Չարբախի տներից մեկում հրդեհ է բռնկվել

21:36 06.08.2025

Ներքին Չարբախի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Օգոստոսի 6-ին, ժամը 20։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Չարբախի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման հերթապահ խմբերը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։18-ին։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն։ ...

BACK_TO_TOP