Անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակֆոնդի հիմնախնդիրները կանոնակարգելու նպատակով Կառավարությանը կվերապահվեն լիազորող նորմեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+13.75 oC

Անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակֆոնդի հիմնախնդիրները կանոնակարգելու նպատակով Կառավարությանը կվերապահվեն լիազորող նորմեր

13:00 04.10.2022

Օրեսդրական փաթեթի ընդունմամբ Սահմանադրությանը, ԱՄԿ N 29 կոնվենցիայի, «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի պահանջներին համապատասխան՝ օրենսգրքում կսահմանվի «պարտադիր կամ հարկադիր աշխատանք» եզրույթը, այդպիսի աշխատանք չհամարվող աշխատանքների շրջանակը, 2022 թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքում, ինչպես նաեւ «Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված անձանց նույնացման եւ աջակցության մասին» օրենքում կհամապատասխանեցվի պարտադիր կամ հարկադիր աշխատանքների եզրույթը՝ միասնականության ապահովման տեսանկյունից: Արդյունքում կբարելավվի նաեւ պարտադիր կամ հարկադիր աշխատանքի դեպքերի բացահայտման, զոհերի նույնացման գործընթացը:

Հոկտեմբերի 4-ին գումարված ԱԺ հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ ««Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված անձանց նույնացման եւ աջակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը:

Հիմնական զեկուցող ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանի տեղեկացմամբ՝ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո կատարվել են խմբագրական փոփոխություններ:

Հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Ստեփանյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը չի բացառել իր մասնակցությունը Ստամբուլում կայանալիք ռուս-ուկրաինական բանակցություններին

18:14 14.05.2025

Թրամփը չի բացառել իր մասնակցությունը Ստամբուլում կայանալիք ռուս-ուկրաինական բանակցություններին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև մայիսի 15-ին Թուրքիայում նախատեսված բանակցություններին իր մասնակցությունը, սակայն չգիտի՝ արդյոք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի՞, թե՞ ոչ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Reuters-ից, այս մասին Կատար մեկնելիս նախագահական ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում նշել է Թրամփը։ «Նա (խմբ.՝ Պուտինը) կցանկանար, որ ես այնտեղ լինեմ, և դա հնարավոր […] ...

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն այցելել է Եղվարդի բժշկական կենտրոնի շինհրապարակ

18:07 14.05.2025

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն այցելել է Եղվարդի բժշկական կենտրոնի շինհրապարակ

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն այցելել է Կոտայքի մարզում կոմիտեի համակարգմամբ կառուցվող Եղվարդի (Նաիրի) բժշկական կենտրոնի շինարարական հրապարակ։ Շրջայցին մասնակցող բժշկական կենտրոնի տնօրենի, Քաղաքաշինության կոմիտեի պատասխանատու ստորաբաժանումների մասնագետների, նախագծային, շինարարական և տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ նա դիտարկել է կատարված աշխատանքները՝ ընդգծելով որակի սահմանված նշաձողը պահպանելու կարևորությունը։ Ներկայում ընթանում են արտաքին պատերի երեսապատման, միջնորմների […] ...

SHANTNEWS

18:00 14.05.2025

SHANTNEWS

Բենզինի ռեզերվուարում բռնկված հրդեհը մարվել է

17:54 14.05.2025

Բենզինի ռեզերվուարում բռնկված հրդեհը մարվել է

Մայիսի 14-ին` ժամը 09:37-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արին Բերդի փողոցում, նախնական տվյալներով, այրվում է բենզինի դատարկ ռեզերվուար: Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային […] ...

Համագործակցության հուշագիր՝ Քրեակատարողական ծառայության և ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի միջև

17:45 14.05.2025

Համագործակցության հուշագիր՝ Քրեակատարողական ծառայության և ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի միջև

Այսօր՝ մայիսի 14-ին, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության և Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի միջև կնքվել է համագործակցության հուշագիր, որը ստորագրել են Ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը և ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյանը։ Համագործակցության անհրաժեշտությունը պայմանավորված է քրեակատարողական համակարգում սոցիալական աշխատանքի ինստիտուտի զարգացման կարևորությամբ, ազատազրկված անձանց վերասոցիալականացման քաղաքականության ամրապնդմամբ, ինչպես նաև քրեակատարողական ոլորտում գիտության և պրակտիկայի միջև […] ...

Ընտրակաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ քննված քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է

17:39 14.05.2025

Ընտրակաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ քննված քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ Գյումրի համայնքի՝ 2025 թվականի մարտի 30-ին նշանակված ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքի թեկնածուն Գյումրի քաղաքի բնակչին խոստացել է ընտրակաշառք՝ ընտրությանը մասնակցելու, ինչպես նաև իր ներկայացրած կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկելու համար ընտրողների հավաքագրում ապահովելու դիմաց: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ […] ...

BACK_TO_TOP