Վենետիկում կայացել է «Ի պատիվ 2022 թ. «Ավրորայի» հերոսների» քննարկումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+31.33 oC

Վենետիկում կայացել է «Ի պատիվ 2022 թ. «Ավրորայի» հերոսների» քննարկումը

18:12 15.10.2022

«Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը և ուղեկցող հատուկ միջոցառումներն այս տարի տեղի են ունենում հոկտեմբերի 14-16-ը Իտալիայի Վենետիկ քաղաքում։

 

Վենետիկի Սան Թեոդորոյի մեծ դպրոցում այսօր «Ի պատիվ 2022 թ. «Ավրորայի» հերոսների» քննարկման ժամանակ ներկայացվել  են 2022 թ. «Ավրորայի» հերոսներն ու  նրանց խիզախ մարդասիրական գործունեությունը:

«Ավրորայի» այս տարվա հերոսներն են Ջամիլա Աֆղանին (Աֆղանստան), որը 25 տարի պայքարում է Աֆղանստանի կանանց կրթությունը հասանելի դարձնելու համար, Հադի Ջումանը (Եմեն),  որը վտանգելով սեփական կյանքը, իրականացնում է ռազմագերիների փոխանակում եւ առաջնագծից զոհվածների մարմինների դուրսբերում, եւ Մահինուր էլ-Մասրին (Եգիպտոս), որը կազմակերպում է բողոքի խաղաղ ակցիաներ եւ դատարանում պաշտպանում քաղբանտարկյալների շահերը։

 

Aurora Dialogues-ի շրջանակում անցկացվող այս քննարկումը վարել են Պուլիցերյան մրցանակի դափնեկիր, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ Դելե Օլոջեդեն եւ 2021 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, Կոնգոյի կանանց հիմնադրամի համահիմնադիր Ջուլիեն Լուսենգեն։

 

Կարևորելով «Ավրորայի» հերոսների անձնուրաց  գործունեությունը՝ բարդ եւ նրանց կյանքի համար վտանգավոր պայմաններում՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանն ասել է.

«Այսօր մենք պատվում ենք 2022 թվականի «Ավրորայի» հերոսներին: Նրանք արտասովոր մարդիկ են, որոնք ամեն օր վտանգում են իրենց կյանքն ու ազատությունը՝ հանուն այլոց։ Դա գերագույն զոհաբերություն է: Եվ դա նաեւ նրանց մարդասիրության գերագույն վկայությունն է: Վհատեցնող մարտահրավերի բախվելիս նրանք կատարել են աներեւակայելի դժվար ընտրություն. օգնել կարիքավորներին՝ նրանց վեր դասելով սեփական անձից: Դա ճի’շտ ընտրություն է, ու նրանք շարունակում են այդ ընտրությունը կատարել ամեն օր՝ որքան էլ բարձր լինի վճարելիք գինը։  Մերօրյա այս հերոսների իրական ներգործությունը տարածվում է նրանց ուղղակիորեն օգնած մարդկանցից շատ ավելի հեռու՝ ամբողջ աշխարհով մեկ»։

Նուբար Աֆեյանը նաև ավելացրել է, որ ինչպես ավելի քան 100 տարի առաջ, Հայոց ցեղասպանության ժամանակ շատ-շատերը ձեռք են մեկնել ցեղասպանությունից մազապուրծ մեր նախնիներին՝ օգնելով նրանց երկրորդ անգամ նոր կյանք սկսել, այնպես էլ այսօր «Ավորայի» հերոսներն են ձեռք մեկնում  ծանր վիճակում հայտնված մարդկանց:

«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ Լորդ Արա Դարզին և հանձնաժողովի անդամներն իրենց գնահատանքի խոսքերն են ասել հերոսների և նրանց գործունեության վերաբերյալ և ներկայացրել նրանց կատարած հսկայական աշխատանքը:

 

 

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանն ընդգծել է, որ «Ավրորայի» գլխավոր նպատակն է գնահատել խիզախ անհատներին՝ հավաստիացնելով, որ մարդկությունը ոչ միայն գիտի նրանց պայքարի մասին, այլև հնարավոր ամեն բան անում է՝ նրանց օգնելու համար:

 

«Այս տարի ես Արցախ տեղափոխվելու դժվարին որոշում եմ կայացրել, որպեսզի լինեմ իրենց կյանքի վատագույն ճգնաժամերից մեկն ապրող մարդկանց կողքին: Ինձ համար կենսականորեն կարեւոր է, որ նրանք ստանան այն ուղերձը, որ իրենք միայնակ չեն, որ կան մարդիկ, որոնք պատրաստ են իրենց կողքին լինելու այս ծանր փորձության յուրաքանչյուր քայլափոխին: Որպես Ցեղասպանություն վերապրածների ժառանգ, ես ուղղակիորեն գիտեմ ամենածանր պահին օգնության մեկնած ձեռքի կարեւորությունը: Ես իմ փորձառությունն ու կապերն օգտագործելու եմ ու ինձնից կախված ամեն ինչ անելու եմ, որ Արցախի ժողովուրդը ապահով անցնի ծայրահեղորեն դժվարին այս շրջանը եւ խաղաղ ապրի այն հողում, որտեղ հայերն ապրել են հազարավոր տարիներ»,- մասնավորապես ասել է Ռուբեն Վարդանյանը։

