TIME
Ամսաթիվ
05 05 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.23
  • 416.10
WEATHER
+9.09 oC

ՀՀԿ

Արփինե Հովհաննիսյանի դուրս գալը ՀՀԿ-ից առնետավազք չէ, ավելի շատ տակտիկական քայլ է ՀՀԿ-ի կողմից. քաղտեխնոլոգ

15:59 11.02.2019

«Այդպես էլ պետք է ասեր, ստանդարտ բառեր են: Նորմալ է»,- փետրվարի 11-ին կայացած ասուլիսի ժամանակ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն այսպես արձագանքեց Արփինե Հովհաննիսյանի՝ ՀՀԿ-ից դուրս գալու որոշմանը: Նրա խոսքերով` Արփինե Հովհաննիսյանը լուրջ կադր է, լուրջ ու գրագետ իրավաբան: «Նրա դուրս գալը ՀՀԿ-ից առնետավազք չէ, ավելի շատ տակտիկական քայլ է ՀՀԿ-ի կողմից, որ ստեղծվի հասարակական կազմակերպություն իրավական […]

̰
Նիկոլ Փաշինյանն այլևս ունի երկու բարդ խնդիր լուծելու հրատապ անհրաժեշտություն. Վիգեն Սարգսյան

19:00 20.12.2018

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը «Ֆեյսբուքում» գրառում է կատարել, որում անդրադարձել է խորհրդարանական ընտրություններին և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի անելիքներին: Նա համոզմունք է հայտնել, որ  խորհրդարանը ձևավորվել է առանց իրական ընդդիմադիր ուժերի: «Անկախ Հայաստանի պատմականորեն ամենացածր մասնակցության պայմաններում Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Իմ քայլը» դաշինքը ստացավ վստահության ամենաբարձր քվեն: Ավելին, խորհրդարանը ձևավորվեց առանց ռեալ ընդդիմադիր […]

̰
ՀՀԿ նախընտրական ծրագիրը՝ թվերով ու թվապատկերներով

19:46 30.11.2018

Խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ SHANTNEWS.am-ն իր ընթերցողներին է ներկայացնում ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական ծրագրի թվային պատկերը: Սկսել ենք քվեաթերթիկում առաջին համարը զբաղեցնող Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրից: ՀՀԿ ծրագիրը բաղկացած է 11 էջից, դրանում ամենաշատ մեջբերված բառը «Հայաստանն» է, իսկ ամենահիշատակված բառակապակցությունը՝ «Մենք ունենք»: Հատկանշական է, որ, ի թիվս այլ բառակապակցությունների, ծրագրում ամենաշատ մեջբերվածներից է […]

̰
Հարգարժա´ն հանրապետականներ, դուք ո´չ Կոկո Շանելն եք, ո´չ էլ Ջաննի Վերսաչեն. Արամ Սարգսյան

16:03 28.11.2018

«Կան ուժեր, որ մասնակցում են քարոզարշավին, որ պայքարում են Սահմանադրությամբ ընդդիմությանը տրված 30 տոկոսի համար: Ես խոստացել էի, որ որևէ այլ կուսակցության չեմ անդրադառնալու, բայց այս մեկին չեմ կարող չանդրադառնալ»,- նոյեմբերի 28-ին Արթիկում քարոզարշավի ժամանակ ասել է «Մենք» դաշինքը գլխավորող Արամ Սարգսյանը: Անդրադառնալով ՀՀԿ-ին, Արամ Սարգսյանն ասել է, որ նրանք շատ հստակ տակտիկա են օգտագործում, […]

̰
Իրավիճակ է փոխվել, և այսօր մենք ենք ընկել դռնեդուռ. Արմեն Աշոտյան

16:55 26.11.2018

«Քանի որ իրավիճակը Հայաստանում դասական չէ, քարոզարշավը չի կարող դասական լինել»,- նոյեմբերի 26-ին, ազդարարելով քարոզարշավի մեկնարկը, հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց պատգամավորության թեկնածու Արմեն Աշոտյանը: Նրա խոսքերով՝ իրենք օգտագործելու են քարոզարշավի բոլոր հնարավորությունները, իսկ շատ բան մնալու է կադրից դուրս:

