ՊՆ «Դիտակետ» ծրագիրը շարունակվում է․ դիտարկում են փոփոխությունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+31.09 oC

ՊՆ «Դիտակետ» ծրագիրը շարունակվում է․ դիտարկում են փոփոխությունները

17:40 11.08.2018

«Դիտակետ» ծրագիրը, որով բանակի խնդիրները բացահայտելու համար մասշտաբային հարցումներ են իրականացվում զորացրված զինծառայողների շրջանում, շարունակվում է, և դրա աշխատանքներին մասնակցում է նաև ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնը։ Այս մասին կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ավետիսյանը հայտնեց լրագրողներին։

«Նախարարի համաձայնությամբ ներկայումս փորձում ենք համադրելիությամբ տեսնել, թե իրականում մենք արդյո՞ք կարող ենք նույն արդյունքները ստանալ, արդյո՞ք նույն զորամասերից նույնատիպ պատկերներ ենք ստանում, թե ոչ», – նշեց կենտրոնի ղեկավարը։

Ծրագրի նպատակն է արդեն զորացրված, բանակից կախվածություն չունեցող երիտասարդներից պարզել, թե ինչ խնդիրներ կան կոնկրետ զորամասերում, կոնկրետ ոլորտներում (սնունդ, հագուստ) և այլն։ Ծրագրի մեկնարկը տրվել է նախորդ տարի, և այն ժամանակ հարցումներին մասնակցած երիտասարդների տված պատասխաններից ընդհանրացված տվյալները հասանելի են տեսանյութում:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփի հայտարարությունն ու տարածաշրջանի ապաշրջափակումը. զրույց Տիգրան Գրիգորյանի հետ

22:23 02.08.2025

Թրամփի հայտարարությունն ու տարածաշրջանի ապաշրջափակումը. զրույց Տիգրան Գրիգորյանի հետ

Հայաստանի Հանրապետությունն այս շաբաթ ևս, ի դեմս վարչապետի մամուլի խոսնակի, անդրադարձավ ենթակառուցվածքների թեմային՝ ընդգծելով, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու սեփական տարածքով անցնող տրանսպորտային կապուղիների այնպիսի տարբերակներ, որոնք անհամատեղելի են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության հետ։ Հիշեցնենք՝ այս հայտարարությունը տեղի է ունենում այն բանից հետո, երբ քննարկումներ սկսվեցին ԱՄՆ-ի […] ...

Իսրայելի բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի գումարտակի փոխհրամանատարի վերացման մասին

22:12 02.08.2025

Իսրայելի բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի գումարտակի փոխհրամանատարի վերացման մասին

Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարել են Գազայի հատվածում  պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման «Ալ-Ֆուրքան» գումարտակի փոխհրամանատարի ոչնչացման մասին։ «IDF-ն հարձակվել և սպանել է ահաբեկչական ՀԱՄԱՍ կազմակերպության Ալ-Ֆուրքան գումարտակի փոխհրամանատարին», – հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։ Հաղորդագրության համաձայն՝ ոչնչացված արմատականը պատասխանատու էր գումարտակի մարտական աջակցության համար և մասնակցել է Գազայի հատվածում բանակային ստորաբաժանումների դեմ բազմաթիվ հարձակումների կազմակերպմանը։ ...

SHANTNEWS

22:00 02.08.2025

SHANTNEWS

Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները

21:42 02.08.2025

Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները

Հայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է Հայաստանի 10 լավագույն շախմատիստների և շախմատիստուհիների ցանկը 2025 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ: Տղամարդկանց ցուցակը գլխավորում է Շանթ Սարգսյանը։ Կանանց ցուցակը գլխավորում է Էլինա Դանիելյանը։ ...

Հայաստան-Վրաստան սահմանին զբոսաշրջային հերթեր են. Գևորգ Պապոյան

21:27 02.08.2025

Հայաստան-Վրաստան սահմանին զբոսաշրջային հերթեր են. Գևորգ Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Հայաստան-Վրաստան սահմանին զբոսաշրջային հերթեր են։ Հա ժողովուրդ ջան, եթե ուզում ենք ունենալ շատ զբոսաշրջիկներ, ի թիվս այլ քայլերի, պետք է ոչ թե 10 տարին մեկ Հայաստան գան համաշխարհային աստղեր, այլ տարին մի քանի անգամ։ Ու հա, համաշխարհային աստղերն էլ մի […] ...

Արենիում` 42.6, Երևանում՝ 41.9 աստիճան. մի շարք վայրերում դիտված ջերմաստիճանները գերազանցել են այդ օրը երբևէ գրանցված արժեքները

21:16 02.08.2025

Արենիում` 42.6, Երևանում՝ 41.9 աստիճան. մի շարք վայրերում դիտված ջերմաստիճանները գերազանցել են այդ օրը երբևէ գրանցված արժեքները

Ինչպես կանխատեսվել էր, այսօր հանրապետությունում դիտվել է բարձր ջերմային ֆոն։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնել, որ մի շարք վայրերում դիտված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են այդ օրը երբևէ գրանցված արժեքները. Արենի` 42.6°C (40°C` 2011թ.), Երևան` 41.9°C (40.8°C` 2000թ.), Արտաշատ` 40.9°C (40.7°C` 2011թ.), Ապարան` 33.5°C (32.2°C` 2000թ.): ...

BACK_TO_TOP