10:28 13.08.2018
Թավշյա հեղափոխության արդյունքում ձևավորված կառավարությունն առաջ է բերել Հայաստան-սփյուռք հարաբերությունների նոր տրամաբանություն ու օրակարգ: Հանրապետությունում և սփյուռքում նոր ու դրական տրամադրություններ են տիրում, մեծացել են սպասումները, և այս ամենը պետք է վերածել շոշափելի արդյունքի:
Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը՝ անդրադառնալով Հայաստան-սփյուռք հարաբերություններին, նախարարության կողմից իրականացվող ծրագրերին:
– Արդեն շուրջ 3 ամիս է՝ սփյուռքի նախարարի պաշտոնում եք: Պաշտոնավարման առաջին օրերին խոսել եք ծրագրերի ծախսերի արդյունավետության մասին: Այդ համատեքստում որոշակի փոփոխություններ եղան: Այսօր ի՞նչ արդյունքների մասին կարող եք խոսել:
– Ծախսերի առումով ամենամեծ ձեռքբերումը, կարծում եմ, մասնավոր կազմակերպությունների հետ համագործակցության մեկնարկն էր: Ընդհանրապես, հակված եմ կարծելու, որ վստահության, առողջ գործակցության հիման վրա պետության և մասնավոր հատվածի արդյունավետ համագործակցությունը պետք է իրականություն դառնա:
Համատեղ գործակցության շնորհիվ «Արի տուն» ծրագրի անցումային փուլն իրականացնելու համար մեզ միացան մի շարք մասնավոր ընկերություններ՝ արագ սննդի սպասարկման կազմակերպություններ, ռեստորան, բնական հյութերի գործարան և այլն:
«Քայլ դեպի տուն» ծրագիրը լավագույնս կազմակերպելու և իրականացնելու համար մենք սկսեցինք համագործակցել «Դասավանդի՛ր Հայաստան» և «Դեպի Հայք» կրթական կազմակերպությունների հետ: Վերջիններիս ջանքերով մշակվել է ծրագրի կրթական մասը, իսկ համագործակցության հուշագիր կնքեցինք Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի հետ, որն անվճար հիմունքներով տրամադրում է անհրաժեշտ քանակությամբ լսարաններ, ապահովում դասընթացների համար նախատեսված պայմանները:Կրթական գործընթացը ղեկավարում են «Դասավանդի՛ր Հայաստան» և «Դեպի Հայք» կազմակերպությունների մասնագետներն ու ուսուցիչները:
Նախարարության «ՆերՈւժ» ծրագիրը ևս օր օրի ընդլայնում է աջակիցների թիվը:
Այս կազմակերպությունների հետ համագործակցության շնորհիվ պետությունը նախ միլիոնավոր դրամներ է խնայում, և, որ ավելի կարևոր է, մենք սրանով նոր որակի, փոխվստահության վրա հիմնված համագործակցության նոր մշակույթի հիմք ենք դնում:
– Դուք պաշտոնավարման առաջին իսկ օրերից ասել եք, որ հայրենադարձությունը լինելու է առաջնահերթություններից մեկը: Այս ուղղությամբ ի՞նչ ծրագրեր են նախատեսված:
– Թավշյա հեղափոխության արդյունքում ձևավորված կառավարությունը առաջ է բերել Հայաստան-սփյուռք հարաբերությունների նոր տրամաբանություն ու օրակարգ: Հանրապետությունում և սփյուռքում նոր ու դրական տրամադրություններ են տիրում, մեծացել են սպասումները: Իհարկե, այս ամենը պետք է վերածել շոշափելի արդյունքի: Հեղափոխությունից հետո մեր հարյուրավոր հայրենակիցներ վերադարձել են հայրենիք բնակության կամ նախապատրաստում են իրենց վերադարձը, հետաքրքրված են Հայաստանի ամենօրյա կյանքով, զանգահարում են, այցելում ու նամակներ գրում մեզ: Կառավարության ծրագրում ևս հստակ նշված է, որ հայրենադարձությունը Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման, ժողովրդագրության, անվտանգության բարելավման և այլ գործընթացների համար կարևոր նախապայման է:
