09:55 23.09.2022
Չինաստանի Ցզիլին նահանգի Չանչունի միջանկյալ ժողովրդական դատարանը ուրբաթ օրը մահապատժի է դատապարտել հանրային անվտանգության նախկին փոխնախարար Սուն Լիջունին՝ կաշառակերության և ապօրինի զենք պահելու համար, ասվում է դատարանի հայտարարության մեջ։
«Ամբաստանյալ Սուն Լիջունը մահապատժի է դատապարտվել կաշառակերության համար՝ մահապատժի երկու տարի կասեցմամբ, ինչպես նաև ցմահ զրկվել է բոլոր քաղաքական իրավունքներից»,- ասվում է հաղորդագրությունում։
Նրա հանցագործությունների թվում են նաև ապօրինի հրազեն պահելը և ֆոնդային շուկայի շահարկումը։
Դատարանը վճռել է նաև բռնագրավել դատապարտյալի ողջ ունեցվածքը, երկու տարի անց նրա մահապատիժը կարող է փոխվել ցմահ ազատազրկման՝ առանց պայմանական վաղաժամկետ ազատման կամ պատիժը մեղմելու իրավունքի։
2020 թվականի ապրիլին Կարգապահական տեսչության կենտրոնական հանձնաժողովը հետաքննություն է սկսել Սուն Լիջունի նկատմամբ՝ կոռուպցիայի մեջ ներգրավված լինելու կասկածանքով, ստուգման արդյունքում նա հեռացվել է պաշտոնից՝ կոպիտ խախտումների համար։ 2021 թվականի նոյեմբերին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Գերագույն ժողովրդական դատախազությունը ձերբակալել է Սուն Լիջունին, իսկ 2022 թվականի հունվարին նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնական դիրքն անձնական շահի համար օգտագործելու, ֆինանսական ակտիվների և նյութական ռեսուրսների առանձնապես խոշոր չափերով յուրացնելու, ապօրինի հրազեն պահելու, բորսայում մանիպուլյացիաների մեջ։
Հատկանշական է, որ վերջին մի քանի տարիների ընթացքում կոռուպցիոն հանցագործությունների պատճառով հետաքննության են ենթարկվել ՉԺՀ Հանրային անվտանգության նախարարության չորս նախկին տեղակալներ։ Լի Դոնգշենը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման, Ինտերպոլի նախկին ղեկավար Մեն Հոնգվեյը ստացել է 13,5 տարվա ազատազրկում, Ֆու Չժենխուան և Սուն Լիջունը դատապարտվել են մահապատժի։
17:40 13.07.2025
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հուլիսի 14-ին ԱՄՆ-ում կհանդիպի Թրամփի հետՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հուլիսի 14-15-ը Միացյալ Նահանգներում բանակցություններ կվարի նախագահ Դոնալդ Թրամփի և այլ պաշտոնատար անձանց հետ, հայտնում է դաշինքի մամուլի ծառայությունը։ «ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հուլիսի 14-15-ը կայցելի Վաշինգտոն։ Նա կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի , պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի, ինչպես նաև Կոնգրեսի անդամների հետ», – ասվում […] ...
17:20 13.07.2025
Օդերևութաբանները հայտնել են Ճապոնիայի հարավում սեյսմիկ ակտիվության աճի մասինՀունիսի վերջից ի վեր Ճապոնիայի հարավում գտնվող Տոկարա կղզիների շրջանում տեղի է ունեցել ավելի քան 1900 երկրաշարժ, հաղորդում է Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը։ Հունիսի 21-ից, երբ տարածքում սկսեց դիտվել սեյսմիկ ակտիվության աճ, գրանցվել է 1 մագնիտուդից ավելի ուժգնությամբ ավելի քան 1900 երկրաշարժ։ Հուլիսի սկզբին այստեղ տեղի ունեցավ 5.5 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնը գտնվում էր 20 կիլոմետր խորության […] ...
17:05 13.07.2025
«Բարդիների պուրակ» հանգստյան գոտում 2 ժամ է՝ որոնում են կորած 4-ամյա աղջնակինԱյսօր՝ հուլիսի 13-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային քրեական վարչությունում, ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակում և ոստիկանության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գետազատ գյուղի «Բարդիների պուրակ» հանգստյան գոտում 4 տարեկան երեխա է կորել։ Ինչպես դեպքի վայրից […] ...
16:30 13.07.2025
Fars. Իրանի նախագահը վիրավորվել է հունիսի 16-ին՝ Թեհրանի վրա Իսրայելի կողմից հասցված հարվածի ժամանակԻրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը և մի քանի այլ պաշտոնյաներ թեթև վնասվածքներ են ստացել ոտքի շրջանում Իսրայելի կողմից Թեհրանում գտնվող այն շենքի վրա հարձակումից հետո, որտեղ տեղի էր ունենում Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նիստը, հաղորդում է Fars լրատվական գործակալությունը: Նշվում է, որ շենքից տարհանման ժամանակ վիրավորվել են Իսլամական Հանրապետության նախագահը և մի քանի այլ պաշտոնյաներ։ Գործակալության […] ...
16:12 13.07.2025
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 14-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Մալաթիա-Սեմաստիա վարչական շրջանում․ մասնավորապես՝ Սարգսյան, Վանթյան, Օհանով փողոցներում և Իսկաովի պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
16:00 13.07.2025
Վրաստանում կարծում են, որ ԵՄ նախարարների հայտարարությունը ներկայացնում է «կոպիտ և անարդար» ճնշում վրաց ժողովրդի վրաԻշխող «Վրացական երազանք» կուսակցության քաղաքական խորհուրդը բացասաբար է գնահատել ԵՄ 17 երկրների և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարների համատեղ հայտարարությունը, որում նրանք մտահոգություն էին հայտնում Վրաստանում քաղաքական իրավիճակի վատթարացման վերաբերյալ։ Իշխող կուսակցությունը կարծում է, որ հայտարարությունը ներկայացնում է «կոպիտ և անարդար» ճնշում վրաց ժողովրդի և վրացական ժողովրդավարության վրա։ «Վրաց ժողովրդի վրա հարձակումն ունի միայն մեկ […] ...