15:20 01.03.2018
Եգիպտոսի խորհրդարանի մեծ մասը հայանպաստ դիրքորոշում ունի Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ: Այս մասին ասել է Եգիպտոսում Հայ դատի հանձնախմբի ղեկավար Արմեն Մազլումյանը, հայտնում է «Արմենպրես»-ը:
«Առջևում ապրիլ ամիսն է, և կրկին պատգամավորները բարձրացնում են Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Նախորդ տարի զգալի թվով պատգամավորներ ստորագրել էին Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը օրակարգ մտցնելու և քննարկելու համար, սակայն դրանից հետո գործն առաջ չանցավ: Այս օրերին խորհրդարանի երկու կարևոր՝ Պաշտպանության և ազգային անվտանգության, ինչպես նաև Արտաքին հարաբերությունների հանձնախմբերը հայտարարություններ արեցին, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչվի` դա չկապելով Թուրքիայի հետ ունեցած խնդիրների հետ, այլ դիտարկելով զուտ մարդու իրավունքների համատեքստում: Որպես օրինակ ներկայացվեցին Նիդերլանդների, Գերմանիայի կատարած քայլերը»,- աղբյուրի հետ զրույցում նշել է Արմեն Մազլումյանը:
Թե որքանով է մեծ հավանականությունը, որ խորհրդարանն այս անգամ հարցն օրակարգ կմտցնի, Արմեն Մազլումյանը հստակ պատասխան չի տվել, միայն նշել է, որ այս ժամանակահատվածը բավական բարենպաստ է այս առումով:
Վերջին շրջանում Եգիպտոսի և Թուրքիայի հարաբերությունները բավականին սրվել են՝ կապված Թուրքիայի կողմից տարածաշրջանում ծավալվող գործողությունների հետ: Հարաբերություններն այնքան են վատացել, որ Թուրքիայի դեսպանը վտարվել է Եգիպտոսից:
Ավելի վաղ SHANTNEWS-ը հայտնել էր, որ Եգիպտոսի խորհրդարանում կրկին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցն է արծարծվել:
19:54 09.06.2025
Նոր Ամանոս գյուղի 46-ամյա բնակիչը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայրՀամայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Նոր Ամանոս գյուղի 46-ամյա բնակիչը պահում և օգտագործում է թմրամիջոց, նաև տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ։ Հունիսի 4-ին նա ձերբակալվել և տեղափոխվել է Աշտարակի բաժին։ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված քննչական գործողություններով նրա բնակության հասցեում հայտնաբերվել են 10 գրամից […] ...
19:52 09.06.2025
Եթե տանը հրդեհ է բռնկվել. օգտակար խորհուրդներ քաղաքացիներինՏանը բռնկված հրդեհների հիմնական պատճառներն են՝ Էլեկտրալարերից կարճ միացումները Միացված էլեկտրական սարքերն ու գազօջախներն առանց հսկողության թողնելը Չհանգցրած ծխախոտի մնացորդը Եթե տանը հրդեհ է բռնկվել` Հնարավորության դեպքում մարե՛ք բոցավառումը Անջատե՛ք գազը Անջատե՛ք էլեկտրական ապահովիչներից հոսանքը Ստեղծե՛ք հրդեհից խուսափելու անհատական ծրագիր. Պլանավորե՛ք սենյակներից դուրս գալու ելքերը Խուճապի մի՛ մատնվեք Դուրս եկե՛ք վտանգավոր տարածքից Զանգահարե՛ք համապատասխան ծառայություններ […] ...
19:40 09.06.2025
Պռոշյան գյուղի վարչական տարածքում «Lada Priora»-ն բախվել է կայանված «Dodge»-ին. կա տուժածԱյսօր՝ հունիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Dodge» և «Lada Priora» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպե հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և տուժածի […] ...
19:26 09.06.2025
Ձերբակալվածի տան խուզարկությամբ հայտնաբերվել է հրազեն ու ափիոնԵրևանի Արմենակ Արմենակյան և Սարալանջի փողոցների խաչմերուկի մոտակայքում ծառայություն իրականացնող պարեկները հունիսի 2-ի առավոտյան` ժամը 7:25-ին, ձերբակալել ու Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել Նորքի Այգիների բնակիչ 48-ամյա տղամարդու: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է երկու փաթեթ՝ լցված մեթամֆետամին տեսակի թմրամիջոցի նմանվող բյուրեղանման զանգավածով։ Ձերբակալվածն արդեն իսկ գտնվում էր Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ […] ...
19:14 09.06.2025
Արարատ Միրզոյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի հետՀունիսի 9-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Օդրի Ազուլեի հետ։ Զրուցակիցները քննարկել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում Հայաստանի ակտիվ ներգրավվածությանը, ճգնաժամային իրավիճակներում մշակութային ժառանգության պաշտպանության և տարբեր ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր։ Նախարար Միրզոյանը նշել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդում իր անդամակցության այս ժամանակահատվածում, չնայած տարբեր զարգացումներին և դժվարություններին, Հայաստանը շարունակում է […] ...