TIME
Ամսաթիվ
04 05 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.23
  • 416.10
WEATHER
+11.09 oC

Դավիթ Տոնոյան

Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է ՌԴ

17:53 17.08.2019

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Դավիթ Տոնոյանը Մոսկվայում կմասնակցի «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի մասնակիցների պարգևատրման և միջոցառումների փակման հանդիսավոր արարողություններին: Այցի շրջանակում նախատեսված է ՀՀ պաշտպանության նախարարի հանդիպումը ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ:

̰
Դավիթ Տոնոյանն ընդունել է Չինաստանի դեսպանին

17:00 14.08.2019

2019թ. օգոստոսի 14-ին ՀՀ պաշտպանական գերատեսչությունում կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունի հանդիպումը՝ Հայաստանում Չինաստանի դեսպանության պաշտպանության հարցերով նոր ռազմական կցորդի հավատարմագրման կապակցությամբ: ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է նորանշանակ կցորդ, ավագ գնդապետ Սուն Ցզիլունին` պաշտոնն ստանձնելու առթիվ և նորանոր հաջողություններ մաղթել պատասխանատու առաքելության մեջ: Կողմերն […]

̰
Ինքն ուղղակի մոլորվել է. Դավիթ Տոնոյանը՝ Ադրբեջանում հայտնված հայ զինծառայողի մասին

11:46 13.08.2019

«Այս փուլում դեռ իրականացվում է հետաքննություն, ես անձամբ կարծում եմ, որ մեր զինծառայողը աշխարհագրորեն մոլորվել է»,- այսօր Դիլիջանում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ խոսելով Ադրբեջանում հայտնված հայ զինծառայողի մասին: Արձագանքելով ադրբեջանական կողմից հնչող հայտարարություններին, թե իբր հայ զինծառայողը սահմանը հատել է հրամանատարների կողմից ճնշումների հետևանքով՝ Տոնոյանը կոչ արեց կուլ […]

̰
Դավիթ Տոնոյանը տղերքի հետ

09:27 05.08.2019

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել, որոնց կից գրել է. «Նախարարը տղերքի հետ…»:

̰
Դավիթ Տոնոյանն ընդունել է սփյուռքահայ երիտասարդներին

14:44 02.08.2019

Օգոստոսի 2-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում հյուրընկալվել են Սփյուռքի երիտասարդ առաջնորդների վերապատրաստման դասընթացի մասնակիցները՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի գլխավորությամբ: Սփյուռքահայ երիտասարդներին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Խոսելով նմանօրինակ հանդիպումների անցկացման արդյունավետության մասին՝  նախարարն ընդգծել է դրանց կարևորությունը Հայաստան-Սփյուռք կապերն ամրապնդելու և Սփյուռքի համայնքներում երիտասարդական ներուժն առավել համախմբելու համար՝ ի նպաստ ՀՀ […]

̰
Դավիթ Տոնոյանն ընդունել է միջազգային փորձագետների խմբին

18:15 19.07.2019

Հուլիսի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է «Ճգնաժամերի կառավարման նախաձեռնության» հովանու ներքո ձևավորված միջազգային փորձագետների խմբին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից: «Ճգնաժամերի կառավարման նախաձեռնությունը» խաղաղության միջնորդական առաքելություն հետապնդող անկախ ֆիննական կազմակերպություն է՝ կազմված միջազգային խաղաղության և հակամարտությունների կարգավորման ոլորտների ականավոր խորագիտակներից: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել աշխարհի տարբեր անկյուններում նախկին […]

̰
Դավիթ Տոնոյանը Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ քննարկել է զինված ուժերում կանանց հարցերը

13:57 19.07.2019

Հուլիսի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգրեթ Ֆարնուորթին և Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային: Հանդիպման ընթացքում քննարկվել են Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից ֆինանսավորվող և Երևանում ԵԽ գրասենյակի կողմից իրականացվող նոր՝ «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում» ծրագրի մեկնարկին ու իրականացմանն առնչվող […]

̰
Դավիթ Տոնոյանը և Լին Թրեյսին քննարկել են պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր

18:52 16.07.2019

Հուլիսի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան տիկին Լին Թրեյսիին: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Ամփոփվել են նախկինում իրականացված միջոցառումների արդյունքներն ու պլանավորված աշխատանքների հետագա ընթացքը` դրանք առավել թիրախային և արդյունավետ դարձնելու նպատակով: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ […]

