13:10 11.08.2018
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, «Ազատության» հետ զրույցում անդրադառնալով հարցին՝ արդյոք Նախիջևանի սահմանին լարվածության վերաբերյալ քննարկումներ լինո՞ւմ են ռուսական կողմի հետ, պատասխանել է.
«Իհարկե, ապակայունացնող գործողությունների վերաբերյալ քննարկումներ լինում են: Երկկողմանի մտահոգություն առկա է՝ և մեր, և ՌԴ պաշտոնյաների մոտ»:
Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք տարբերություն տեսնում է այն դեպքում, երբ լարվածությունը արցախա-ադրբեջանական սահմանին է, և այն դեպքում, երբ Նախիջևանի սահմանին է, նախարարը նշել է.
«Կարծում եմ՝ այդ լարվածությունը դիտարկվում է նույն համատեքստում»:
Իր պաշտոնավարման երեք ամիսների արդյունքներով ՀՀ ԶՈւ մարտունակությունը գնահատելով՝ Տոնոյանը նշել է.
«ՀՀ զինված ուժերի, ինչպես նաև Պաշտպանության բանակի՝ Արցախի մեր ԶՈւ ստորաբաժանումների և անձնակազմի մարտունակությունը հիմա գնահատվում է բավական բարձր. ես համոզված եմ, որ այդ գործընթացը մարտական պատրաստության ծրագրերի միջոցով էլ ավելի է բարձրանում»:
Խոսելով սահմանին առկա լարվածության մասին, անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք բանակը պատրաստ է դրան, նախարարն ասել է.
«Լարվածությունը «օգտակար» է ԶՈւ համար, որովհետև տոնուսի մեջ է պահում: ԶՈւ պատրաստությունը բարձր է»:
Դավիթ Տոնոյանն անդրադարձ է կատարել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե՝ եթե Ռուսաստանը չցանկանա, ԼՂ հետ կապված որևէ ռազմական գործողություն չի լինի, այսինքն՝ ՌԴ-ն բոլոր հնարավորություններն ունի նրան զսպելու:
«Ես այսպես կգնահատեի. համակարծիք եմ վարչապետի հետ, որ ՌԴ ազդեցությունը տարածաշրջանում՝ քաղաքական, ռազմավարական, տնտեսական, պատմական բոլոր գործընթացների վրա բավական ծանրակշիռ է»,- ասել է նա:
23:59 03.08.2025
«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...
23:41 03.08.2025
Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
23:28 03.08.2025
Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգըԵրևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...
23:20 03.08.2025
Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներՕգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...
23:10 03.08.2025
Ավստրալիայում առատ ձյուն է տեղացելԱվելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...
23:00 03.08.2025
Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրըԻրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...