̰
Եթե ՀՀ քաղաքացիները սառը ցնցուղ ընդունեն, ապա կընտրեն Հանրապետականին. Արփինե Հովհաննիսյանն արձագանքել է Փաշինյանի հորդորին

16:53 26.11.2018

«Եթե ՀՀ քաղաքացիները սառը ցնցուղ ընդունեն, ապա կընտրեն Հանրապետականին, որովհետև կհասկանան, թե ինչ է իրականում տեղի ունենում»,- նոյեմբերի 26-ին կայացած և քարոզարշավի մեկնարկին նվիրված ասուլիսի ժամանակ, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի արած արտահայտությանը, ասաց ԱԺ պատգամավորության թեկնածու Արփինե Հովհաննիսյանը: Առաջին փոխվարչապետին էլ արձագանքեց Արմեն Աշոտյանը՝ ասելով. «Զարմանալի է, որ Միրզոյանը գաղջը գույն է դիտում»: Հիշեցնենք, որ վարչապետի […]

̰
Մենք ունենք պատմություն, գիտելիք, փորձ, ընդունել ենք սխալները. ՀՀԿ քարոզարշավը մեկնարկեց

16:04 26.11.2018

«Մենք այն եզակի քաղաքական ուժերի թվին ենք դասվում, որ ունակ է ստեղծել քաղաքական բովանդակություն»,- նոյեմբերի 26-ին ՀՀԿ մամուլի կենտրոնում ասաց ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու Արմեն Աշոտյանը: Նախընտրական ծրագիրն ամփոփված է մեկ ընդհանուր կարգախոսի մեջ՝ «Եթե մտահոգ ես…»: Արմեն Աշոտյանը թվարկեց ՀՀ քաղաքացու համար մտահոգության առիթները՝ ՀՀ անվտանգություն, Արցախի ապագա, բանակի մարտունակություն, սահմանի ամրություն, նոր թանկացումներ, […]

̰
Դաշնակիցները պետք է իրենց պահեն դաշնակիցների նման. Ֆարմանյանը՝ ՀԱՊԿ-ի շուրջ ստեղծված վիճակի մասին

12:04 21.11.2018

Այդ դաշնակիցները պետք է իրենց պահեն դաշնակիցների նման: Այս մասին այսօր խորհրդարանում մտքերի փոխանակման ընթացքում, անդրադառնալով ՀՀԿ-ական պատգամավոր Հայկ Բաբուխանյանի հնչեցրած մտահոգությանը ՀԱՊԿ-ի շուրջ ստեղծված վիճակի նկատմամբ, հայտարարել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը: «Բայց հարցն այլ բանի մասին է: Եկեք լինենք անկեղծ և պարզ. Հայաստանը, որ անդամակցում է միջազգային կազմակերպություններին, այդ թվում նաև ԵԱՏՄ-ին, […]

̰
Դա զրպարտանք է. Հրաչյա Հակոբյանը՝ ՀՀԿ-ի՝ Փաշինյանին ուղղված մեղադրանքի մասին

14:36 12.11.2018

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Հրաչյա Հակոբյանը ԱԺ միջանցքներում պատասխանել է ՀՀԿ հայտարարության վերաբերյալ լրագրողների հարցին: Այնտեղ ասվում է, որ Նիկոլ Փաշինյանն է եղել 2008 թվականի մարտի 1-ի բախումների հրահրողներից մեկը: «Դա զրպարտանք է ՀՀԿ-ի կողմից, որովհետև Մարտի 1-ը բաց է գրեթե բոլորի համար, բացի նրանից, որ կոնկրետ հանցագործություն կատարած անձինք չեն հայտնաբերվել: Դրանք ՀՀԿ-ի հերթական […]

̰
Վարչապետ ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանը որդեգրեց իշխանության մենաշնորհման ուղին. ՀՀԿ