̰
Դավիթ Տոնոյանի և Սասուն Միքայելյանի մասնակցությամբ ԵԿՄ նոր ճամբար է բացվել

11:21 16.07.2019

Հուլիսի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մասնակցել է Երկրապահ կամավորականների միության ուսումնամարզական ճամբարի բացման հանդիսավոր արարողությանը։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը կառավարության անդամների, ԱԺ պատգամավորների, ԵԿՄ ղեկավար կազմի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և ազատամարտիկների հետ շրջել է ճամբարի տարածքում, ծանոթացել շենքային և ֆիզպատրաստության համար ստեղծված գոտիների պայմաններին, զրուցել ճամբարականների հետ։ Նախարար Տոնոյանը շնորհավորել է ԵԿՄ անդամներին և […]

̰
Դավիթ Տոնոյանին շնորհվեց ԵՊԲՀ Առաջին աստիճանի շքանշան

20:20 12.07.2019

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի հիմնադրման 25-ամյակի առթիվ կազմակերպված տոնական միջոցառման ժամանակ դիմելով այս տարվա շրջանավարտներին, նշեց. «Դուք անելու եք առավել, քան ձեր հնարավորությունների մասին մտածում են, և առավել քան հնարավոր է: Ձեզնից մեծ սպասումներ կան»: Երևանի պետական բժշկական համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ՝ ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի 25-ամյակի առթիվ ռազմաբժշկական կրթության զարգացման գործում […]

̰
Դավիթ Տոնոյանն ընդունել է ամերիկացի փոխծովակալ Քոլին Քիլրեինին

15:56 11.07.2019

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը երեկ ընդունել է աշխատանքային այցով հուլիսի 9-10-ը Հայաստան այցելած ՆԱՏՕ-ի հատուկ նշանակության գործողությունների հրամանատարության ղեկավար, փոխծովակալ Քոլին Քիլրեինին: Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը, ինչպես նաև հատուկ նշանակության ստորաբաժանումների ուսումնավարժական և փորձի փոխանակման ոլորտում ՀՀ զինված ուժերի և ՆԱՏՕ-ի համագործակցությանն առնչվող հարցեր: Այցի ընթացքում փոխծովակալ Քոլին Քիլրեինը հանդիպումներ […]

̰
Չինաստանը սարքավորումներ է նվիրել Հայաստանի զինված ուժերին

14:10 06.07.2019

Չինաստանը սարքավորումներ է նվիրել Հայաստանի զինված ուժերին։ Դրանք արդեն Հայաստանում են, և այսօր նախարար Դավիթ Տոնոյանը Հայաստանում Չինաստանի դեսպան Թիան Էրլունի հետ գնացել է զորամասերից մեկը՝ դրանք զննելու համար։ «Հուլիսի 6֊ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Հայաստանում Չինաստանի ժողովրդական հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունի և ՀՀ-ում ՉԺՀ դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, ավագ […]

̰
Դավիթ Տոնոյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան

21:46 02.07.2019

Հուլիսի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հետևել է ամառային զորակոչի ընթացքին, զորակոչային և բժշկական հանձնաժողովների աշխատանքին, զրուցել բժիշկների հետ, տեղեկացել զինակոչիկների վերջնական բուժզննումների արդյունքներին։ Վիճակահանության դահլիճում պաշտպանության նախարարը զրուցել է նաև զինակոչիկների հետ, շնորհավորել զինված ուժերի շարքերը համալրելու առթիվ, մաղթել անվտանգ և գերազանց ծառայություն։ Այցի ընթացքում […]

̰
Դավիթ Տոնոյանի գրկում հայտնված անվանակից փոքրիկը բանակ է ճանապարհում եղբորը

20:57 02.07.2019

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր այցելել է Կենտրոնական հավաքակայան` ծանոթանալու ամառային զորակոչի ընթացքին։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ կից հրապարակելով լուսանկարներ։ Դրանցից մեկում երևում է, որ նախարարը գրկել է նորակոչիկներից մեկի փոքրիկ եղբորը։ «Բարի ծառայություն հայ զինվորներին։ Դավիթը ճանապարհում է եղբորը»,– գրել է Արծրուն Հովհաննիսյանը։ https://www.facebook.com/arcrun/posts/2345823985453196

̰
Դավիթ Տոնոյանը բանակ է ճանապարհել առաջին նորակոչիկներին

18:27 02.07.2019

Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր այցելել է կենտրոնական զինվորական հավաքակայան ու այնտեղից ծառայության ճանապարհել այս զորակոչի առաջին նորակոչիկներին։ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը լուսանկարներ է հրապարակել այդ այցից։ https://www.facebook.com/arcrun/posts/2345823985453196

̰
Դավիթ Տոնոյանը մասնակցել է ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայացած նիստին

