TIME
Ամսաթիվ
29 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+21.09 oC

Զինծառայություն

Կառավարությունը համաձայն է ևս 1 տարի ժամանակ տալ բանակից խուսափածներին՝ վճարելով քրեական հետապնդումից ազատվելու համար

20:43 07.11.2018

Կառավարությունը դրական եզրակացություն է տալու օրենքի նախագծի, որով նախատեսվում է բանակից ապօրինի խուսափածներին ևս մեկ տարի ժամանակ տալ, որ նրանք կարողանան ամեն խուսափած զորակոչի համար վճարել 200 հազար դրամ ու դրանով իսկ ազատվել քրեական հետապնդումից՝ առանց բանակում ծառայելու։ Սա կարելի է եզրակացնել կառավարության վաղվա նիստի օրակարգի փաստաթղթերից։ Բուն առաջարկն այն է, որ վերջնաժամկետը, որ մինչ […]

̰
ՊՆ «Պատիվ ունեմ» ծրագրի 500 տեղից լրացվել է 243-ը․ դիմելու ժամկետը երկարաձգվում է

16:35 07.11.2018

Հայաստանի կառավարության վաղվա նիստում քննարկվելու է ՀՀ ՊՆ ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է հետաձգել «Պատիվ ունեմ» ծրագրին դիմելու վերջնաժամկետը մինչև նոյեմբերի 30-ը, որպեսզի ցանկացողները կարողանան դիմել ծրագրին։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ «շատ ուսանողներ և դիմորդներ անտեղյակության պատճառով չեն իմացել նման հնարավորության մասին և սահմանված կարգով ու ժամկետում չեն դիմել իրենց հաշվառման վայրի զինկոմիսարիատ»՝ […]

̰
ՀՀ ՊՆ «Պատիվ ունեմ» ծրագրի 500 տեղից լրացվել է 254-ը

13:56 20.09.2018

Այս տարի մեկնարկած «Պատիվ ունեմ» ծրագիրը, որով բուհերի ուսանողներին հնարավորություն է տրվելու ուսումնական տարկետում ստանալ՝ հետո սպայական աստիճանով ծառայության անցնելու պայմանով, շարունակվելու է նաև աշնանը։ ՀՀ պաշտպանության նախարարությունը նախագիծ է առաջարկել, որով ծրագրին դիմելու ժամկետը միայն այս տարվա համար երկարաձգվում է մինչև 2018 թվականի նոյեմբերի 1-ը։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ «շատ ուսանողներ և […]

̰
ՊՆ «Դիտակետ» ծրագիրը շարունակվում է․ դիտարկում են փոփոխությունները

17:40 11.08.2018

«Դիտակետ» ծրագիրը, որով բանակի խնդիրները բացահայտելու համար մասշտաբային հարցումներ են իրականացվում զորացրված զինծառայողների շրջանում, շարունակվում է, և դրա աշխատանքներին մասնակցում է նաև ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնը։ Այս մասին կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ավետիսյանը հայտնեց լրագրողներին։ «Նախարարի համաձայնությամբ ներկայումս փորձում ենք համադրելիությամբ տեսնել, թե իրականում մենք արդյո՞ք կարող ենք նույն արդյունքները ստանալ, արդյո՞ք նույն […]

̰
Այսօր ավարտվում է ՀՀ ԶՈւ ամառային զորակոչը․ ի՞նչ նորամուծություններ եղան այս ամռանը

11:38 11.08.2018

Այսօր՝ օգոստոսի 11-ին, ավարտվում է հայկական բանակի հերթական զորակոչը, որի ժամկետը երկարաձգվել էր տեխնիկական պատճառներով։ Նախկինում երկու ամսվա փոխարեն վերջին տարիներին այն անցկացվում էր մեկ ամսվա ընթացքում՝ խտացված գրաֆիկով։ «Տարկետման գործընթացն իսկական շիլափլավ է դարձել, անհասկանալի է` ինչ չափանիշներով ու ինչպես են տարկետում տրամադրում: Մի կողմից` ամառային զորակոչն ավարտելու խնդիրն է, մյուս կողմից՝ տարկետում տրամադրելու […]

̰
«Ես եմ» ծրագրին դիմող նորակոչիկների թվի նվազում-ավելացում չկա. ՊՆ-ն պատրաստ է ընդունել բոլոր ցանկացողներին