12:06 12.11.2018

Վարչապետ ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանը որդեգրեց իշխանության մենաշնորհման ուղին: Երկրում ձևավորվեց պատգամավորների և ՏԻՄ ղեկավարների վրա աննախադեպ ճնշման մթնոլորտ: Գործադիր իշխանությունը սկսեց շարունակաբար և հանրայնորեն ներազդել դատական իշխանության վրա: Այս տեսակետն է նշվում ՀՀԿ քաղաքական հայտարարության նախագծի մեջ, որ հրապարակվել է երեկ՝ ՀՀԿ խորհրդի նիստից հետո։ Հանրապետականների հայտարարության նախագծում նշվում է, որ գործադիր իշխանությունը (Փաշինյանի […]

̰
Մենք դեմ ենք եղել ոչ թե բովանդակությանը, այլ ընթացակարգերը արհամարհելուն. Շարմազանովը՝ ԸՕ-ի ձախողման մասին

18:59 05.11.2018

«Մենք բավականին ներկայանալի կազմով՝ Դավիթ Հարությունյան, Վիգեն Սարգսյան, Արփինե Հովհաննիսյան, ներկայացել ենք ԸՕ փոփոխություններ իրականացնող հանձնաժողովի նիստերին և քննարկումներ ենք ծավալել: Մենք դեմ ենք եղել ոչ թե բովանդակությանը, այլ այն ընթացակարգերը արհամարհելուն, որն արվում էր գործող իշխանության կողմից»,- Ընտրական օրենսգրքի փոփոխության չընդունմանն անդրադառնալով՝ SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Շարմազանովն այն կարծիքին է, որ […]

̰
ՀՀԿ-ն ցուցակը գլխավորող գործչի կամ ցուցակում քաղաքական գործիչների հաջորդականության հարց դեռևս չի քննարկել. Շարմազանով

16:46 05.11.2018

«Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը, հիմնվելով սեփական աղբյուրների վրա, այսօր հայտնել է, որ ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրություններում Հանրապետական կուսակցության համապետական ցուցակը գլխավորելու է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը: SHANTNEWS.am-ն այս տեղեկությունը փորձեց ճշտել Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովից, որը մեզ հետ զրույցում նշեց, որ այդ տեղեկությունը վերցվել է հայկական լրատվամիջոցներից: «Հանրապետական կուսակցությունը ցուցակը գլխավորող գործչի կամ ցուցակում […]

̰
Իրավական տեսանկյունից ձևակերպումներ կան, որոնք պետք է հստակեցվեն. Վահրամ Բաղդասարյանը՝ Համաներման օրինագծի մասին

12:54 31.10.2018

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է՝ իրենք կառավարության հետ պայմանավորվել են, որ առաջին և երկրորդ ընթերցումների ժամանակ անդրադառնալու են Համաներման մասին նախագծի մի շարք հարցերին: Ըստ Բաղդասարյանի՝ նախագծում ձևակերպումներ կան, որոնք պետք է հստակեցվեն: «Տարբեր հոդվածների հետ կապված պետք է անդրադարձ կատարվի», – ասել է Բաղդասարյանը: Լրագրողները Բաղդասարյանից հետաքրքվել են՝ ՀՀԿ-ն […]

̰
ՀՀԿ-ն վարչապետի ընտրության երկրորդ փուլի համար ևս չի առաջադրելու թեկնածու

12:34 30.10.2018

ԱԺ ՀՀԿ խմբակցությունը հավատարիմ է մնում նախապես հայտարարած իր դիրքորոշմանը և վարչապետի ընտրության երկրորդ փուլի համար ևս չի առաջադրելու թեկնածու: «Արմենպրես»–ի հետ զրույցում այս մասին հայտնել է խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը: «Մենք մեր որոշման մասին հայտարարել էինք շաբաթներ առաջ: Բնական է, որ վարչապետի թեկնածու չենք առաջադրելու: Ինչո՞ւ պետք է կուսակցությունը մեկ շաբաթվա ընթացքում փոխեր իր […]

̰
Կապանի նորընտիր քաղաքապետը նախկին ընտրություններում աջակցել է ՀՀԿ-ական թեկնածուներին

