14:33 01.03.2018
ՀՀ ԱԺ պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը փետրվարի 28-ին խորհրդարանի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց փակ գաղտնի քվեարկությամբ, 63 կողմ – 30 դեմ ձայներով։ Այս պաշտոնում Կոստանյանը փոխարինեց Հրայր Թովմասյանին։
Հայաստանի 6-րդ գումարման Ազգային ժողովում սա թերևս երկրորդ ամենավատ արդյունքն է կողմ ձայների տեսանկյունից։ Ավելի քիչ կողմ ձայներ այս խորհրդարանում հավաքել է միայն Արմեն Աշոտյանը, խորհրդարանի արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվելիս՝ 56 կողմ – 36 դեմ։
Սա այն դեպքում, երբ Հանրապետական խմբակցությունն ունի 58 պատգամավոր, Ծառուկյան խմբակցությունը՝ 31 պատգամավոր, Ելքը՝ 9, իշխանական կոալիցիայի անդամ Դաշնակցությունը՝ 7 պատգամավոր։
Ամենաշատ կողմ ձայներ հավաքել է Գագիկ Մինասյանը (92 կողմ – 1 դեմ), երբ ընտրվում էր ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ Մինասյանը գրեթե նույնքան ընդունելի է եղել նաև նախորդ գումարման խորհրդարանում։
5-րդ գումարման Ազգային ժողովում հանձնաժողովի նախագահ ընտրվելիս ամենաշատ կողմ ձայներ ստացել է ԲՀԿ խմբակցությունից Էլինար Վարդնանյանը՝ 106 կողմ – 0 դեմ։ Նրան հետևում են Գագիկ Մինասյանը և Նաիրա Զոհրաբյանը, ապա մյուս հանձնաժողովի նախագահները, որոնք հավաքել են 100-ից ավելի կողմ, 1-3 դեմ ձայն։
Այս խորհրդարանում ընտրությունների արդյունքներով Հանրապետական խմբակցությունն ուներ 69 պատգամավոր, Բարգավաճ Հայաստանը՝ 37 պատգամավոր, Հայ ազգային կոնգրեսը՝ 7, Օրինաց երկիրը ու Դաշնակցությունը՝ 6-ական, Ժառանգությունը՝ 5 պատգամավոր։ Խմբակցություններում ընդգրկված չէր 2 պատգամավոր։ Հետագայում պատգամավորների մի մասը դուրս եկավ խմբակցություններից։
Ավելի ուշ եղել են հանձնաժողովների նախագահների փոփոխություններ, ու Հովհաննես Սահակյանն ու Մարտուն Գրիգորյանն ընտրվել են ավելի քիչ կողմ ձայներով։
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...