15:12 28.07.2018

Կենտրոնական հավաքակայանից այսօր ծառայության են մեկնում պաշտպանության նախարարության «Ես եմ» ծրագրին դիմած նորակոչիկները։ Նրանք կծառայեն երեք տարի ու ընթացքում կկարողանան ամսվա մեջ մեկ շաբաթ անցկացնել տանը։ Նորակոչիկների մի մասն այս ծրագիրն ընտրել է պարբերաբար տուն այցելելու համար, մյուս մասը նախատեսում է տուն գնել ծառայության ավարտին տրվող գումարով։ Կան նաև այնպիսիները, որոնք ընկերներով են դիմել ծրագրին՝ […]

̰
ՊՆ-ում քննարկվել է «Մատչելի բնակարան զինծառայողներին» ծրագրի կանխավճարը թեթևացնելը

20:55 25.07.2018

Հուլիսի 25-ին ՀՀ ՊՆ-ում քննարկել են «Մատչելի բնակարան զինծառայողներին» հիփոթեքային վարկավորման ծրագիրը։ Կենտրոնական բանկի նախագահը ներկայացրել է մայրաքաղաքում և մարզերում զինծառայողների համար պետական աջակցությամբ բնակարան ձեռք բերելու առավելագույնս մատչելի պայմաններով հնարավորություններ ստեղծելու առաջարկները։ Մասնավորապես՝ շեշտադրվել է ոչ միայն շուկայում գործող նվազագույն տոկոսադրույքի սահմանման, այլև բնակարանի ձեռքբերման համար անհրաժեշտ կանխավճարի բեռը թեթևացնելու կարևորությունը։ «Մատչելի բնակարան զինծառայողներին» […]

̰
«Ենթակաների մի մասն ընդունում է, մյուսը դեռ չի համակերպվում, բայց ժամանակի հարց է». կին-լեյտենանտ

20:21 25.07.2018

ՀՀ ՊՆ համալիրում այսօր անցկացվեց նորընծա սպաներին «լեյտենանտ» զինվորական կոչում շնորհելու արարողություն, որի ընթացքում կոչումները նրանց հանձնեցին ՀՀ վարչապետը, պաշտպանության և այլ նախարարներ։ Ռազմաուսումնական հաստատությունների՝ սպայական կոչում ստացած շրջանավարտների մեջ կային նաև աղջիկներ, որոնց քաջալերեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Իսկ թե ինչ դժվարություններ կան կանանց՝ տղամարդկանց միջավայրում ծառայելու պարագայում, ShantNews.am-ի հետ զրույցում մանրամասնեց այսօր իր սպայական […]

̰
Շոգ եղանակին դիրքապահները կկարողանան թեթև շապիկով կրել հերթապահությունը

11:03 21.07.2018

Հայաստանի զինված ուժերում անցում է կատարվում կարճաթև շապիկների կրմանը, ինչը նպատակ ունի ապահովել դիրքապահ զինծառայողների հարմարավետությունը շոգ եղանակին։ Այս մասին այսօր հայտնի դարձավ ՀՀ ԶՈւ իրային ծառայության պետի ճեպազրույցից։ «Դրա հիմնական գաղափարն այն է, որ շոգ եղանակներին մարտական հենակետերում զինվորը նաև կարողանա իր զրահաբաճկոնը կամ մարտաբաճկոնը կրել միանգամից շապիկի վրայից, որպեսզի խնդիր չունենա մաշկի հետ […]

̰
Զինծառայողները հագուստ և կոշիկ կստանան ավելի հաճախ. ծառայության պետ

19:58 20.07.2018

Սկսած նախորդ տարվանից՝ Հայաստանի զինված ուժերի մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի համազգեստն ու կոշիկները կրելու ժամկետները կրճատվել են, հատկացվող քանակը՝ ավելացվել։ Այս մասին ՀՀ ԶՈւ կենտրոնական հավաքակայանում անցկացված ասուլիսի ընթացքում այսօր ասաց ՀՀ ԶՈւ թիկունքի վարչության իրային ծառայության պետ, գնդապետ Վահան Պապյանը։ «Այս սահմանային դիրքերում մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի ժամկետային զինծառայողը երկու տարվա ընթացքում ստանում է […]

̰
Բանակ գնացող նոր սերունդը նախընտրում է արագ սնունդ, ճաշ չի ուտում․ ծառայության պետ

