20:12 23.09.2022
Սեպտեմբերի 22-ին Մեղրիի համայնքապետարանում տեղի ունեցավ հանդիպում «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ 4-ի հողերի օտարման թիմի և համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանի ու վարչական ղեկավարների միջև:
Հողերի օտարման թիմի ղեկավար Հ. Քեշիշյանը ներկայացրեց գործընթացի մանրամասները: Ինչպես հայտնի է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» շրջանակում Մեղրի համայնքի որոշ տարածքներ ճանաչվել են հանրային գերակա շահ: Ներկա պահին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով մեկնարկում է հողերի օտարման գործընթացը Մեղրի համայնքի Լիճք, Տաշտուն, Լեհվազ և Վարդանիձոր վարչական շրջաններում:
Հ. Քեշիշյանի խոսքով հողի օտարման գործընթացքը կմեկնարկի մոտավորապես 10 օրից: Համաձայն «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի Ազդեցության ենթակա գույքերի սեփականատերերին կուղարկվեն օտարման պայմանագրերի նախագծերը և կսկսվի օտարման գործընթացի կազմակերպումը: Հարկ է նշել, որ յուրաքանչյուր համայնքում կան և՛ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասեր, և՛ քաղաքացիների սեփականություն հանդիսացող հողամասեր:
Հ. Քեշիշյանը նշեց, որ առաջին փուլում ուղարկվելու են Լիճք, Տաշտուն բնակավայրերի հողամասերի պայմանագրերի նախագծերը, այնուհետև՝ Վարդանիձոր և Լեհվազ բնակավայրերինը:
Օրենսդրության համաձայն հասցեատերը եռամսյա ժամկետ է ունենալու նախագծերը ստանալուց հետո դրանք ստորագրելու համար: Պայմանագրերի նախագծերն ուղարկելուց մոտ մեկ շաբաթ անց թիմի անդամները անհատական կապ են հաստատելու յուրաքանչյուր բնակչի հետ: Այդ ընթացքում «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի հողերի օտարման թիմը համայնքի հետ փոխգործակցության միջոցով օգնելու է բնակիչներին իրենց իրավունքների սահմաններում ստանալ բոլոր անհանգստացնող հարցերի պատասխանները, պատրաստել փաստաթղթերը, կարգավորել ժառանգության իրավունքի հետ կապված խնդիրները և այլն:
18:00 13.07.2025
Le Monde. Ուկրաինացիները լքում են ԱՄՆ-ն Թրամփի միգրացիոն քաղաքականության պատճառովԱՄՆ տեղափոխված ուկրաինացիները վերադառնում են Եվրոպա՝ նախագահ Դոնալդ Թրամփի օրոք երկրի միգրացիոն քաղաքականության փոփոխություններից հետո դժվարությունների հանդիպելուց հետո, հաղորդում է Le Monde-ը։ «Մի օր մենք դարձանք Միացյալ Նահանգների օրինական բնակիչներ, հաջորդ օրը՝ անօրինական», – ասել է միգրանտ Քսենիա Լևչենկոն։ Թերթի տվյալներով՝ ուկրաինացիների ԱՄՆ-ից հեռանալը կապված է Ջո Բայդենի կառավարման օրոք սկսված՝ Ուկրաինայի քաղաքացիների ընդունելության հատուկ […] ...
17:40 13.07.2025
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հուլիսի 14-ին ԱՄՆ-ում կհանդիպի Թրամփի հետՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հուլիսի 14-15-ը Միացյալ Նահանգներում բանակցություններ կվարի նախագահ Դոնալդ Թրամփի և այլ պաշտոնատար անձանց հետ, հայտնում է դաշինքի մամուլի ծառայությունը։ «ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հուլիսի 14-15-ը կայցելի Վաշինգտոն։ Նա կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի , պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի, ինչպես նաև Կոնգրեսի անդամների հետ», – ասվում […] ...
17:20 13.07.2025
Օդերևութաբանները հայտնել են Ճապոնիայի հարավում սեյսմիկ ակտիվության աճի մասինՀունիսի վերջից ի վեր Ճապոնիայի հարավում գտնվող Տոկարա կղզիների շրջանում տեղի է ունեցել ավելի քան 1900 երկրաշարժ, հաղորդում է Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը։ Հունիսի 21-ից, երբ տարածքում սկսեց դիտվել սեյսմիկ ակտիվության աճ, գրանցվել է 1 մագնիտուդից ավելի ուժգնությամբ ավելի քան 1900 երկրաշարժ։ Հուլիսի սկզբին այստեղ տեղի ունեցավ 5.5 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնը գտնվում էր 20 կիլոմետր խորության […] ...
17:05 13.07.2025
«Բարդիների պուրակ» հանգստյան գոտում 2 ժամ է՝ որոնում են կորած 4-ամյա աղջնակինԱյսօր՝ հուլիսի 13-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային քրեական վարչությունում, ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակում և ոստիկանության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գետազատ գյուղի «Բարդիների պուրակ» հանգստյան գոտում 4 տարեկան երեխա է կորել։ Ինչպես դեպքի վայրից […] ...
16:30 13.07.2025
Fars. Իրանի նախագահը վիրավորվել է հունիսի 16-ին՝ Թեհրանի վրա Իսրայելի կողմից հասցված հարվածի ժամանակԻրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը և մի քանի այլ պաշտոնյաներ թեթև վնասվածքներ են ստացել ոտքի շրջանում Իսրայելի կողմից Թեհրանում գտնվող այն շենքի վրա հարձակումից հետո, որտեղ տեղի էր ունենում Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նիստը, հաղորդում է Fars լրատվական գործակալությունը: Նշվում է, որ շենքից տարհանման ժամանակ վիրավորվել են Իսլամական Հանրապետության նախագահը և մի քանի այլ պաշտոնյաներ։ Գործակալության […] ...
16:12 13.07.2025
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 14-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Մալաթիա-Սեմաստիա վարչական շրջանում․ մասնավորապես՝ Սարգսյան, Վանթյան, Օհանով փողոցներում և Իսկաովի պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...