19:05 27.06.2019

Հունիսի 27-ին Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելությանը ուժեր տրամադրող երկրների պաշտպանության նախարարների նիստին: Իր ելույթում ՀՀ պաշտպանության նախարարը վերահաստատել է առաքելության Հյուսիսային հրամանատարության շրջանակներում ստանձնած խնդիրներն իրականացնելու հանձնառությունը: Դավիթ Տոնոյանը նիստի մասնակիցներին է ներկայացրել նաև աֆղանական հակամարտության հանգուցալուծման վերաբերյալ իր տեսակետը։ Նիստի ավարտից […]

̰
Կնքվել են Հայաստանին հարձակողական նոր զինատեսակների մատակարարման պայմանագրեր

12:34 27.06.2019

Ինչպես հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Армия 2019-ի շրջանակներում կնքվել են պայմանագրեր, որոնցով Հայաստանին մատակարարվելու են․ հարձակողական նոր զինատեսակներ, նոր սերնդի զինամթերք, այլ միջոցներ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ https://www.facebook.com/arcrun/posts/2336752056360389

̰
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին

15:41 22.06.2019

Հունիսի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության և անվտանգության ոլորտում համայն հայության ջանքերի համախմբմանն ուղղված մի շարք ծրագրային նախագծեր: Կարևորվել է գիտության և կրթության, նորագույն տեխնոլոգիաների ներդրման, ռազմական բժշկության, սոցիալական ապահովության և այլ ոլորտներում Հայաստանի և Սփյուռքի տարբեր կառույցների միջև համագործակցության զարգացումը: […]

̰
Ոստիկանության զորքերի մի խումբ զինծառայողներ պարգևատրվեցին

12:28 21.06.2019

Ոստիկանության զորքերի կազմավորման օրվա առթիվ Ոստիկանական զորքերի գլխավոր վարչությունում այսօր պարգևատրման արարողություն տեղի ունեցավ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը պարգևներ հանձնեցին ոստիկանության զորքերի մի խումբ զինծառայողների: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Նիկոլ Փաշինյանն այցելել է Ոստիկանության զորքերի գլխավոր վարչություն

09:58 21.06.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ոստիկանության զորքերի կազմավորման օրվա առթիվ այսօր՝ հունիսի 21-ին, այցելել է Ոստիկանության զորքերի գլխավոր վարչություն: Տոնական օրվա առթիվ Ոստիկանության զորքերի գլխավոր վարչությունում են նաև ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը և ուրիշներ:

̰
Դավիթ Տոնոյանն ընդունել է Արգենտինայի դեսպանին

19:29 20.06.2019

Հունիսի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Գոնսալո Ուռիոլաբեիտիային: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության հնարավորությանն առնչվող հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է երկու փոխգործակցության զարգացման իրավական հիմքերի ապահովումը, համապատասխան ոլորտները համակարգող մասնագետների միջև ռազմաքաղաքական խորհրդակցությունների և համագործակցության հեռանկարների քննարկումների անցկացումը: Դեսպան Ուռիոլաբեիտիան […]

̰
Եթե եղել են ինչ-որ այլևայլություններ հրամանատարական կազմի կողմից, նրանք շատ խիստ կպատժվեն. Տոնոյան

19:47 19.06.2019

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Ռուստամ Բաքոյանն այսօր պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին հարցրել է եզդի զինվորների մասին, մասնավորապես՝ արդյո՞ք կա հրաման, որ բոլոր զինվորներն իրենց կրծքին պետք է խաչ կրեն: «Մի դեպք մեջբերեմ, երբ սպաներից մեկն ամբողջ զորքի առջև բարձրաձայնում է հետևյալը՝ իրավունք չունեն շարքում կանգնել այն զինվորները, ովքեր խաչ չեն կրում: Գիտենք, որ […]

̰
Տոնոյանը բնակարաններ է հանձնել զոհված և հաշմված զինծառայողների ընտանիքներին

13:50 19.06.2019

ՀՀ ՊՆ համակարգի՝ զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման ծրագրի շրջանակում հունիսի 19-ին Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում տեղի է ունեցել հերթական նորակառույց բազմաբնակարան շենքի բացման հանդիսավոր արարողությունը: Նորակառույց շենքն ամբողջությամբ հարմարեցված է հաշմանդամություն ունեցող անձանց տեղաշարժին: Անհատույց սեփականության իրավունքով տրամադրվող բնակարանների բաշխումը կազմակերպվել է բաց և թափանցիկ վիճակահանության միջոցով, որի արդյունքում շահառուներն […]

̰
Դավիթ Տոնոյանն ընդունել է Գերմանիայի դեսպանին

20:57 18.06.2019

Հունիսի 18-ին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերին՝ վերջինիս պաշտոնավարման ավարտի կապակցությամբ։ Այս մասին հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպան Քիսլերին արդյունավետ գործընկերության, երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության շրջանակներում նախագծերի իրականացմանն աջակցելու համար, հաջողություն մաղթել հետագա գործունեության ընթացքում։ […]