19:03 25.10.2018

Կապանի նորընտիր քաղաքապետը նախկին ընտրություններում աջակցել է ՀՀԿ-ական թեկնածուներին: Այս մասին SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է հենց ինքը՝ Գևորգ Փարսյանը: Նորընտիր քաղաքապետը, սակայն, ընդգծել է՝ ինքը ոչ թե կուսակցությունների է աջակցել, այլ կոնկրետ անձանց: «Եղել են նախկին քաղաքապետները՝ Աթայան Արթուր, Հայրապետյան Աշոտ, եղել է մեր նախկին պատգամավոր Հակոբյան Վահեն՝ Մաքսիմի (խմբ.-չշփոթել Սյունիքի նախորդ մարզպետի […]

̰
Անիմաստ է մեզ շտապեցնելը, տրամաբանական ընթացքի մեջ ենք. Արմեն Աշոտյանը պարզաբանում է

12:52 19.10.2018

Այսօր առավոտյան մամուլում տեղեկություններ էին շրջանառվել, թե Հանրապետական կուսակցությունը որոշում է կայացրել մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին և նշել, թե ինչ տեսք կունենա կուսակցության համամասնական ցուցակի առաջին հնգյակը: Նշվել էր, որ կուսակցության համամասնական ցուցակը գլխավորելու է պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, որին հաջորդում են Արփինե Հովհաննիսյանը, Դավիթ Հարությունյանը, Էդուարդ Շարմազանովը, Արմեն Աշոտյանը: SHANTNEWS.am-ի հետ զրույցում ՀՀ […]

̰
Անկախ նրանից՝ այդ ընտրությունները ափալ-թափալ են, հրատապ են, հապճեպ են, Հանրապետականը պետք է մասնակցի. Շարմազանով

19:40 15.10.2018

Առաջիկայում սպասվող խորհրդարանական արտահերթ ընտրությունների մասնակցության մասին  ShantNews.am-ը զրուցել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ: – ՀՀԿ-ն արտահերթ ընտրություններին մասնակցելու որոշում կայացրե՞լ է:  – ՀՀԿ-ն դեռ չի քննարկել արտահերթ ընտրությունների անցկացման հավանականությունը և այդ ընտրություններին մասնակցելու հարցը, քանի դեռ Փաշինյանը հրաժարական չի տվել: Իմ տեսակետը այս հարցում  չի փոխվել: Հանրապետականը այս ընտրություններին պետք է մասնակցի, քանի […]

̰
ԵՊԼՀ ուսխորհրդի չհրկիզվող պահարանում ՀՀԿ-ական անդամատոմսեր են հայտնաբերվել

15:56 15.10.2018

ԵՊԼՀ  ուսանողական խորհրդի չհրկիզվող պահարանում ՀՀԿ-ական անդամատոմսեր են հայտնաբերվել: SHANTNEWS.am-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեցին համալսարանից: ԵՊԼՀ հասարակայնության հետ կապերի բաժնից Լևոն Բաբամյանը հայտնեց, որ մայիս-հունիս ամիսներին ուսանողների որոշմամբ՝ ԵՊԼՀ-ում լուծարվել է ուսանողական խորհուրդը, որի փոխարեն ձևավորվել է «Ռեստարտ» ուսանողական նախաձեռնությունը: Այնուհետև համալսարանի ղեկավարությունը դիմել է ուսանողական խորհրդի ներկայացուցիչներին, որպեսզի վերջիններս բուհին հանձնեն գույքն ու բանալիները, […]

̰
ԿԸՀ նիստում Ֆելիքս Ցոլակյանի մանդատը փոխանցվեց Մարտուն Գրիգորյանին

15:11 09.10.2018

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այսօրվա նիստում ՀՀԿ խմբակցության նախկին անդամ, ԱԺ պատգամավոր  Ֆելիքս Ցոլակյանի մանդատը փոխանցվեց Մարտուն Գրիգորյանին: Նշենք, որ Մարտուն Գրիգորյանը 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցել է  ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով, սակայն չի անցել ԱԺ: Նա ձայների քանակով զիջել է Ֆելիքս Ցոլակյանին: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ֆելիքս Ցոլակյանը նշանակվել է արտակարգ […]