19:44 20.07.2018

Նորակոչիկ զինծառայողների նոր սերունդը, որ հիմա մեկնում է ծառայության, չի սիրում ապուրներ ուտել, ավելի շատ նախընտրում է արագ սնունդը, ինչը խնդրահարույց է նաև առողջության տեսանկյունից։ Զինծառայողների սննդակարգին ու նրանց նախասիրություններին անդրադառնալիս այսօրվա ճեպազրույցի ընթացքում նշեց ՀՀ ԶՈւ պարենային ծառայության պետը։ «Կոնկրետ ես էլ ունեմ մի տղա։ Իմ տղան առաջին ճաշատեսակ չի ուտում, որը մենք բոլորս […]

̰
Զինծառայողների համազգեստները լվացվում են քաղաքացիական լվացքատներում․ ծառայության պետ

19:38 20.07.2018

Հայկական բանակի համազգեստի որակի հետ կապված բողոքներ ստանում են նաև զինված ուժերի պատասխանատու պաշտոնյաները, սակայն համազգեստին ներկայացվող պահանջներից մեկն էլ դրա մաշվելն է։ Այսօր կենտրոնական հավաքակայանում անցկացված ճեպազրույցի ընթացքում հայտնեց ՀՀ ԶՈւ իրային ծառայության պետը։ «Այսինքն, եթե համազգեստը չի մաշվում, նշանակում է՝ նրա մեջ բամբակի պարունակություն չկա։ Չի մաշվում միայն սինթետիկան։ Երանգների հետ կապված. եթե […]

̰
Բանակի նոր կոշիկները փորձարկվում են, մինչև տարեվերջ պատրաստ կլինեն․ ծառայության պետ

19:14 20.07.2018

Հայաստանի զինված ուժերի զինծառայողներին այս տարվանից կտրամադրվեն կոշիկների ամառային ու ձմեռային ներդիրներ, որոնք կվերացնեն կոշիկների պատճառած անհարմարությունները։ Այսօր կենտրոնական հավաքակայանում անցկացված ճեպազրույցի ընթացքում այս մասին հայտնեց ՀՀ ԶՈւ իրային ծառայության պետը։ Ինչ վերաբերում է նոր զինվորական կոշիկներին, որոնք ներդնելու մասին խոստումը տվել էր ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, ապա դրանք գնդապետ Վահան Պապյանի խոսքերով՝ […]

̰
Թիրախավորվում է ԶՈւ հրամկազմը, ներկայացվում է, թե ժամկետայիններին վատ են վերաբերվում. ԶՈւ ԳՇ պետի հայտարարութունը

18:24 20.07.2018

Վերջին շրջանում տարբեր հարթակներում, հատկապես սոցիալական կայքերում, զգալիորեն ավելացել է զինված ուժերի վերաբերյալ տարաբնույթ չհիմնավորված տեղեկատվության լրահոսը, ընդ որում՝ դրա գերակշիռ մասն անանուն է, հավաստիության և ռացիոնալության որևէ տարր չպարունակող: Այս մասին ասվում է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հայտարարության մեջ, որ հրապարակել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ «Այսպիսի հրապարակումներով նախևառաջ թիրախավորվում […]

̰
Սննդակարգի խախտման համար կպատժվեն ՀՀ ԶՈւ զորամասի հրամանատարը և այլ պաշտոնյաներ

18:21 20.07.2018

Հայաստանի զինված ուժերում սննդային ապահովմանը հետևում են մի քանի մակարդակով, և խախտումների դեպքում պատասխանատուները պատժվում են։ Այս մասին այսօր լրագրողներին վստահեցնելոց հետո ՀՀ ԶՈւ պարենային ծառայության պետը օրինակով հաստատեց իր ասածը։ «Վերջերս Սյունիքում տեղակայված մի զորամասից, անձամբ ես մասնակցել ու անձամբ ես եմ ներկա եղել ստուգումներին։ Որոշակի խախտումներ սննդակարգում անձամբ ես նկատել եմ։ Դեպքեր են […]

̰
Բանակային սննդի ի՞նչ նորույթներ կլինեն առաջիկայում․ պարզաբանում է ծառայության պետը

18:09 20.07.2018

Չրերը, դրանցով պատրաստված կոմպոտները, սպասը, թանը, ազգային այլ սնունդ ու թարմ բանջարեղեն. այս տարի բանակ մեկնած նորակոչիկներն այս ամենը բանակում կտեսնեն եթե ոչ անմիջապես, ապա իրենց ծառայության ընթացքում։ Դա եղել է բանակի պարենային ծառայության նորամուծությունը զինծառայողներին ստացած բողոքների ու առաջարկների հիմա վրա։ Այս մասին այսօր ՀՀ ԶՈւ կենտրոնական հավաքակայանում անցկացված ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ ԶՈՒ […]