̰
ՊՆ-ում քննարկվել են զորակոչի հարցերը․ կոռուպցիոն ռիսկերի բացառման համար Տոնոյանը հանձնարարականներ է տվել

18:53 17.06.2019

Հունիսի 17-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստ, որի ընթացքում ամփոփվել են 2018 թ. ձմեռային զորակոչի արդյունքներն ու քննարկվել 2019թ. ամառային զորակոչի կազմակերպման աշխատանքները: Նիստի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդգծել է զինված ուժերի համար կարևորագույն գործընթացներից մեկի՝ զորակոչի միջոցով համալրման կարևորությունը և փաստել, որ վերջին տարիներին, զորակոչին […]

̰
Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայ վիրավոր հերոսների հիմնադրամի տնօրենին

19:00 15.06.2019

Հունիսի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայ վիրավոր հերոսների հիմնադրամի տնօրեն Ռազմիկ Արզումանյանին: Հանդիպման ընթացքում Ռ. Արզումանյանը ներկայացրել է հիմնադրամի կողմից ՀՀ զինված ուժերում, ինչպես նաև Արցախի պաշտպանության բանակում իրականացվող բարեգործական ծրագրերի ընթացքը: Մասնավորապես, քննարկվել են զինծառայողների կյանքի պահպանման առաջին բուժօգնության պայուսակների տրամադրման, անձնակազմի սանիտարահիգենիկ պայմանները բարելավելու ծրագրերը, ինչպես նաև մի շարք […]

̰
Դավիթ Տոնոյանն այցելել է առաջնագիծ

17:21 15.06.2019

Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այցելել է ՀՀ զինված ուժերի մարտական հենակետերից մեկը։ Մարտական դիրքում նախարար Տոնոյանը անձամբ հետևել է օպերատիվ իրավիճակին, հակառակորդի ստորաբաժանումներին, հայկական բանակի զինծառայողների կատարած ինժեներական աշխատանքներին։ Այցի ավարտին Դավիթ Տոնոյանը հրամանատարությանը տվել է համապատասխան հանձնարարականներ։

̰
Ժողովուրդը ծափերով ճանապարհեց նախօրեին Արցախում զոհված զինծառայողին. Արծրուն Հովհաննիսյան

14:46 15.06.2019

ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Մեր ժողովրդի վերաբերմունքը յուրահատուկ է իր հերոսների նկատմամբ։ Այսօր նախօրեին զոհված զինծառայող Արտյոմ Վազգենի Խաչատրյանի հուղարկավորության ժամանակ, որին մասնակցում էր նաև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ժողովուրդը կրակային համազարկի հետ ինքնաբուխ ծափահարություններով ճանապարհեց իր զավակին»:

̰
Դավիթ Տոնոյանն անդրադարձել է Ապրիլյան պատերազմի հարցով հանձնաժողովի ձևավորմանը

11:03 13.06.2019

Այսօր ԱԺ բյուջետային փակ քննարկումից հետո պատասխանելով լրագրողների հարցերին՝ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն անդրադարձել է Ապրիլյան պատերազմի հարցով հանձնաժողովի ձևավորմանը: Նշել է. «Կարծում եմ, որ կա անհրաժեշտությունը, եթե հանրային պահանջ գոյություն ունի:  Եթե հանրությանը կբավարարեն այն պատասխանները, որոնք կլինեն հանձնաժողովի աշխատանքների արդյունքում, իհարկե, բոլոր այն հարցերը, որոնք մեր հակառակորդի տեղեկատվական գործողությունների արդյունքում են առաջացել հանրության […]

̰
«Եթե պատերազմի սպառնալիքն անմիջական լինի, ես ձեզ կտեղեկացնեմ». Դավիթ Տոնոյան

10:42 13.06.2019

Այսօր ԱԺ-ում բյուջեի 2018թ-ի քննարկումների շրջանակներում Պաշտպանության նախարարի հետ հրավիրված փակ նիստից հետո պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը պատասխանել է լրագրողների հարցերին: SHANTNEWS.am-ը հետաքրքրվել է, թե ինչ վիճակ է այս պահին սահմանին, քանի որ անցած օրը լարվածության մասին տեղեկություններ կային: Տոնոյանը պատասխանել է. «Երեկվա և այսօրվա զեկույցներով՝ համեմատաբար կայուն վիճակ է»: Հարցին՝ իսկ այդյո՞ք կա պատերազմի […]

̰
BACK_TO_TOP