Քննարկվել են հայ-կատարական սպորտային համագործակցության հնարավորությունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+20.09 oC

Քննարկվել են հայ-կատարական սպորտային համագործակցության հնարավորությունները

19:00 27.09.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է Կատարի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ շեյխ Ֆահադ Խալիդ Ալտհանիին, որը Հայաստան է ժամանել Երևանում անցկացված Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (IBA) նիստի շրջանակում:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ողջունել է շեյխ Ֆահադ Բին Խալիդ Ալտհանիին, ընդգծել երկու երկրների միջև համագործակցության լայն շերտերն ու կարևորել տարվող աշխատանքները. «Պատրաստ ենք քննարկել համագործակցության յուրաքանչյուր առաջարկ՝ ի շահ մեր երկրներում սպորտի զարգացման: Համատեղ հավաքները, փոխանակման ծրագրերը և սեմինարները կարող են լավագույնս նպաստել մեր երկրների միջև սպորտային կապերի ստեղծմանն ու ընդլայնմանը»:

Կատարի շեյխը շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար և նշել, որ տպավորված է այն ամենով, ինչ տեսել է Հայաստանում. «‎Հիանալի երկիր ունեք՝ սպորտի զարգացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներով: Եղել ենք Օլիմպավանում, Ծաղկաձորի մարզաբազայում, ծանոթացել պայմաններին: Ամեն ինչ հրաշալի էր: Նախատեսում ենք մեր բռնցքամարտիկների, ինչպես նաև ըմբիշների համար Հայաստանում ուսումնամարզական հավաքներ կազմակերպել»:

Կատարի բռնցքամարտի ֆեդերացիան՝ ի դեմս շեյխ Ֆահադ Խալիդ Ալտհանիի, օրերս համագործակցության հուշագիր է ստորագրել Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի հետ: Առաջիկայում նմանօրինակ հուշագիր է նախատեսվում նաև Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի հետ:

Համագործակցության շրջանակում Կատարի և Հայաստանի բռնցքամարտիկները այսուհետ համատեղ ուսումնամարզական հավաքներ կանցկացնեն: Նախատեսվում են նաև սեմինարներ, մարզիչների և մրցավարների վերապատրաստում ու փորձի փոխանակում: Կատարի ֆեդերացիայի նախագահը նշել է, որ բոլոր տարիքային խմբերի հավաքականների համար Հայաստանը կդիտվի ուսումնամարզական հավաքների անցկացման առաջնային երկիր:

Շեյխ Ֆահադ Խալիդ Ալտհանին նաև խոսել է Հայաստանում կայացած IBA-ի կոնգրեսի մասին՝ նշելով, որ հիացած է կազմակերպչական բարձր մակարդակով: Կատարի ֆեդերացիայի նախագահի խոսքերով՝ Հայաստանը սահմանել է բարձր նշաձող, որը մեծ մարտահրավեր է այն երկրների համար, որոնք հետագայում կցանկանան հյուրընկալել այդպիսի մարզական իրադարձություն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կայացել է ավանդական դարձած «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցումը

23:58 28.04.2024

Կայացել է ավանդական դարձած «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցումը

Այսօր կայացել է արդեն ավանդական դարձած «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցումը։ Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: «Արմ մարաթոն» մարզակրթական հիմնադրամի և Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ իրականացվող մրցմանը ներկա է եղել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: Միջոցառմանը մասնակցել է շուրջ 2000 վազորդ: Վազքատարածությունը հաղթահարած մասնակիցները արժանացել են մեդալների: ...

«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները

23:48 28.04.2024

«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները

Ապրիլի 28-ին՝ ժամը 14:27-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները Ա. Ի.-ին (ծնված 1959 թ․) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Մատուռի մոտակայքում […] ...

ՇՄՆ պատվիրակությունը Կանադայի Օտտավա քաղաքում մասնակցում է պլաստիկ աղտոտման թեմայով նիստին

22:53 28.04.2024

ՇՄՆ պատվիրակությունը Կանադայի Օտտավա քաղաքում մասնակցում է պլաստիկ աղտոտման թեմայով նիստին

Կանադայի Օտտավա քաղաքում ընթանում է ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի կողմից նախաձեռնված պլաստիկ աղտոտման վերաբերյալ միջազգային իրավաբանորեն պարտադիր գործիք մշակելու նպատակով ձևավորված միջկառավարական բանակցային կոմիտեի 4-րդ նիստը։ Շրջակա միջավայրի նախարարության Միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ Արսեն Նիկոյանը և Ռազմավարական քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ Մերի Հարությունյանը Օտտավա քաղաքում մասնակցում են պլաստիկ աղտոտման վերաբերյալ միջազգային իրավաբանորեն պարտադիր գործիք […] ...

ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին

22:06 28.04.2024

ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին

Ապրիլի 28-ին` ժամը 19:31-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 49-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ա. Հ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի […] ...

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին

21:33 28.04.2024

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին

Ապրիլի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է «Հովնանյան» վարժարանի (Նյու Ջերսի, ԱՄՆ) սաներին։ Նորին Սրբությունը գոհունակությամբ ընդգծել է, որ վարժարանի շրջանավարտ սաների՝ ավանդույթ դարձած այցելությունները Հայաստան հնարավորություն է պատանիների համար սեփական աչքերով տեսնելու այն ամենը, ինչ սովորել են կրթօջախում Հայաստանի ու նրա պատմության մասին, հաղորդ […] ...

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ

20:27 28.04.2024

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգին, ս/թ ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպմանը, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր: Վարչապետ Փաշինյանը գոհունակություն է արտահայտել Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ակտիվացման առիթով: Վարչապետը կարևորել է նաև ս/թ ապրիլի 5-ին Բրյուսելում ձեռքբերված պայմանավորվածությունների ի կատար […] ...

BACK_TO_TOP