̰
Բանակում սննդի մեջ կմտցվեն ազգային ճաշատեսակներ, արդեն տրվում է սպաս․ ծառայության պետ

17:56 20.07.2018

Զինծառայողների սննդակարգում ամեն տարի կատարվում են փոփոխություններ, և այս շրջանում նպատակ է դրվել բանակային սննդի ռացիոնում ավելացնել ազգային ճաշատեսակների կշիռը։ Այս մասին այսօր ՀՀ ԶՈւ կենտրոնական հավաքակայանում անցկացված ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ ԶՈՒ թիկունքի վարչության պարենային ծառայության պետ, գնդապետ Արա Մարգարյանը «2017 թվականին պլանավորել ու 2018 թվականին անձնակազմի սննդակարգում, այս դեպքում՝ առաջին գծում մարտական հերթապահություն […]

̰
Ծառայության առաջին իսկ օրը զորակոչիկը զանգում է ծնողներին. առաջին օրերի ծառայության կարգը ներկայացրել է ՊՆ խոսնակը

18:09 06.07.2018

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանի պահանջների համաձայն՝ զորակոչի նախապատրաստական և իրագործման փուլում զորամասերի հրամանատարների հրամանով անձնակազմի հետ աշխատելու փորձ և մանկավարժական ունակություններ ունեցող սպաներից նորակոչիների ընդունման, տեղավորման և ուսումնական գործընթացի կազմակերպման նպատակով ձևավորվում են խմբեր: Նշված խմբերը դիմավորում են զորամաս ժամանած նորակոչիկներին, ողջույնի խոսք ուղղում, կարճ տեղեկություններ հաղորդում զորամասի առօրյայի վերաբերյալ, որից հետո սկսում են իրականացնել […]

̰
Այս զորակոչին ներկայացել է նախկինում խուսափած ավելի քիչ երիտասարդ, քան 2017-ի ամառային զորակոչին

18:36 04.07.2018

2018 թվականի ամառային զորակոչի ընթացքում զինծառայության մեկնելու համար կոմիսարիատ է ներկայացել նախկինում հաշվառման չկանգնած 300 երիտասարդ, որոնց մի մասն այստեղ է եկել արտերկրից։ 300 երիտասարդներից նվազագույնը 156-ը նախկինում խուսափել էին ծառայությունից, և նրանց վերադարձը կապվում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչ հետ։ Պաշտպանության նախարարությանն ուղղված հարցման պատասխանները ներկայացնելով՝ Aysor.am կայքը նշում է, որ նախկինում հաշվառման […]

̰
«Պատիվ ունեմ» ծրագրին դիմել է ավելի քան 250, «Ես եմ»-ին՝ 85 զորակոչիկ

16:43 04.07.2018

Հայաստանի պաշտպանության նախարարության առաջարկած «Ես եմ» ժամկետային-պայմանագրային զինծառայության տարբերակով բանակ մեկնելու համար այս պահին դիմել է 85 զորակոչիկ։ Բայց նրանց դիմումների ընդունելությունը շարունակվում է։ Այս մասին այսօր Կենտրոնական հավաքակայանում անցկացված ճեպազրույցի ընթացքում ShantNews.am-ի հարցին պատասխանելիս նշեց ՀՀ ԶՈւ կազմզորահավաքային վարչության պետ, գեներալ-մայոր Կամո Քոչունցը։ Գեներալի խոսքերով՝ «Ես եմ» ծրագրի մասնակիցների թիվը շատանալու է, քանի որ […]

̰
ԾՀՕԿ, վարորդ, երաժիշտ. Ծառայության ի՞նչ առանձին ձևեր են գործում սկսած այս զորակոչից

16:43 04.07.2018

Հայաստանի զինված ուժերում այժմ գործում է զորակոչի վիճակահանությամբ անցկացվող ընթացակարգ՝ նորակոչիկն ինքն է վիճակահանությամբ ընտրում իր ծառայության զորամասը։ Սակայն այժմ բանակ ուղարկվող զորակոչիկներին, նրանց ունակություններից ելնելով, բաժանում են տարբեր խմբերի՝ ծառայությունն ավելի արդյունավետ դարձնելու համար։ Կենտրոնական հավաքակայանում անցկացված ճեպազրույցի ընթացքում ՀՀ ԶՈւ ԳՇ կազմզորահավաքային վարչության պետ, գեներալ-մայոր Կամո Քոչունցն այսօր ներկայացրեց, թե ինչ խմբեր կան։ […]