Սփյուռքի նախարարությունը հայրենադարձության խթանման ուղղությամբ իրականացնում է իրավական ու ծրագրային աշխատանքներ, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետություն «Հայրենադարձության գործընթացի կազմակերպման ռազմավարության» մշակումը, կազմվել և համալրվում է ՀՀ-ում հաստատված հայրենադարձների տվյալների բազան (Repat Armenia-ի տվյալները ևս օգտագործվում են), որը կիրառելի է նախարարության աշխատանքները կազմակերպելիս և հայրենադարձների ինտեգրման գործընթացն ուսումնասիրելիս: Ուսումնասիրվում է պետություն-սփյուռք կապերի, հայրենադարձության գործընթացի կազմակերպման և հայրենադարձների ինտեգրման ծրագրերի վերաբերյալ միջազգային փորձը: Անշուշտ, նախարարության կողմից այս տարի իրականացվող «Քայլ դեպի տուն» և «ՆերՈւժ» ծրագրերն անմիջականորեն կապ ունեն հայրենադարձության խթանման հետ:
– Տարիներ շարունակ խոսվում է այն մասին, որ Հայաստանի հասարակական, քաղաքական կյանքում սփյուռքի ներգրավվածությունը մեծացվի, և չլինի այնպիսի իրավիճակ, որ սփյուռքը Հայաստանին, Արցախին միայն ֆինանսական աջակցություն ցուցաբերի: Ըստ Ձեզ՝ ի՞նչ անելիքներ կան այս ուղղությամբ:
– Այս հարցը շատ կարևոր ու բազմաշերտ է: Հայ համայնքի ներկայացուցիչների հետ տարբեր հանդիպումների ընթացքում պարբերաբար նշում եմ, որ Հայաստան-սփյուռք գործակցության պատմության մեջ թերևս առաջին անգամ մենք սփյուռքից փող չենք խնդրում՝ ցանկանալով հիմք դնել նոր որակի փոխադարձ գործակցության, համահայկական ներուժի վերհանման ու նպատակային կիրառման: Տարիներ շարունակ սփյուռքը հաստատուն կանգնել է հայրենիքի կողքին, և հիմա ժամանակն է, որ մենք էլ կարողանանք անել համարժեքը: Հայաստանյան հասարակական, քաղաքական, մշակութային կյանքում սփյուռքի ներգրավվածության բարձրացումը կարևոր է ոչ միայն հայրենադարձության գործընթացի խթանման առումով, այլ, ինչպես նշեցի, փոխգործակցության ամրապնդման, փոխճանաչման տեսանկյունից:
ՀՀ կառավարման ոլորտում համահայկական մասնագիտական ներուժի ներգրավման անհրաժեշտությունից ելնելով՝ վարչապետի հանձնարարությամբ Սփյուռքի նախարարությունը մյուս գերատեսչություններից տեղեկատվություն է հավաքում՝ համապատասխան ոլորտներում այս պահին պահանջվող մասնագետների վերաբերյալ:
Հայրենիքում սփյուռքի ներգրավվածության լավ ազդակ են նաև նախարարության երիտասարդական ծրագրերը: «Քայլ դեպի տուն» ծրագրին հյուրընկալվել են մոտ 440 երիտասարդներ ու պատանիներ 25 երկրից: Նրանք երկու շաբաթ շարունակ լինելու են Հայաստանում, շրջելու են, բարելավելու հայերենի, հայոց պատմության իրենց գիտելիքները, նորից գալու, այստեղ սովորելու մասին մտորումներ են ունենալու: Նրանք նաև զգալու են, որ Հայաստանը լոկ հուզական տարածք չէ, այլ ժամանակակից պետություն է՝ լայն հնարավորություններով, որտեղ կարելի է լավ ապագա ու բարեկեցիկ ներկա ունենալ:
– Պարո՛ն նախարար, այս ընթացքում նախարարությունը, եղած ծրագրերը վերակազմակերպելուց բացի, նոր ծրագիր կյանքի կոչեց, մասնավորապես՝ «ՆերՈւժ» ստարտափ ծրագիրը: Ի՞նչ ակնկալիքներ կան այս ծրագրից, և արդեն կա՞ն արձագանքներ:
– «ՆերՈւժ»-ը մեր ամենահավակնոտ ու հեռանկարային ծրագրերից մեկն է: Այժմ փորձում ենք ծրագրի վերաբերյալ տեղեկատվությունը հասցնել բոլոր հայկական համայնքներին, յուրաքանչյուր սփյուռքահայ երիտասարդի: Ինչպես գիտեք, հաղթող ծրագրերը կստանան մինչև 15 մլն դրամ աջակցություն, մասնագիտական խորհրդատվություն, աշխատելու համար նախատեսված տարածք, մեկ տարի ազատված կլինեն Հայաստանում կացության վճարից: Այս ամենը կֆինանսավորվի հատուկ դրամաշնորհային բյուջեից, որը կձևավորվի և՛ նախարարության ֆինանսական միջոցների հաշվին, և՛ տարբեր կառույցների, կազմակերպությունների, անհատների հետ համագործակցության արդյունքում:
«ՆերՈւԺ»-ի նպատակն է ոչ միայն սփյուռքի հայազգի ձեռներեցների համար հնարավորություն ստեղծելը ստարտափները Հայաստան բերելու և երկրում ստարտափների էկոհամակարգը բարելավելու համար, այլև ինչպես նշեցի, հեռահար նպատակ ունենք որոշ չափով լուծելու սփյուռքի մասնագիտական ներուժի հայրենադարձման խնդիրը։ Քիչ առաջ խոսում էինք հայաստանյան կյանքում սփյուռքի ներգրավվածության մասին, և վստահաբար կարող եմ ասել, որ այս ծրագրով լուծում ենք նաև հայրենիքում սփյուռքի տնտեսական ներգրավվածության հարցը: Այսօր արդեն ստացել ենք մասնակցության 30-ից ավելի հայտ:
– Առաջիկայում, արդյոք, նախատեսվա՞ծ են նոր ծրագրեր:
– Ընթացիկ միջոցառումներ, բնականաբար, կլինեն: Վերոնշյալ ծրագրերից բացի, նոր խոշոր ծրագիր դեռևս չունենք: Ամեն օր ծնվում են նոր մտքեր, նոր գաղափարներ, ստանում ենք բազում առաջարկներ, որոնց հիման վրա հետագայում կկազմվեն ծրագրեր, սակայն դրանց մասին խոսելը դեռևս վաղ եմ համարում:
18:49 25.05.2025
Իրանը պաշտոնապես գործարկել է երկրում առաջին օդային տաքսինԻրանը պաշտոնապես գործարկել է երկրում առաջին օդային տաքսին ՝ նոր էջ բացելով ազգային ավիացիայի զարգացման գործում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն՝ մանրամասնելով, որ օդային տաքսիների առաջին թռիչքը միացրել է Քերեջ և Ղազվին քաղաքները՝ նշանավորելով կանոնավոր փոխադրումների սկիզբը։ Նախարարի խորհրդական, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ենթակայության տակ գտնվող հատուկ տնտեսական գոտու և «Փայամ» միջազգային օդանավակայանի […] ...
18:25 25.05.2025
Մահվան ելքով վրաերթ՝ Կոտայքի մարզումԱյսօր՝ մայիսի 25-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12:40-ի սահմաններում Երևանի բնակիչ 19-ամյա Դավիթ Դ.-ն իր վարած «Mercedes ML350» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 22 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, վրաերթի է ենթարկել կին հետիոտնի։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն: Ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է […] ...
18:00 25.05.2025
Ճանաչողական այցով ԱԺ են այցելել հանրապետության մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներՃանաչողական այցով այս շաբաթ Ազգային ժողով են այցելել հանրապետության մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ: Հայաստանի օրենսդիր մարմնի գործունեությանը ծանոթանալու նպատակով խորհրդարան են այցելել նաեւ Ֆրանսիայի Sciences Po համալսարանի քաղաքական եւ հասարակական գիտությունների ֆակուլտետի ուսանողները: Նրանց հետ հանդիպել է ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: Խորհրդարանի փոխնախագահը հյուրերին է ներկայացրել նաեւ Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականության հիմնական […] ...
17:38 25.05.2025
Ջրանցքում հայտնաբերվել է մայիսի 24-ից որոնվող անչափահասի դինՄայիսի 25-ին՝ ժամը 13:33-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենիկ գյուղի ջրանցքում հայտնաբերվել է մայիսի 24-ից որոնվող Վ. Գ.-ի (ծնված 2009 թ.) դին. ջրից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները դին դուրս են […] ...
17:11 25.05.2025
Երևանում մեկնարկել է եվրոպական ֆիլմերի փառատոնըԵրևանում մեկնարկել է եվրոպական ֆիլմերի փառատոնը, որը կանցկացվի մայիսի 24-30-ը Կինոյի տանը: Փառատոնը Եվրոպայի տարբեր երկրների հեղինակավոր ֆիլմերին ծանոթանալու և եվրոպական մշակույթը բացահայտելու և կինեմատոգրաֆիայի բարձրարժեք նմուշներ վայելելու լավագույն հնարավորություն է։ Բացմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս […] ...
16:40 25.05.2025
Կոթի բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՄայիսի 26-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կոթի բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...