Ամփոփելով Aurora Dialogues քննարկումը՝ մասնակիցներն ընդգծել են, որ աշխարհաքաղաքական ցնցումների և աճող հակամարտությունների այս բարդ ժամանակներում ավելի քան կենսական են «Ավրորայի» հերոսների գործունեությունն ու գործադրած ջանքերը։

 

Այսօր երեկոյան, Վենետիկի Սուրբ Ղազար կղզում՝ հայ հոգևոր և մշակույթի նշանավոր կենտրոններից մեկում կայանալիք 2022 թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության ժամանակ էլ  հայտնի կդառնա, թե  երեք հերոսներից ով կդառնա այս տարվա դափնեկիրը՝  շարունակելու համար նվիրատվության շղթան աշխարհում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը կարող է հրամանագիր ստորագրել և «սոքերը» դարձնել «ֆուտբոլ»

11:55 15.07.2025

Թրամփը կարող է հրամանագիր ստորագրել և «սոքերը» դարձնել «ֆուտբոլ»

Ինչպես հայտնի է ԱՄՆ-ում ֆուտբոլ մարզաձևն անվանում են «սոքեր»: Եվ հիմա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է հրամանագիր ստորագրել և իր երկրում «սոքերը» վերանվանել «ֆուտբոլ»։ Այս մասին հաղորդում է DAZN-ը: «Ջանի Ինֆանտինոն իմ ընկերն է, նա հիանալի աշխատանք է կատարել «սոքերի», կամ ինչպես նրանք են անվանում «ֆուտբոլի» համար։ Չեմ կարծում, որ մեզ մոտ անվանումը փոխելը […] ...

Թրամփը ՆԱՏՕ-ն այլևս հնացած չի համարում

11:47 15.07.2025

Թրամփը ՆԱՏՕ-ն այլևս հնացած չի համարում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այլևս չի կարծում, որ ՆԱՏՕ-ն հնացած կառույց է։ «Կարծում եմ՝ ՆԱՏՕ-ն ստանում է հակառակ պատկերը, դաշինքի երկրներն այժմ վճարում են իրենց սեփական հաշիվները», – ասել է նա BBC- ին։ Քաղաքական գործիչը նշել է, որ ինքը «դեռ հավատում է» կոլեկտիվ պաշտպանությանը, քանի որ այն «փոքր երկրներին պաշտպանություն է տալիս ավելի մեծ երկրներից»։ […] ...

62-ամյա տղամարդն ամառանոցում թմրամիջոց և զենք էր պահում․ Աշտարակի համայնքային ոստիկանների բացահայտումը

11:38 15.07.2025

62-ամյա տղամարդն ամառանոցում թմրամիջոց և զենք էր պահում․ Աշտարակի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները հերթական օպերատիվ տեղեկությունն իրացրին հուլիսի 4-ին։ Ոստիկանները Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցում ձերբակալեցին ու բաժին տեղափոխեցին 62-ամյա մի երևանցու։ Պարզվեց, որ Երևանի բնակիչը Սաղմոսավան համայնքի իր ամառանոցում ապօրինի պահում է զինամթերք, իսկ այգում՝ աճեցնում կանեփ։ Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում իրականացված խուզարկությամբ հայտնաբերվեց կանեփի 5 բույս, կաթուցիչ և ինքաձիգի 34 […] ...

Կանենք առավելագույնը, որ հասնենք երկրորդ փուլ․ «Նոայի» գլխավոր մարզիչ

11:30 15.07.2025

Կանենք առավելագույնը, որ հասնենք երկրորդ փուլ․ «Նոայի» գլխավոր մարզիչ

Հայաստանի չեմպիոն և գավաթակիր «Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչն ու թիմի ֆուտբոլիստ Գոնսալո Սիլվան «Բուդուչնոստի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղից մամուլի ասուլիս են տվել: «Կանենք առավելագույնը, որ հասնենք երկրորդ փուլ»,-նշել է մարզիչը։ «Նոան» դիմակայության առաջին խաղում Աբովյանի` Վահագն Թումասյանի անվան ստադիոնում հաղթել էր 1-0 հաշվով: Պատասխան խաղը տեղի կունենա այսօր՝ հուլիսի 15-ին: […] ...

Politico. ԵՄ-ն կարող է չեղարկել Վրաստանի հետ առանց մուտքի վիզայի ռեժիմը

11:22 15.07.2025

Politico. ԵՄ-ն կարող է չեղարկել Վրաստանի հետ առանց մուտքի վիզայի ռեժիմը

Հուլիսի 15-ին ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպմանը դիվանագետները կքննարկեն Վրաստանի հետ առնց վիզայի ռեժիմի վերացման հարցը՝ «իշխող կուսակցության (Վրացական երազանք – Դեմոկրատական Վրաստան)  կողմից խաղաղ բողոքի ցույցերը ճնշելու ֆոնին», հաղորդում է եվրոպական Politico հրատարակությունը՝ հղում անելով աղբյուրներին։ Նրանց խոսքով՝ առանց վիզայի ռեժիմի կասեցումը Վրաստանի վրա ճնշում գործադրելու տարբերակներից մեկն է։ Միաժամանակ նշվում է, որ ԵՄ-ն […] ...

Արագածոտնի մարզի Սուսեր բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակ

11:15 15.07.2025

Արագածոտնի մարզի Սուսեր բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակ

Հուլիսի 16-ին՝ ժամը 10:00-ին, Արագածոտնի մարզի Սուսեր բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակ։ «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՆԳՆ ՓԾ հաղորդագրության մեջ։ ...

BACK_TO_TOP