̰
Ծառայության նոր տեսակ՝ թերքաշայինների ու գերքաշայինների համար․ գործելու է այս զորակոչից

16:11 04.07.2018

Հայաստանի զինված ուժերում ներդրվում է ծառայության նոր տեսակ, որին ներգրավվելու են թերքաշ ու գերքաշ ունեցող երիտասարդները, որոնք մինչ այս չէին մեկնում ծառայության։ Դրա համար ներկայում 2 կիլոգրամով իջեցվել է ծառայության մեկնող երիտասարդների քաշի նվազագույն շեմը՝ 45 կգ-ից 43 կգ, ու 4 կիլոգրամով բարձրացվել է առավելագույն քաշը։ Այս մասին կենտրոնական հավաքակայանում անցկացված ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ […]

̰
Մատչելի բնակարաններ զինծառայողներին՝ 20 տարվա արտոնյալ հիփոթեքով

17:24 04.04.2018

Սուբսիդավորման արդյունքում զինծառայողը կվճարի 5 տոկոս տարեկան տոկոսադրույք։

̰
ՀՀ ՊՆ «Մատչելի բնակարան զինծառայողներին» ծրագիրը կտևի 10 տարի

16:22 04.04.2018

Պետությունից անհատույց բնակարան ստանալու համար հերթագրվել է 4000 գործող և նախկին զինծառայող, իսկ պետությունը չի կարողանում դրա տակից դուրս գալ։

̰
Ընկեր Ասատրյանը՝ «Շտուրմ-Ս» հակատանկային համալիրի հրամանատար միակ աղջիկը

21:14 31.03.2018

Նունե Ասատրյանի համար ծառայությունը, տղաների անձնակազմ ղեկավարելը բարդ էր սկզբնական փուլում, հիմա արդեն հարմարվել է։

̰
Հրապարակվել է «Պատիվ ունեմ» ծրագրով զինծառայության մասին նախագիծը

15:15 23.03.2018

Ամեն տարի պաշտպանության նախարարությունը ներկայացնելու է դասակի հրամանատարի այն պաշտոնների թվաքանակը, որոնք կարող են լրացնել «Պատիվ ունեմ» ծրագրի մասնակիցները։

̰
Նախատեսվում է բանակում ավելացնել կին զինծառայողների թիվը՝ կամավոր սկզբունքով

18:32 20.03.2018

ՀՀ ԶՈւ արդիականացման 7-ամյա ծրագրով նախատեսվում է ձևավորել պարտադիր և պայմանագրային ծառայության փոխկապակցված համակարգ:

̰
Արցախը միացել է 1000 դրամների հավաքման նախաձեռնությանը

19:35 15.03.2018

«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին» ուղղվող 1000 դրամների հավաքմանը միացել է նաև Արցախի բնակչությունը։

̰
1000 դրամները հավաքվում են հավասար, քանի որ զինվորն էլ բոլորին պաշտպանում է հավասար. հիմնադրամի տնօրեն

18:04 15.03.2018

«Սահմանին կանգնած զինվորը չի մտածում, թե ում է պաշտպանում՝ ի՞ր, թե՞ ուրիշի ընտանիքը»,– նշեց Վարուժան Ավետիքյանը։

̰
«Հատուցումներից բացի, որևէ այլ ծախս չի կատարվել «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից». տնօրեն

17:51 15.03.2018

«Զինծառայողների ապահովագրության համար 1000-ական դրամների հավաքման համակարգը ստեղծվել է որպես հիմնադրամ, որպեսզի այնտեղ հնարավոր լինի մուտքեր ապահովել և՛ դրոշմանիշային գումարներից (1000 դրամները) և նվիրատվություններից։ Եվ դրա համար այդ հիմնադրամը պետք է կառավարել, և այդ գործն իր վրա է վերցրել Կենտրոնական բանկը՝ առանց հիմնադրամից որևէ կողմնակի ծախս իրականացնելու». այս մասին նշել է հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման եթերում։

̰
BACK_TO_TOP