̰
Խնդիրը մեր մեջ չէ. Էդուարդ Շարմազանովը՝ ստեղծված իրավիճակի մասին

13:14 03.10.2018

SHANTNEWS.am-ի հարցին՝ արդյո՞ք ՀՀԿ-ն արտահերթ խորհրդարանական  ընտրությունները հետաձգելով ցանկանում է ժամանակ շահել, ԱԺ փոխնախագահ Էդուրադ Շարմազանովն այսօր ԱԺ միջանցքներում՝ ճեպազրույցի ժամանակ, պատասխանել է, որ նման բան չկա: «Խնդիրը մեր մեջ չէ: Մենք ասել ենք, որ ԱԺ-ն անկախ օրենսդիր մարմին է, և մենք գնացել ենք բանակցությունների: Ի սկզբանե վարչապետն ասել է՝ մայիս-հունիս: Ինքն այստեղ ուղիղ եթեր […]

̰
Էդմոն Մարուքյանն անուններ չի տալիս, բայց հաստատում է՝ որոշ պատգամավորներ վստահեցրել են՝ չեն առաջադրելու վարչապետի թեկնածու

12:17 03.10.2018

Էդմոն Մարուքյանն անուններ չի տալիս, բայց հաստատում է՝ որոշ պատգամավորներ վստահեցրել են՝ չեն առաջադրելու վարչապետի թեկնածու: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հանրահավաքի ընթացքում հայտարարել էր, որ ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու տարբերակներից մեկն էլ իր հրաժարականն է: Հրաժարականից հետո, եթե ԱԺ-ն սահմանված ժամկետում չառաջադրի վարչապետի թեկնածու, ապա կլուծարվի: Վարչապետը երեկ ուշ երեկոյան խորհրդարանական խմբակցությունների հետ, ըստ երևույթին, […]

̰
Մենք պատրաստ ենք արտահերթ ընտրությունների. Վահրամ Բաղդասարյան

18:02 02.10.2018

Սահմանադրական ճանապարհով մենք պատրաստ ենք ցանկացած տիպի ընտրությունների: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով վարչապետի հայտարարությանը, թե արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերին: Լրագրողները Վահրամ Բաղդասարյանին հարցրել են՝ արդյո՞ք  ՀՀԿ-ն նպատակ ունի «ԱԺ կանոնակարգ օրենքի» փոփոխություններով  կասեցնել արտահերթ խորհրդարանական ընտրությունները, ինչին ի պատասխան խմբակցության ղեկավարը պնդել է՝ […]

̰
Խորհրդարանը լուծարելու որևէ հիմք չկա. Արմեն Աշոտյանը՝ Փաշինյան-Բաղդասարյան հանդիպման մասին

11:28 02.10.2018

Խորհրդարանը լուծարելու որևէ հիմք չկա: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Աշոտյանը՝ խոսելով երեկ տեղի ունեցած Նիկոլ Փաշինյան-Վահրամ Բաղդասարյան հանդիպման մասին: Աշոտյանը նշել է, որ իշխանությունների այն թեզը, թե խորհրդարանական արտահերթ ընտրություններն անհրաժեշտ են երկրի կայունության, ներդրումների համար, իրականում չեն համապատասխանում իրականությանը: Ըստ Արմեն Աշոտյանի՝ իշխանությունները ցանկանում են խորհրդարանական արտահերթ […]

̰
ՀՀԿ-ն չի պատրաստվում հոկտեմբերի 15-ին հանրահավաք իրականացնել. Աշոտյան

13:44 29.09.2018

Տեղեկություններն այն մասին, որ ՀՀԿ-ն հոկտեմբերի 15-ին հանրահավաք է իրականացնելու չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտարաել է  ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը։ «Խնդրում եմ լրատվական միջոցներին Հանրապետական կուսակցությանը վերաբերող լուրեր և նորություններ հրապարակելուց առաջ ճշտել դրանց իսկությունը ՀՀԿ գրասենյակից»,- գրել է Աշոտյանը:

̰
Ես հաճույքով դրանց բոլորին կպատժեի. Ալիկ Սարգսյանը՝ ֆեյսբուքյան օգտատերերի մասին

14:08 26.09.2018

Ազգային ժողովում լրագրողները զրուցել են ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ: Նա ներկայացրել է իր տեսակետը նախկին իշխանությունների վերաբերյալ: Ալիկ Սարգսյանը խոսել է նաև սոցցանցերում տիրող անհանդուրժողականության մթնոլորտի մասին: «Ինչ ուզում ես ասա, ուզում ես հասարակ բարև տուր, իրենք այդ բարևի տակ ունեն համապատասխան մեկնաբանություններ: Ես հաճույքով սրանց կպատժեի, ովքեր անիրավի, անտեղի, ուղղակի վայրահաչ են […]

̰
Նիկոլ Փաշինյանի մոտ միակ բանը, որ ստացվել է՝ ՀՀԿ-ի դեմ պայքարն է. Արմեն Աշոտյան

13:52 11.09.2018

Նիկոլ Փաշինյանի մոտ միակ բանը, որ ստացվել է՝ ՀՀԿ-ի դեմ պայքարն է: Այս մասին այսօր ասել է ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը՝  անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթին: Լրագրողի հարցին՝ ո՞ւմ նկատի ուներ վարչապետը, որ երեկ  հայտարարեց՝ «իրենց հեղափոխական հռչակած որոշ ուժեր բանակցում են ՀՀԿ-ի հետ», Արմեն Աշոտյանն ասաց, որ դա պետք է ճշտել […]

̰
Հուսով եմ՝ Հայաստանի վարչապետը կհարգի օրենքի գերակայությունն ու օրենսդիր մարմնի անկախությունը. ԵԺԿ նախագահ

12:06 08.09.2018

«Մենք կշարունակենք հետևել Հայաստանում ստեղծված իրավիճակին, և ես հուսով եմ՝ Հայաստանի վարչապետը կհարգի օրենքի գերակայությունն ու օրենսդիր մարմնի անկախությունը»,- այս մասին իր Facebook-ի էջում գրել է Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլը: «Քաղաքացիական դրսևորումները միշտ լեգիտիմ են, սակայն դրանք չպետք է փոխարինեն կամ խոչընդոտեն  խորհրդարանական ժողովրդավարության գործընթացներին»,- նշել է ԵԺԿ նախագահը: Նա նշել է, որ չորեքշաբթի օրը […]

̰
Չեմ բացառում, որ բիզնեսը փորձի տեղեր ստանալ խորհրդարանում. Ալեքսանդր Իսկանդարյան

18:30 08.06.2018

«ՀՀԿ-ի միջին օղակի պաշտոնյաները կամաց-կամաց ընդգրկվում են նոր կառավարության կադրային միջուկի մեջ։ Նրանք հիմնականում պրոֆեսիոնալներ են և չեն հրաժարվի իշխանությանը ծառայելուց»,- հունիսի 8-ին կայացած ասուլիսի ժամանակ, խոսելով ՀՀԿ-ի նոսրացող շարքերի մասին, ասել է «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։ Նա պայմանականորեն ՀՀԿ-ն բաժանել է 3 խմբի՝ խոշոր բիզնեսը, այլ կերպ ասած՝ օլիգարխները, միջին օղակի պաշտոնյաները՝ փոխնախարարները և […]

̰
ՀՀԿ-ն շարունակելու է իր գործունեությունը որպես դասական կուսակցություն. Էդուարդ Շարմազանով

11:29 01.06.2018

Երեկ երեկոյան տեղի է ունեցել ՀՀԿ նիստը, որից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ներկայացրել է այն հարցերի շրջանակը, որ քննարկվել է  նիստի ընթացքում: Նիստը վարել է Սերժ Սարգսյանը, ներկա է եղել նաև կուսակցության փոխնախագահ Կարեն Կարապետյանը: Նիստը տևել է 2.5 ժամ,  քննարկվել է կուսակցության ռազմավարությունն ու մարտավարությունն առաջիկա ամիսներին: «ՀՀԿ-ն շարունակելու է իր գործունեությունը որպես […]

̰
Կայացել է ՀՀԿ հերթական նիստը

21:47 31.05.2018

Քիչ առաջ ավարտվել է ՀՀԿ ԳՄ հերթական նիստը: Նիստից հետո լրագրողների հարցերին պատասխանում են Դավիթ Հարությունյանը և էդուարդ Շարմազանովը:   

̰
BACK_TO_TOP